Մամուլի տեսություն 28.08.2021
Քաբուլում երկու պայթյունները, ինչի հետևանքով զոհվել է 170 մարդ, Աֆղանստանի անկումից, Քաբուլի օդնավակայանի ամոթալի դեպքից և Աշրաֆ Ղանիի ամերիկյան կառավարության փլուզումից հետո ամբողջացրել է ԱՄՆ-ի խայտառակության հվաքածուն:
Քեյհան օրաթերթ
Քաբուլը խորտակվել է Աֆղանստանի բռնազավթումից հետո ԱՄՆ-ի ամենավերջին խայտառակության արյան մեջ
Աֆղանստանի անկման խայտառակությունից, Քաբուլի օդանավակայանի ամոթալի դեպքից և Աշրաֆ Ղանիի ամերիկյան կառավարության փլուզումից հետո, Քաբուլի օդանավակայանի ներսում ու դրսում երկու ուժգին պայթյունների հետևանքով սպանվել են մեծ թվով անմեղ քաղաքացիների ևր ամերիկացի զինվորներ: Արդյունքում, Ջո Բայդենի անգործունյա կառավարության դեմ քննադատություններն ավելացել են: Բայդենին իմպիչմենտի ենթարկելու հարցը կրկին մղվել է առաջին պլան:
Որոշ փորձագետներ համոզված են, որ այս հարձակումը առանց արտերկրյան ուժերի համագործակցության հնարավոր չէր լինի, քանի որ մահապարտ անձը, տարածք մուք գործելու համար, որն իդեպ ԻԼԻՊ-ի անդամն է, պետք է անցներ անվտանգության մի քանի կետերից, որ ԱՄՆ-ն ու Բրիտանիան ստեղծել են թալիբների համար: Հաղորդումների համաձայն, մինչև այս պահը պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 170 մարդ, 1330-ը վիրավորվել են: ԱՄՆ-ի բանակը հայտարարել է, որ հարձակումների ընթացքում սպանվել է ամերիկացի 13 զորային, ևս 18-ը վիրավորվել են: Թալիբների խումբը հայտարարել է, որ սպանվել է խմբի 28 անդամ:
Իրան օրաթերթ
Բաղդադը Ամիրաբդոլլահյանի առաջին ուղևորության վայրն է
Իրանի նոր ԱԳ նախարարը, ով հինգշաբթի օրը պաշտոնապես սկսել է իր աշխատանքը, ամենասկզբում հայտարարել է ԱԳ նախարարությունում կորոնավիրուսի պատվաստանյութի հատուկ շտաբի ձևավորման մասին: Ամիր Աբդուլլահյանը Թեհրանում հանդիպել ու զրուցել է իր պակիստանցի պաշտոնակցի հետ: Երեկ Հոսեյն ԱԳ նախարարը մեկնել է Իրաք՝ տարածաշրջանի արաբական երկրների, այդ թվում Սաուդյան Արաբիայի, ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք Բաղդադի տարածաշրջանային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով
Քեյհան օրաթերթ
Ամերիկացի պաշտոնայայի արտահայտության մեջ առկա անազնվության փաստերը
ԱՄՆ-ի պաշտոնյայի հակասական հայտարարությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը ոչ ուզում է երաշխավորություն տալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին վերադառնալու կապակցությամբ և ոչ էլ նույնիսկ ՀԳՀԾ-ն է վավերական համաձայնություն համարում»:
Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերթ Մալին, Ազատություն ռադիոյին տված հարցազրույցում ասել է.«Մենք չգիտենք, թե ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադառնալու դեպքում Իրանի նպատակը ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին վերադառնա՞լն է, թե՝ ոչ: Եթե Իրանի նպատակը դա է, մեր նպատակը նույնն է և կարող է շատ շուտով բանակցության թեմա դառնալ, որպեսզի երկուս կողմերը վերադառնան իրենց պարտավորությունների իրագործմանը: ԱՄՆ-ն կչեղարկի ՀԳՀԾ-ին հակասող պատժամիջոցներն իսկ Իրանը ՀԳՀԾ-ի հիմամբ կվերադառան իր պարտավորությունների իրագործմանը:
Մյուս հարցը կայանում է նրանում, որ մենք չգիտենք թե Իրանն ինչ դիրքորոշում է ունենալու: Մենք բանակցությունների վեց փուլերի ընթացքում կարևոր առաջադիմություններ ենք ունեցել, սակայն բոլոր տարածությունների չեն լուծվել: Եվ եթե Իրանն ավելի խիստ դիրքորոշմամբ վերադռնա բանակցություններին, այդ տարածությունների լուծումն ավելի դժվար է լիենլու, քանի որ դս դժվար էր նույնիսկ նախորդ կառավարության շրջանում»:
Ջամե Ջամ օրաթերթ
Ամերիկյան պատվաստանյութի մեծ խայտառակությունը
Այն դեպքում, երբ «աղտոտվածության» պատճառով Ճապոնիան դադարեցրել է ԱՄՆ-ի արտադրության 1 մլն. 603 հազար դեղաչափ Մոդեռնա պատվաստանյութի ներարկումը, արևմտյան ԶԼՄ-ները և արտադրող ընկերությունը լռություն են պահպանում այս կարևոր խնդրի նկատմամբ,
Մոդերնա պատվաստանյութի «աղտոտվածության» մասին, որը ըստ հայտարարությունների արդյունավետ է 95 տոկսով, հաղորդվում է այն դեպքում, երբ օրական վարակվածների թվի առումով Ճապոնիան ռեկորդակիր է ու դեռևս ճգնաժամային փուլից դուրս չի եկել: Կառավարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի ահագնացման հետ միաժամանակ, պահպանելու է պատվաստման արագությունը և շատ արագ նոր պատվաստանյութերը կփոխարինն Մոդերնայի կասկածելի բեռնվածքին:
Կարելի է հետևել Ճապոնաիայի առողջապահության, աշխատանքի ու ապահովության նախարարության կայքին և օգտակար ինֆորմացիա ստանալ:
armenpress.am
Ադրբեջանի ընդդիմադիր ակտիվիստները հետապնդումների են ենթարկվում նաև երկրի սահմաններից դուրս. BBC
Ադրբեջանից 2010-ական թվականներին հեռացան տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, լրագրողների և իրավապաշտպաններ, քանի որ այդ երկրում նրանց բնակվելը վտանգավոր էր դարձել: Պաշտոնական Բաքուն կատեգորիկ կերպով հերքում է փաստը, որ որևէ կերպ հետաքրքրված է քաղաքական էմիգրանտներով, սակայն միայն 2021 թվականին նրանցից երեքը մահացան դեռևս անհայտ հանգամանքներում: Եվրոպայում բնակվող ընդդիմադիր ադրբեջանցիներին հետևում են, հարևան երկրներ մեկնածներին բռնի ուժով տեղափոխում Ադրբեջան ու բանտարկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լայնածավալ հոդված է պատրաստել BBC-ի ռուսական ծառայությունը՝ անդրադառնալով պաշտոնական Բաքվի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների ու բռնությունների փաստերին:
Ադրբեջանցի ակտիվիստ Հուսեյն Բաքիխանովը մայիսի 7-ին Բաքվում մասնակցել էր բողոքի ակցիայի: Նրան իրավապահները ձերբակալել էին և 15 օրով բանտարկել, իսկ ազատ արձակելուց հետո, նրա իսկ խոսքով, ոստիկանները ծեծի էին ենթարկել՝ հայտարարելով. «Կամ դու երկրից կհեռանաս կամ քեզ կսպանենք կամ էլ կանենք այնպես, որ ինքդ քեզ սպանես»: BBC-ն պատմում է, որ այս սպառնալիքներից հետո Բաքիխանովը լքել էր Ադրբեջանն ու քաղաքական ապաստան խնդրել Վրաստանից: Հուլիսի 12-ին նա ծեծի էր ենթարկվել Թբիլիսիում՝ նրա իսկ խոսքով՝ ադրբեջանցիների կողմից: Այս մասին նա տեսանյութ էր հրապարակել՝ ասելով, որ պատահական չի համարում հարձակումն իր վրա: Տեսանյութի հրապարակման հաջորդ օրը Բաքիխանովը ինքնասպանություն էր գործել՝ թռնելով Թբիլիսիի կենտրոնում գտնվող հյուրանոցի տանիքից: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քննում է գործը «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:
Վրաստանում բնակվող ադրբեջանցի իրավապաշտպան Ավթանդիլ Մամեդովը հավատացած է, որ կատարվածն ինքնասպանություն չի եղել: Վրաստանի իշխանությունները երկու շաբաթ թաքցրել էին միջադեպը, որի մասին պարզ էր դարձել այն բանից հետո, ինչ այլ քաղաքական էմիգրանտներ սկսել էին պարզել, թե որտեղ է Հուսեյն Բաքիխանովը:
Սա 2021 թվականին արտերկրում հաստատված ադրբեջանցի ակտիվիստի հետ կապված արդեն երրորդ նմանօրինակ միջադեպն է: Հունվարի 15-ին Բելգիայի ոստիկանությունը գետում հայտնաբերել էր Վուգար Ռզայի մարմինը: Նա շուրջ մեկ շաբաթ անհետ կորած էր համարվում: Իսկ մայիսի 5-ին Ստամբուլում հայտնաբերվել էր ակտիվիստ Բայրամ Մամեդովի դին, ով խեղդվել էր ծովում: Վերջինս Ադրբեջանում հետապնդումների էր ենթարկվում Հեյդար Ալիևի հուշարձանի վրա Բաքվի ղեկավարությանը քննադատող գրաֆիտի անելու համար:
Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից այլախոհների նկատմամբ նման քաղաքականության զոհերից Լեյլա Յունուսը, ով ամուսնու հետ այժմ բնակվում է Նիդերլանդներում, տևական ժամանակ անցկացրել է ադրբեջանական բանտում՝ տնտեսական հանցանքներ գործելու հիմնավորումներով: Նա պատմում է, որ երկրում հետապնդումները հատկապես ուժգնացան 2013 թվականից, երբ Եվրախորհրդարանը դեմ քվեարկեց Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևին: Բաքվում համարեցին, որ կարելի է չվախենալ պատժամիջոցներից ու սկսեցին ձերբակալություններ իրականացնել: Շատերը ստիպված մեկնեցին այլ երկրներ, սակայն Յունուսը վստահ է, որ Ալիևն Ադրբեջանն այլախոհներից մաքրելուց հետո սկսել է նրանցից ազատվել արդեն արտերկրում:
BBC-ն նշում է, որ Եվրոպայի տարածքում անհայտ անձանց կողմից մի քանի անգամ ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները ծեծի են ենթարկվել: Միայն 2021 թվականին երկու բլոգեր՝ Բեռլինում և Նանտում, բռնության զոհ են դարձել: Մի շարք դեպքերում Իլհամ Ալիևի քննադատները ոստիկանության պահանջով ձերբակալվում են և վերադարձվում Ադրբեջան: Նրանցից էր լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ով Թուրքիայից արտաքսվել էր և երկու տարի անցկացրել Բաքվի բանտում:
Մեկ այլ քաղաքական էմիգրանտ՝ Դաշգըն Աղալարլըն երկու անգամ Ադրբեջանի պահանջով ձերբակալվել էր ուրիշ երկրներում. 2014 թվականին նա 1.5 տարի էր անցկացրել վրացական բանտում, դրանից հետո փախել էր Լեհաստան, որտեղ ևս նրան ձերբակալել էին: Նա ազատ էր արձակվել միայն իրավապաշտպանների միջամտությունից հետո:
Այսօր Բեռլինում բնակվող լրագրող Աֆղան Մուխթարլըին 2017 թվականին Թբիլիսիում ծեծի էին ենթարկել, գլխին պարկ անցկացնելով նստեցրել էին մեքենան ու տեղափոխել Բաքու, որտեղ բանտարկել էին՝ սահմանն անօրինական հատելու հիմքով: Բանտից նա դուրս էր եկել միայն 2020 թվականին: Միայն 2021-ին Վրաստանի դատախազությունը նրան տուժած կողմ էր ճանաչել առևանգման գործով:
Իրավապաշտպան Լեյլա Յունուսը BBC-ին ասել է, որ Ադրբեջանն ունի գումար այլ երկրներում մարդկանց կաշառելու ու գործակալներ պահելու համար: Նրա խոսքով՝ Ադրբեջանի սահմաններից դուրս կա հատուկ խումբ, որոնք ճնշում են գործադրում Բաքվից հեռացած մարդկանց վրա և այդ կենտրոնը գտնվում է Գերմանիայում: «Հենց այդտեղից են նրանք դուրս գալիս, ծեծում ու հարձակումներ գործում»,- նշել է Յունուսը:
«Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանել 2021 թվականին արտերկրում երեք ընդդիմադիր ակտիվիստների մահվան և մի քանի այլ գործիչների վրա հարձակումների փաստերը: Նրանց դիրքորոշումը քաղաքական էմիգրանտների նկատմամբ անփոփոխ է. նրանք հայտարարում են, որ նրանցից շատերի դեմ կան հստակ քրեական մեղադրանքներ, որոնք կապված չեն քաղաքականության դեմ»,- եզրափակում է BBC-ն:
armenpress.am
ԵՄ-ն վերահաստատում է ԼՂ խնդրի տևական և համապարփակ կարգավորմանը նպաստելու պատրաստակամությունը. Բորել
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ուղերձում Բորելը, մասնավորապես, նշել է.
«Ձերդ գերազանցություն,
Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է։ 2018 թվականից ի վեր մեր հարաբերություններն էականորեն ակտիվացել են, իսկ 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը մեկ այլ կարևոր, դրական հանգրվան էր։ Այս համաձայնագրի կյանքի կոչումն առանցքային է մեր երկկողմ հարաբերություններում, և մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման, աշխատատեղերի և գործարար հնարավորությունների, շրջակա միջավայրի, կրթության բարելավման և գիտական հետազոտությունների համար հնարավորությունների ուղղությամբ։
Ձեր նշանակումը տեղի է ունեցել Հայաստանի համար վճռորոշ ժամանակաշրջանում։ Նախորդ տարվա ռազմական գործողություններից հետո ցանկանում եմ վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը` նպաստելու տևական և համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով, հնարավորության դեպքում աջակցելով հետկոնֆլիկտային վերականգնմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին։ Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Ի հավելումն, մենք նաև պատրաստ ենք օժանդակություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի գործում։ Հաշվի առնելով այն, որ մեր բոլոր երկրները շարունակում են պայքարել COVID-19 համավարակի դեմ, թույլ տվեք ընդգծել, որ Եվրոպական միությունը հանձնառու է աջակցելու Հայաստանին՝ հանրային առողջապահական այս ճգնաժամը և դրա հետևանքները հաղթարելու գործում։
Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր նոր, կարևոր պաշտոնում»։