Մեկնաբանություն- Սիրիայի և Իրաքի հետ ԻԻՀ հարաբերությունները ռազմավարական են
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ավարտեց իր այցը Իրաք և Սիրիա և երկուշաբթի առավոտյան վերադարձավ Թեհրան:
Այցի սկզբում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Բաղդադ՝ «Աջակցություն Իրաքին» համաժողովին մասնակցելու և իրաքցի պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով:
Այցի երկրորդ օրն ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Սիրիա: Նախքան Բաշար Ասադի հետ հանդիպումն Իրանի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի իր պաշտոնակից Ֆեյսալ ալ-Մեղդադի և այլ պաշտոնյաների, ինչպես նաև Պաղեստինի մի շարք զինյալ առաջնորդների հետ:
Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Սիրիային և իր տեսակետներն արտահայտել երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում համագործակցության վերաբերյալ:
Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Դիմադրության առանցքի հաղթանակը, Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի նկատմամբ դիմակայության հետ մեկտեղ, ապացուցել են այս առանցքի հաջողությունը ռազմական հարթությունում: Սակայն երկու երկրների նկատմամբ սահմանված պատժամիջոցների ու տնտեսական պատերազմին դիմակայելու համար անհրաժեշտ է համագործակցություն: Իսկ տարածաշրջանում Իրանի, Սիրիայի և Իրաքի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն տնտեսական, անվտանգության և աշխարհաքաղաքական առումներով:
Այս կապակցությամբ, Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեղդադի հետ հանդիպումից հետո, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Մասնավոր հատվածի և Իրանի ու Սիրիայի գործարարների միջև համագործակցությունն այցի ընթացքում քննարկված ամենակարևոր հարցերցի էր»:
Իրանն ու Սիրիան նպատակ ունեն զարգացնել տնտեսական և առևտրային համագործակցությունը՝ թշնամիների ճնշող պատժամիջոցներին դիմակայելու համար, և անշուշտ, կարող են միասին մեծ քայլեր կատարել՝ տնտեսական ահաբեկչության դեմ պայքարում և երկու երկրների ժողովրդին օգնելու գործում:
Սիրիան գտնվում է տնտեսական վերակառուցման փուլում և պետք է հիմնի մեծ թվով ենթակառուցվածքներ: Դա նշանակում է, որ Սիրիան մասնագիտացված գործունեության համար ունի մոտ 4000 միլիարդ դոլարի շուկայի կարիք : Հետևաբար, ներկա իրավիճակում ՝ արդյունաբերության, էներգետիկայի, ներդրումների, առևտրի, նավահանգիստների ոլորտներում Իրան-ՍԻրիա համագործակցության ամրապնդումը և համատեղ նախագծերի իրականացման արագացումը ՝ երկու երկրների նկատմամբ կիրառվող ճնշումներին հակազդելու և արտարժույթի ու տարադրամի փոխանակման խոչընդոտների վերացումը ռազմավարական նշանակություն ունի:
Թեհրանն ընդգծում է, որ տարածաշրջանում ցանկացած քաղաքական, անվտանգության և տնտեսական պայմանավորվածություններ պետք է ձեռք կբերվեն տարածաշրջանի բոլոր երկրների, ներառյալ՝ Սիրիայի մասնակցությամբ: Միևնույն ժամանակ, Թեհրանը համոզված է, որ համագործակցությունը և ընդհանուր մարտահրավերների հաղթահարումը կարևոր քայլ է՝ տարածաշրջանի միավորման համար:
Այսպիսով, Իրանի 13-րդ կառավարության հանրային դիվանագիտության լավագույն սկիզբը կարող է լինել դիամդրության առանցքի շրջանակում պաշտպանական համագործակցության կողքին տնտեսական համագործակցությունը: Եվ Իրանի արտգործնախարարի Իրաք և Սիրիա կատարած այցերն ու Բաղդադում և Դամասկոսում կայացած բանակցությունները պետք է գնահատել հենց այս տեսանկյունից: