Մամուլի տեսություն 27.08.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i149120-Մամուլի_տեսություն_27.08.2021
Շատ փորձագետների կարծիքով, Աֆղանստանում ԱՄՆ -ի պարտության մեծ դասն այն էր, որ ժողովրդավարությունը դրսից ներմուծել հնարավոր չէ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 27, 2021 13:45 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.08.2021

Շատ փորձագետների կարծիքով, Աֆղանստանում ԱՄՆ -ի պարտության մեծ դասն այն էր, որ ժողովրդավարությունը դրսից ներմուծել հնարավոր չէ:

Իրան օրաթերթ

Գեներալ Ջալալիի ուղերձը Մոհսեն Ռեզայիին կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ

Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավարը 13 -րդ կառավարության տնտեսական հարցերով խորհրդականին ուղղված նամակում գրել է. «Համոզված ենք, որ հարևանների և երկրի ռազմավարական միջավայրի առաջնահերթությամբ Իրանի տնտեսական դիվանագիտության ամրապնդումը և հարևան երկրների հետ տնտեսական համագործակցությունների աճը, կարող են նպաստել դիմադրողական տնտեսության իրականացմանը»:

Ջալալին հավելել է. «Արտադրությանն աջակցելը» և «տնտեսական միջավայրը հանրայնացնելը հանրահռչակումը» տնտեսական պատերազմի պայմաններում  գերագույն առաջնորդի հիմնական ռազմավարությունն է:

 

Էթեմադ օրաթերթ

Կորոնավիրուսի իրանական «Բարաքաթ» պատվաստանյութի իմունոգենությունը կազմում է 93 տոկոս

«Բարաքաթ» դեղագործական ընկերության  գործադիր տնօրեն Աքբար Բարանդագին, ի պատասխան այն հարցին, թե օրական քանի՞ դոզա «Քովո Բարաքաթ» պատվաստանյութ է արտադրվում, նշել է. «Օրական արտադրվում է 200 հազար դոզա պատվաստանյութ: Իհարկե, դա կախված է մեր արտադրությունից, և, որպես կանոն, որքան շատ արտադրություն ունենանք, այնքան ավելի շատ առաքում կունենանք»:

Պատվաստանյութի արդյունավետության  և անվտանգության մասին նա նշել է.«Պատվաստանյութի արդյունավետությունը 93 տոկոս է. Դա նշանակում է, որ դրա անվտանգությունը 93 տոկոս է»:

 

Համշահրի օպրաթերթ

Դասեր Աֆղանստանում ԱՄՆ -ի պարտությունից՝ ժողովրդավարությունը հնարավոր չէ ներմուծել

Չնայած Միացյալ Նահանգները տարիներ շարունակ պատրաստվում էր դուրս գալ Աֆղանստանից և նույնիսկ աստիճանաբար կրճատեց այնտեղ իր ուժերը, սակայն Վաշինգտոնը  հույս ուներ, որ այն ռեժիմը, որին աջակցում էր Քաբուլում, կմնա իր տեղում, ինչը տեղի չունեցաբ. Համակարգը, որը ենթադրաբար նոր մոդել պետք է լիներ տարածաշրջանում, փլուզվեց առաջին իսկ իրական փորձության ժամանակ, նույնիսկ առանց լուրջ  ռազմական բախումների:

Այս 20-ամյա պատերազմի համար Միացյալ Նահանգները ծախսել է ավելի քան 2000 միլիարդ դոլար, կորցրել է ավելի քան 2400 զինծառայող և հայրենադարձել ավելի քան 27 հազար վիրավորի: Մյուս կողմից, Աֆղանստանի քաղաքացիներից պատերազմում զոհվել և վիրավորվել է ավելի քան 3 միլիոն մարդ: ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ռեժիմը, չնայած ավելի քան 300 հոգանոց պատրաստված և արդիական  սարքավորումներով համալրված բանակին, երբեք չի կարողացել վերահսկողություն հաստատել ամբողջ Աֆղանստանի վրա և փոխարինել թալիբներին: Հետաքրքիր է, որ այս մեծ բանակը նույնիսկ չկարողացավ դիմադրել թալիբների 75 հազար հոգանոց  ուժերին:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ  Բենեթը փորձում է խոչընդոտել  ՀԳՀԾ-ի վերականգնմանը

Դիվանագիտական ​​աղբյուրներն ու պաշտոնյաները կանխատեսում են, որ Իսրայելի վարչապետը կփորձի կանխել Վաշինգտոնի վերադարձը միջուկային գործարքի ՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով հակաիրանական նոր ռազմավարություն:

i24- ն անդրադառնալով Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու նպատակով Վաշինգտոն կատարելիք այցին, հաղորդել է.«Ըստ դիվանագիտական ​​աղբյուրների՝ Բենեթը կներկայացնի Իրանի հետ գործարքի ռազմավարությունը, որը կբացառի միջուկային գործարքին վերադառնալը»:

 

armenpress.am

Տարհանվել է Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը. Էրդողան

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Աֆղանստանում իր դեսպանատան աշխատակիցներին տեղափոխել է Քաբուլի օդանավակայանի տարածք, որտեղ տեղակայված են թուրք զինվորականները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «Մենք մեր դեսպանատան աշխատակիցներին տեղափոխել ենք այն վայրը, որտեղ մեր զինվորականները տեղակայված են օդանավակայանի տարածքում: Այնտեղ «Թալիբանի» ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել 3,5 ժամ տևողությամբ բանակցություններ: Անհրաժեշտության դեպքում այդ շփումները կշարունակվեն»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Էրդողանը:

 

armenpress.am

Թալիբները Թուրքիային առաջարկել են կառավարել Քաբուլի օդանավակայանը. էրդողան

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թալիբները Թուրքիային առաջարկել են կառավարել Քաբուլի օդանավակայանը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «Թալիբներն առաջարկել են ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը:

Նրանք ասում են, որ իրենք կապահովեն անվտանգությունը, իսկ մեզ առաջարկում են իրականացնել հենց վարչական կառավարումը: Մենք դեռ չենք պատասխանել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։

 

 

armenpress.am

Դմիտրի Պեսկովը խոսել է Ղրիմի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա անհամաձայնությունների մասին

 ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը բացարձակապես սխալ է համարում և Մոսկվան պատրաստ է շարունակել գործընկերներին բացատրել իրերի իրական վիճակը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների հայտնած դիրքորոշումը, մենք դա բացարձակ սխալ ենք համարում: Մենք պատրաստ ենք և համբերությամբ լցված ՝ մեր թուրք գործընկերներին, ինչպես նաև այլ երկրներին հետագայում ևս բացատրելու, թե ինչպիսին է հարցերի իրական իրավիճակը»,- անդրադառնալով Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը՝ նշել է Պեսկովը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրիմյան հարթակի շրջանակներում խոսել էր լրատվամիջոցների հետ և հայտնել, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

«Մենք երբեք չենք ճանաչել Ղրիմի անօրինական միացումը և անընդհատ շեշտում ենք, որ չենք ճանաչի»,-ասել էր Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն նշել էր, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին ՝ ցույց տալու իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և շեշտելու կարևորությունը, որը նա տալիս է Ղրիմի թաթարների իրավունքներին։

 

panarmenian.net

ԱԱԾ-ն միջոցառումներ է իրականացնում Ադրբեջանի տված տեղեկության վերաբերյալ, թե իրենց ուղեկալի վրա հարձակվել են

 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ, ըստ որի իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել։

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել»,-ասվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։

Օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ ԱԱԾ-ն հայտարարել է, որ աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

 

panarmenian.net

Անհետ կորածների հարազատները կառավարությանը մի քանի օր են տվել՝ հարցերին պատասխանելու

  Անհետ կորած զինծառայողների հարազատներին, որոնք գիշերն անցկացրել են կառավարության շենքի դիմաց, վարչապետի աշխատակազմից հրավիրել են Կառավարություն՝ հանդիպման։ Ընդունարանում հարազատներին ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Վարչապետը նրանց չի ընդունել, քանի որ վարում էր կառավարության նիստը, դրանից առաջ էլ հանդիպում ուներ։

Ծնողները գործադիր մի քանի օր ժամանակ են տվել՝ մի շարք հարցերին լուծում տալու համար, գրում է «Փաստինֆոն»։

Զինծառայողներից մեկի հարազատը տեղեկացրել է, որ պայմանավորվել են՝ մի քանի օր ժամանակ տրամադրել կառավարությանը, պատասխանները կստանան երբ կառավարությունից իրենց հաջորդ հանդիպման օրվա մասին կտեղեկացնեն։

Անհետ կորած զինծառայողների հարազատները օգոստոսի 26-ի ուշ երեկոյան հավաքվել էին Կառավարության դիմաց և գիշերն այնտեղ են անցկացրել։ Նրանք հրաժարվում են ընդունել աճյունների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները և հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 

panarmenian.net

Վարչապետ․ Ադրբեջանն Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի հարավ տանող ճանապարհը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, որից հետո արդեն ադրբեջանցիները փակեցին Սյունիքի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։

«Սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին։ Հուսով եմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի»,-ասել է Փաշինյանը:

Օգոստոսի 25-ի երեկոյան ադրբեջանցի զինծառայողները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։

«Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել», - ասել Փաշինյանը՝ հավելելով, որ մեր ծառայությունները պետք է զգոն և ուշադիր լինեն։

Նա ընդգծել է, որ այդ ընթացքում «ամուր նյարդեր են պետք», քանի որ ՀՀ-ն խաղաղության օրակարգի իր ռազմավարական գիծն առաջ է տանելու։

Վարչապետն ասել է նաև, որ Սյունիքում ճանապարհների հետ ստեղծված իրավիճակը անկանխատեսելի չէր կառավարության համար և աշխատանք է տարվել և տարվում է նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ։

 «Մյուս կողմից, Էյվազլի և Չայզամի հատվածներում Ճանապարահի բացումը տարածաշրջանային կայունության շատ լավ օրինակ կարող է դառնալ»,-ասել է Փաշինյանը։

Փաշինյանը պարբերաբար կրկնում է, որ ՀՀ քաղաքացիներից ստացել է խաղաղության դարաշրջան բացելու մանդատ։