Մամուլի ետսություն 29.08.2021
Հաղորդումների համաձայն, Քաբուլի օդանավակայանում ամերիկացիները կրակել են մարդկանց ուղղությամբ:
Քեյհան օրաթերթ
Իրանի ժողովրդական կառավարության ճանապարհային քարտեզը
Նոր կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ն դիվանագիտության ոլորտում վայրի գայլ է: Նա անդրադարձել է նաև Աֆղանստանում ստեղծված իրավիճակին: Առաջնորդն ասել է. «ԻԻՀ բոլոր հանգամանքներում սատարում է Աֆղանստանի ճնշված և մուսուլման ազգին: Այդ երկրի կառավարությունների հետ մեր հարաբերությունները կախված են Իրանի հետ նրանց հարաբերություններից և վարքից»:
Մեծարգո առաջնորդը կառավարության անդամներին հորդորել է բարձր գնահատել ծառայությունն ու դրա ընթացքումձ եռք բերված հաջողությունները: Շնորհակալություն հայտնելով խորհրդարանին՝ նախարարներին վստահության քվե տալու հարցում արագ գործելու կապակցությամբ, մեծարգո առաջնորդը հույս է հայտնել, որ նոր կառավարության ձևավորումը երջանիկ սկիզբ կլինի ազգի և երկրի համար:
Շահրվանդ օրաթերթ
Իրանն իրավունք ունի պատասխան տալ Բենեթի և Բայդենի սպառնալիքներին
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է իր անձնական էջում արձագանքել է ԱՄՆ նախագահի և Սիոնիստական ռեժիմի վարչապետի վերջին հանդիպմանը:
Ալի Շամխանին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ժամանակ Իրանի դեմ «այլ տարբերակների» կիրառման մասին հայտարարությունը անօրինական սպառնալիք է՝ ուղղված մի երկրի դեմ:
Շամխանին հավելել է. «Բենեթի և Բայդենի առաջին հանդիպումը և Իրանի նկատմամբ «այլ տարբերակների» կիրառման մասին հայտարարությունը, ապօրինի սպառնալիք լինելով այլ երկրի դեմ, միևնույն ժամանակ հաստատում է Իրանի իրավունքը՝ արձագանքել «առկա տարբերակներին»:
Քեյհան օրաթերթ
Քաբուլի օդանավակայանի վրա ԻՊ -ի հարձակման օրը մարդկանց մեծ մասը սպանվել է ամերիկացիների կողմից
Հինգշաբթի օրը Քաբուլում տեղի ունեցած մահապարտական պայթյունները մեծացրել են Աֆղանստանում ԻԼԻՊ-ի և Ալ-Ղաիդայի վերականգմնա կապակցությամբ մտահոգությունները:
Հինգշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչությունների զոհ է դարձել 170 մարդ, վիրավորվել է 1330 հոգի:
Պենտագոնը հայտնում է, որ սպանվածներից 13 -ն ամերիկացի զինվորներ են: Բայց կան նաև նոր տեղեկություններ այն մասին, որ պայթյուններցի հետո, ԱՄՆ զինված ուժերը անհայտ պատճառներով կրակել են Աֆղանստանում անմեղ և անօթևան մարդկանց վրա:
Շարղ օրաթերթ
Տարածաշրջանի ազգերի ճակատագրերը միահյուսված են
Բաղդադում կայացած «Իրաքին աջակցող տարածաշրջանային հանդիպմանը ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդուլլահյանը հյատարարել է.«Կառավարության և տարածաշրջանի ազգերի ճակատագրերը միահյուսված են ՝ համաձայն կրոնական, մշակութային, ավանդական, պատմական և աշխարհագրական ընդհանուր շահերի:
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է տարածաշրջանում երկխոսության և բանակցությունների միջոցով խաղաղության հաստատման նահրաժեշտությունը և հույս ունի, որ տարածաշրջանի երկրները կգան այն եզարակացության, որ անվտանգությունը պետք է հաստատվի փոխադարձ վստահության, ազգային կարողություններին ապավինելու, հարաբերությունների ամրապնդման և բարիդրացիական հարաբերությունների միջոցով, կանխելով արտաքին ուժերի միջամտությունը:
Այս ընդհանուր համոզմունքը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում բազմաթիվ քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությունների համար և երաշխավորել տարածաշրջանի երկրների համընդհանուր աճի և զարգացման հիմքերը` ընդհանուր և տևական անվտանգության ստվերում և օգտագործելով Աստծո կողմից տրված հարստությունը»:
armenpress.am
Մեծ Բրիտանիան ավարտել է Աֆղանստանից քաղաքացիականների ու զինվորականների տարհանումը
Մեծ Բրիտանիան ավարտել է Քաբուլի օդանավակայանից քաղաքացիական անձանց, զինծառայողների, ինչպես նաև Աֆղանստանի այն քաղաքացիների տարհանումը, ովքեր այդ երկրում բրիտանական ռազմական գործողությունների երկար տարիների ընթացքում աջակցել են Լոնդոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն:
Նրա խոսքով՝ օգոստոսի 13-ից իրենք Աֆղանստանից տարհանել են շուրջ 15 հազար քաղաքացիական անձանց և հազար զինծառայողների: «Ժամանակն է ավարտել գործողությունների այս փուլը, սակայն մենք չենք մոռացել այն մարդկանց մասին, ովքեր ցանկանում են լքել երկիրը: Մենք շարունակում ենք անել հնարավոր ամեն բան նրանց օգնելու նպատակով: Մենք նաև չենք մոռացել Աֆղանստանի քաջ ժողովրդին, որն արժանի է ապրել խաղաղության ու անվտանգության մեջ»,- Քաբուլի օդանավակայանից արված տեսաուղերձում ասել է Բրիստոուն:
Քաբուլի օդանավակայանն այս պահին ամերիկյան ուժերի վերահսկողության տակ է: Նրանք հեռանալու են Աֆղանստանից օգոստոսի 31-ին:
armenpress.am
Ռուսաստանը կշարունակի Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի վերազինումը. Շոյգու
Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ճիշտ ուղղությամբ է զարգանում, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներ Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի զինված ուժերի վերազինման ծրագիրը շարունակվելու է: Ռուսաստանը, Շոյգուի խոսքով, չի ուզում, որ Աֆղանստանից նշված երկրներ ներթափանցեն զինյալներ և թմրանյութեր:
armenpress.am
Ֆրանսիան շարունակելու է պայքարել ԻՊ սպառնալիքի դեմ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքը նախկինի նման շարունակում է պահպանվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազըմի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում
«ԻՊ-ն 2017 թվականին տարածքներ կորցրեց՝ շնորհիվ իրաքյան զինված ուժերի քաջության և միջազգային կոալիցիայի աջակցության: Սակայն չի կարելի թուլացնել զգոնությունը, քանի որ ԻՊ-ն շարունակում է սպառնալիք մնալ, և ես գիտեմ, որ ձեր կառավարության համար առաջնային է ահաբեկիչների դեմ պայքարը»,- հայտարարել է Մակրոնը, ով ժամանել է Իրաք՝ մասնակցելու Համագործակցության և գործընկերության Բաղդադի կոնֆերանսին: Կոնֆերանսի մասնակիցների շարքում են Մերձավոր Արևելքի երկրների առաջնորդներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև Ճապոնիան:
Այցի շրջանակում Մակրոնը այցելել է Բաղդադի մզկիթ, լինելու է Մոսուլում՝ հանդիպելով քրիստոնյա համայնքի անդամներին, այցելելու է տեղի համալսարան: Այցի եզրափակիչ հատվածում նա Հյուսիսային Քրդստանի Էրբիլ քաղաքում կհանդիպի ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ:
panarmenian.net
ԱՄՆ հատուկ ծառայությունները կենսաբանական զենք չեն համարում կորոնավիրուսը
28 օգոստոսի 2021 - 15:18 AMT
PanARMENIAN.Net - ԱՄՆ հատուկ ծառայությունները կենսաբանական զենք չեն համարում SARS-CoV-2 կորոնավիրուսը՝ օգոստոսի 27-ին Ազգային հետախուզության տնօրենի կայքում հրապարակված զեկույցում նրանք բացառել են այդ հավանականությունը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրահանգով վիրուսն ուսումնասիրած հատուկ ծառայությունները միանշանակ պատասխան չեն ստացել SARS-CoV-2-ի աղբյուրի վերաբերյալ։
Զեկույցի պատրաստմանը մասնակից ԱՄՆ բոլոր հատուկ ծառայությունները եկել են այն եզրակացության, որ Չինաստանի իշխանությունները տեղեկատվություն չեն ունեցել SARS-CoV-2-ի մասին մինչև Covid-19 վիրուսային թոքաբորբի բռնկումը, գրում է Deutche Welle-ն։
Հատուկ ծառայությունների մասնագետների մեծ մասը վստահ է, որ վիրուսը չի առաջացել գենային ինժեներիայի արդյունքում, սակայն 2 գերատեսչության ներկայացուցիչներ չեն բացառել նման սցենարի հավանականությունը՝ բավարար վկայությունների բացակայության պատճառով։
Որպես կորոնավիրուսի ծագման «հավանական» հիպոթեզ նշվում է անցումը կենդանուց մարդուն բնական շփման ժամանակ, ինչպես նաև միջադեպը լաբորատորիայում։ Ընդ որում ԱՄՆ հետախուզական ծառայությունները «նախկինի պես տարակարծիք» են կորոնավիրուսի պանդեմիայի «առավել հավանական աղբյուրի» հարցում։ Միաժամանակ, ԱՄՆ հատուկ ծառայությունները հայտարարել են, որ կորոնավիրուսի ծագման վերջնական գնահատումն անհնար է առանց Չինաստանի աջակցության։
panarmenian.net
Բորելը՝ Միրզոյանին․ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել սահմանների դելիմիտացիայի գործում
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Արարատ Միրզոյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է, որ Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է։
Բորելը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Բորելը գրել է, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի գործում։
«Ձեր նշանակումը տեղի է ունեցել Հայաստանի համար վճռորոշ ժամանակաշրջանում։ Նախորդ տարվա ռազմական գործողություններից հետո ցանկանում եմ վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը` նպաստելու տևական և համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով, հնարավորության դեպքում աջակցելով հետկոնֆլիկտային վերականգնմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին։ Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Ի հավելումն, մենք նաև պատրաստ ենք օժանդակություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի գործում։ Հաշվի առնելով այն, որ մեր բոլոր երկրները շարունակում են պայքարել COVID-19 համավարակի դեմ, թույլ տվեք ընդգծել, որ Եվրոպական միությունը հանձնառու է աջակցելու Հայաստանին՝ հանրային առողջապահական այս ճգնաժամը և դրա հետևանքները հաղթարելու գործում»,-ասվում է ուղերձում։
Նշվում է նաև, որ 2018-ից ի վեր երկկողմ հարաբերություններն էականորեն ակտիվացել են, իսկ 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը մեկ այլ կարևոր, դրական հանգրվան էր։
«Այս համաձայնագրի կյանքի կոչումն առանցքային է մեր երկկողմ հարաբերություններում, և մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման, աշխատատեղերի և գործարար հնարավորությունների, շրջակա միջավայրի, կրթության բարելավման և գիտական հետազոտությունների համար հնարավորությունների ուղղությամբ»,-ասվում է Բորելի ուղերձում։