Աֆղանստանի զարգացումների նկատմամր շարունակվում են Կենտրոնական Ասիայի ղեկավարների մտահոգությունները
(last modified Thu, 26 Aug 2021 08:31:50 GMT )
Օգոստոս 26, 2021 13:01 Asia/Tehran
  • Աֆղանստանի զարգացումների նկատմամր շարունակվում են Կենտրոնական Ասիայի ղեկավարների մտահոգությունները

Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ղեկավարներին շարունակում է մտահոգել Աֆղանստանի ու տարածաշրջանի մասշտաբով որոշ զինյալ ու կասկածելի հոսանքները:

Ակնհայտ է, որ այս մտահոգությունների մի մասը կապված է ԱՄՆ-ի բռնատիրական կառավարության արկածախնդրային քաղաքականությունները հետ և մի մասն էլ կապված է Աֆղանստանի ներքին քաոսային իրավիճակի հետ: 

Միևնույն ժամանակ, Աֆղանստանում թալիբների խմբի հաղթանակը պատճառ է դարձել, որ զուգահեռաբար, որոշ զինված խմբեր Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մասշտաբով կասկածելի քայլեր ձեռնարկեն: 

Վերջին օրերի ընթացքում այս տեղաշարժերը Կենտրոնական Ասիայի ղեկավարներին զրկել է քնից: Հատկապես, երբ աշխարհի այս շրջանի ղեկավարները համոզված են, որ Կենտրոնական Ասիայի ընտանքիների կրոնական տեղեկությունների բացակայության, աղքատության ու կենցաղային դժվարությունների պատճառով առավել քան երբևէ ենթահող է պատրաստվել ԻԼԻՊ-ի, Ալ-Ղայիդայի, Ջեբհաթ Ալ-Նասրի և այլ Թաքֆիրական-ահաբեկչական խմբերի գործունեության համար: 

Այս խնդրի հետ կապված Ղրղզստանի ԱԳ նախարար «Ռուսլան Ղազաղբայևը» հաստատել է Կենտրոնական Ասիայի երկրներում Ալ-Ղաիդայի, ԻԼԻՊ-ի և այլ միջազգային ահաբեկչական գաղտնի խմբերի ներկայությունը: 

Նախազգուշացնելով Կենտրոնական Ասիայում Ալ-Ղաիդայի և ԻԼԻՊ-ի գաղտնի գործունեության կապակցությամբ Ղրղզստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է.«Ալ-Ղաիդան, ԻԼԻՊ-ը և այլ ահաբեկչական խմբեր, որոնք հետաքրքրված են իրենց գաղափարախոսությունների տարածմամբ, հնարավոր է գաղտնի ու պոտենցիալ խմբեր ունենան Կենտրոնական Ասիայի երկրներում»:

Ռուսլան Ղազաղբայևը նույնպես շեշտել է.«Անվտանգության ապահովման համար Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները պետք է համագործակցեն միմյանց հետ և այս վտանգը հեռացնեն կամ երկկողմ կամ էլ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում»:

Այս շրջանակներում Վրաստանի կառավարությունը հայտնել է այս երկրի իրավապահ մարմինների ու անվտանգության ուժերի  հատուկ գործողության ընթացքում այս երկրի «Կախեթի» մարզում ԻԼԻՊ-ի 5 գործակալների ձերբակալման մասին: Վրաստանի կառավարության անվտանգության ծառայությունը հայտարարել է.«Օգոստոսի 24-ին, Վրաստանի կառավարության անվտանգության ծառայության աշխատակիցները հատուկ գործողություն էին ձեռնարեկլ Կախեթի մարզում ԻԼԻՊ-ի գործակալներին բացահայտելու համար և գործղության շրջանակներում, այս ահաբեկչական խմբի հեր համագործակցելու մեղադրանքով ձերբակալվել են Վրաստանի 5 քաղաքացիներ»:

ԻԼԻՊ-ում անդամ ներգրավելու և նոր ուժերին Սիրիա տեղափոխելու նման գործողություններով ԻԼԻՊ-ի նոր անդամների ձերբակալությունը խոսում է Ղրղզստանի ԱԳ նախարարի խոսքերի ճշմարտացիության մասին:

Միևնույն ժամանակ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների արկածախնդիր ու հրահրիչ ջանքերը իրավիճակն ավելի է բարդացրել: 

Սրանից առաջ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն ասել էր, որ Աֆղանստանից սկիզբ առնող սպառնալիքները չեզոքացնելու հարցում ՆԱՏՕ-ի հետ ՀԱՊԿ-ի համագործակցությունը օգտակար է լինելու, սակայն ՆԱՏՕ-ի պատասխանատուները հայտարարել են, որ պատրաստություն չունեն այս համագործակցության համար:

ՆԱՏՕ-ի պատասխանատուների բացասական պատասխանը պատճառ է դարձել, որ Կենտրոնական Ասիայի ղեկավարները առավել քան երբևէ մտահոգվեն այս հարցով և հիմնականում ԱՄՆ-ի տեղաշարժերի մեծ մասը համարեն կասկածելի ու հարցահարույց:

Իրականում այս անձինք քանի դեռ Աֆղանստանում են, չենք կարող ասել, որ ԱՄՆ-ն իր ուժերին դուրս է բերել այս Աֆղանստանից: 

Եզրակացնելով ահաբեկչական խմբերի տեղաշարժերի վերաբերյալ Կենտրոնական Ասիայի երկրների մտահոգությունները պետք է ասել.«Պայմաններն այնպիսին չեն, որ տարածաշրջանի երկրները վստահ լինեն այս տարածքից ԱՄՆ-ի լիարժեք դուրս գալու հարցում: Հենց դա էլ պատճառ է դարձել օրըստօրե ավելանան տարածաշրջանի պաշտոնատարների մտահոգությունները»: