Մամուլի տեսություն 2021-8-30
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i149332-Մամուլի_տեսություն_2021_8_30
Բայդեն-Բենեթ չարամիտ զույգը քաջ գիտակցում է, որ պատժամիջոցները, միջուկային օբյեկտների սաբոտաժը և Իրանի տնտեսական շահերի դեմ թաքում գործողությունները չեն կարող խանգարել Իրանի առաջընթացը և Թեհրանին ստիպել հանձնվել ու ծնկի գալ, և որ Իրանը կարող է պատասխանել այդ սադրանքներին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 30, 2021 09:21 Asia/Tehran

Բայդեն-Բենեթ չարամիտ զույգը քաջ գիտակցում է, որ պատժամիջոցները, միջուկային օբյեկտների սաբոտաժը և Իրանի տնտեսական շահերի դեմ թաքում գործողությունները չեն կարող խանգարել Իրանի առաջընթացը և Թեհրանին ստիպել հանձնվել ու ծնկի գալ, և որ Իրանը կարող է պատասխանել այդ սադրանքներին:

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ը 85 միլիարդ դոլարի ռազմատեխնիկա է թողել Ադղանստանում

Քաբուլի անկումից և Աֆղանստանի կառավարության ու բանակի փլուզումից հետո/ միլիարդավոր դոլարների զենքը, որը ԱՄՆ -ը տրամադրել էր Ղանիի կառավարությանը, հայտնվել է թալիբների  ձեռքում: Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի մոնիտորինգի հանձնաժողովի երկու հանրապետական ​​անդամներ Պենտագոնին կոչ արեցին  զեկույց ներկայացնել այդ զենքերի մասին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն  ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը 80 միլիարդ դոլար է ծախսել Աֆղանստանի ազգային բանակի վերազինման և ուսուցման համար և Աֆղանստանի բանակն ավելի շատ զորք ունի, քան ՆԱՏՕ -ի անդամների բանակները, ուստի կարող է դիմակայել թալիբներին: Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին լրագրողներին ասել էր, որ հստակ չգիտի, թե ինչ սարքավորումներ էին տրամադրվել  աֆղաններին, և որ դրանք այժմ վտանգված են:

 

Խորասան օրաթերթ

Պարաօլիմպիկ խաղերում Իրանը փայլել է ոսկե մեդալներով

Տոկիոյի պարալօիմպիկ խաղերի հինգերորդ օրն իրանցի մարզիկները տարբեր մարզաձևերում նվաճել են նոր մեդալներ, հավաքականի  մեդալների ընդհանուր թիվը հասցնելով 7 -ի: Ոսկե մեդալների թիվը հասել է երեքի:

 

Ջավան օրաթերթ

Շշուկներ՝ Վաշինգտոնում և Մոսկվայում թալիբներին պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ

Թալիբները պատրաստվում են կառավարություն կազմել, իսկ աշխարհը պատրաստվում է ճանաչել նրանց կառավարությունը: Մոսկվան, որը ցանկանում է կապեր հաստատել Աֆղանստանի նոր կառավարության հետ,  շեշտել է, որ  պետք է հարաբերություններ հաստատի Քաբուլի նոր կառավարության հետ, որովհետև թալիբների իշխանության գալը փաստ է: Ամերիկացի պաշտոնյաները Washington Post- ին ասել են, որ թալիբների ճանաչման համար որոշ ժամանակ կպահանջվի:

 

Քեյհան օրաթերթ

 Իսրայելի վարչապետի պաշտոնում ԱՄՆ կատարած առաջին այցի շրջանակներում, Նաֆթալի Բենեթն ուրբաթ օրը Սպիտակ տանը հանդիպել է  Ջո Բայդենի հետ: ԶՄ-ները հաղորդել են, որ հանդիպման թեման եղել է Իրանը:  

Բայդեն-Բենեթ չարամիտ զույգը գիտի, որ Իրանի վրա ճնշում գործադրելու այլ տարբերակ չունի, բացի պատժամիջոցներ, միջուկային օբյեկտների սաբոտաժ, գաղտնի հարձակումներ Իրանի տնտեսական շահերի վրա (օրինակ ՝ տանկերներ և առևտրային նավեր), գործողություններ Իրանի տարածաշրջանային դաշնակիցների դեմ և վերջապես ահաբեկչություն: Նրանք մինչ այժմ օգտագործել են այս բոլոր տարբերակները և տեղյակ են, որ այդ միջոցները չեն խանգարի Իրանի առաջընթացը և   Թեհրանին չեն հանձնվել ու ծնկի գալ և Իրանը կարող է  պատասխանել այդ քայլերին: Նրանք, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին կփորձեն ավելի համակարգված ձևով վնասել Իրանի շահերին:

Իրանի 13 -րդ կառավարության իշխանության գալուց հետո, պետք է վերանայել անվտանգության ոլորտումա ռկա խնդիրները չեզոքացնբելու փակելու մեխանիզմները և դրանք պետք է լինեն կառավարության  առաջնահերթությունը: Պարզությունը, անփութությունը և անտեղի վստահությունը զգայուն և անվտանգության հարցերի նկատմամբ, այն սխալներից են, որոնք այս   զույգի համար համարվում են էժան և, իհարկե, արժեքավոր նվերներ:

 

armenpress.am

ԱՄՆ-ը չի մասնակցի Հարավային Կորեայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի վարժանքներին

ԱՄՆ-ը չի մասնակցի Կորեայի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի հարվածային ավիակիր խմբի համատեղ ռազմածովային զորավարժություններին: Օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել Է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպես»-ը:

«Հարվածային խմբի մեջ են մտնում մի շարք այլ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի նավեր, սակայն զինավարժանքները կլինեն բացառապես երկկողմ»,- նշված Է հաղորդագրության մեջ:

Հումանիտար առաքելություններին եւ տարերային աղետների դեպքում օգնության ցուցաբերման մասնակցության մշակման վարժանքները պլանավորված են օգոստոսի 31-ին Կորեական թերակղզու ջրերում՝ Queen Elizabeth ավիակրի ձասնակցությամբ:

Queen Elizabeth-ը մայիսի 22-ին դուրս Է եկել Փորտսմուտում  Բրիտանիայի ռազմածովային ուժերի հենակայանից՝ գլխավորելով 28-շաբաթյա արշավը: 

Ավելի վաղ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին, որ բրիտանական ավիակրի՝ սկզբնապես պլանավորված մուտքը Պուսան քաղաքի նավահանգիստ չեղյալ Է հայտարարվել Հարավային Կորեայում բարդ համաճարակային իրադրության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

araratnews.am

Օգոստոսի 31-ին Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա

Օգոստոսի 31-ին Մոսկվայում կկայանա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդվում է, հանդիպմանը նախատեսվում է հանգամանորեն քննարկել բոլոր ոլոտներում հայ-ռուսական դաշնակցության զարգացմանը, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, համագործակցության հարստացմանը, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կառույցներում դիրքորոշումների համակարգմանն ուղղված հետագա քայլերը:

«Քննարկվելու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, այդ թվում՝ հումանիտար հարցերն ու Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը: Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային համագործակցության խորացմանն ու կայունության և անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը։

armenpress.am

ՀՀ նախագահ. Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

«Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձինք և զինվորականներ:

Հայաստանը մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ահաբեկչական ցանկացած դրսևորման դեմ, հատկապես՝ ահաբեկիչների մասնակցությանը ռազմական գործողություններում:

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել ուժերը՝ բացառելու անհանդուրժողականության և համամարդկային արժեքների նկատմամբ արհամարհանքի նման հրեշավոր դրսևորումները:

Զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում:

 

yerevan-times.com

Անկարան պատրաստվում է հայտարարել «Թուրքական պետությունների միության» ստեղծման մասին

Այս տարվա նոյեմբերին Ստամբուլում պետք է անցկացվի Թյուրքական խորհրդի հերթական 8 -րդ գագաթնաժողովը, որի ժամանակ հնարավոր է կառույցի անունը փոխվի ՝ դառնալով «Թուրքական պետությունների միություն»: Հաղորդում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:

Եվ սա պարզապես անունների փոփոխություն չէ, ինչպես կարելի է ենթադրել:Սա թուրքական էքսպանսիայի նոր փուլ և ենթատարածաշրջանային տերություններին անցնելու փորձ է: Իզուր չէ, որ 2019 -ի վերջին նույն գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ասաց, որ «իր երազանքը վեց պետության և մեկ ազգի ստեղծումն է»:

«Բացի Թուրքիայից, մենք խոսում ենք Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և, հնարավոր է, Թուրքմենստանի մասին ՝ որպես դիտորդ:» , — ասել էր Էրդողանը:

news.am

Էստոնիայի ԱԳՆ-ն կոչ է անում Աֆղանստանին ապահովել ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը երկրում

Էստոնիան հույս ունի, որ ՄԱԿ-ի առաքելությունը հնարավորություն կունենա շարունակել աշխատանքն Աֆղանստանում, ասել է Բալթյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Եվա-Մարիա Լայմեցն Աֆղանստանի ազգային հաշտեցման գերագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլլահի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին հայտնում է Rubaltic.ru-ն:

«Արտգործնախարարը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի առաքելությունն Աֆղանստանում կկարողանա շարունակել իր աշխատանքը, քանի որ մարդասիրական կարիքները չափազանց բարձր են, եւ որ միջազգային հանրության անդամները, որոնք դեռ աշխատում են կամ գտնվում են Աֆղանստանում, կկարողանան շարունակել իրենց աշխատանքն անվտանգ պայմաններում»,- հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ծառայությունը: