Մամուլի տեսություն 31.08.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i149396-Մամուլի_տեսություն_31.08.2021
Իրանի Սարի և Արդաբիլ քաղաքները դարձել են Տնտեսական համագործակցության կազմակերպության զբոսաշրջության մայրաքաղաքը
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 31, 2021 05:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31.08.2021

Իրանի Սարի և Արդաբիլ քաղաքները դարձել են Տնտեսական համագործակցության կազմակերպության զբոսաշրջության մայրաքաղաքը

Քեյհան օրաթերթ

Աֆղանստանում ԱՄՆ -ի պարտությունը ռազմավարական է և անուղղելի

Օգոստոսի 31 -ին, Աֆղանստանից ամերիկյան ռազմական ու դիվանագիտական ուժերի դուրսբերմամբ,  նշվում է ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար և ամեն նվաստացուցիչ պատերազմի ավարտը: ԶԼՄ-ներում, պաշտոնյաների և փորձագետների կողմից «ստորացուցիչ փախուստի» ծրագիրն ԱՄՆ կառավարությունը կառավարություններին արժեցել է ավելի քան 2,3 տրիլիոն դոլար, հայտնում է American Enterprise վերլուծական կենտրոնը:

Աֆղանստանում առնվազն 13 ամերիկացի զինվորների զոհվելուց հետո, Բայդենի հրաժարականի պահանջները հնչում են ավելի հաճախ: Ամերիկյան բազմաթիվ ԶtԼՄ -ներ, այդ թվում՝ CBS News- ը,  Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունների օրը համարում են Բայդենի նախագահության համար ամենավատ օրը, անդրադառնալով   Աֆղանստանից ամերիկյան քաղաքացիներին տարհանելու նրա կառավարության սխալներին  ու սխալ հաշվարկներին:  Աֆղանստանում ԱՄՆ առաքելության սկանդալային ավարտից հետո, ամերիկացի զինվորների շրջանում աճել են ինքնասպանության նկատմամբ հակվածությունը և հոգեբանական խնդիրները: 

 

Շահրվանդ օրաթերթ

Իրանի Սարի և Արդաբիլ քաղաքները դարձան Տնտեսական համագործակցության կազմակերպության զբոսաշրջության մայրաքաղաք

Սարին և Արդաբիլն ընտրվել են որպես 2022 և 2023 թթ. ԷԿՕ-ի անդամ երկրների զբոսաշրջության մայրաքաղաքներ: Այս մասին հայտարարել է Իրանի զբոսաշրջության ակզմակերպության փոխտնօրեն Վալի Թեյմուրին:

Նա ասել է. «Կանխատեսումների և զբոսաշրջիկների վարքագծի ուսումնասիրության համաձայն, հետկորոնավիրուսային շրջանում զբոսաշրջային հաղորդակցությունները կլինեն տարածաշրջանային և հարևան երկրների հետ: Եվ հաշվի առնելով, որ այդ շրջանում  հարևան  ու տարածաշրջանային երկրներն ավելի կկարևորվեն, ուշադրության կենտրոնում է ԷԿՕ-ի անդամ երկրների զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացումը»:

 

Իրան օրաթերթ

Թեհրանում կորոնավիրուսից մահացության դեպքերի 7 տոկոս նվազում է գրանցվել

Թեհրանի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի պետը  հայտարարել է, որ քաղաքում գրանցվել է Թեհրանում կորոնավիրուսից մահացածության 7 տոկոս նվազում:  Պաշտպանության նախարարության հանրային պատվաստումների կենտրոնի բացման արարողության ժամանակ, Ալիռեզա Զալին հայտարարել է. «Այս կենտրոնը կնպաստի  պատվաստման գործընթացի արագացմանը»:

 

Շահրվանդ օրաթերթ

Ամերիկացի լեզվաբան. Եվրոպան չափազանց վախկոտ է ԱՄՆ -ին մարտահրավեր նետելու համար

«Իսրայելի ժողովրդի ոճրագործությունները կարող են շարունակվել, քանի որ ԱՄՆ -ն աջակցում է նրանց, և Եվրոպան չափազանց վախկոտ է ԱՄՆ -ին մարտահրավեր նետելու համար», - ասել է ամերիկացի լեզվաբանը:

Այս մասին, լեզվաբանը հայտարարել է Zoom հարթակում կայացած վեբինարում, որը կազմակերպել էր Թեհրանի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հետազոտությունների բաժինը՝ հարց ու պատասխանի տեսքով   և տեսաբան Նոամ Չոմսկու ներկայությամբ:

 

armenpress.am

Վրաստանի լեյբորիստների առաջնորդը սպառնում է ժողովրդին դուրս բերել փողոց

 Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նեթելաշվիլին պահանջում Է վերականգնել հասարակական տրանսպորտի աշխատանքը, հակառակ դեպքում սպառնում Է ժողովրդին դուրս բերել Ռուսթավելի պողոտա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համաճարակաբանական իրադրության վատթարացման կապակցությամբ հասարակական տրանսպորտն իր աշխատանքը օգոստոսի 14-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը դադարեցրել Է Վրաստանի խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումում, Քութայիսում, Ռուսթավում եւ Զուգդիդիդում:

«Վաղը հավաքվում Է համակարգող խորհուրդ: Կտրականապես պահանջում եւ վերջնագիր եմ ներկայացնում նրանց. չեղարկեք տրանսպորտի երթեւեկության արգելքն ամենուրեք… Մարդկանց մի փակեք բնակարաններում եւ նրանց մի նստեցրեք փոքր ավտոմեքենաների մեջ, որտեղ առավել բարենպաստ պայմաններ կան կորոնավիրուսի տարածման համար: Առայժմ ոչ ոք չի լսել ավտոբուսի կամ վագոնի մեջ քովիդով վարակվելու մասին… Եթե այս վերջնագիրը չկատարվի եւ հասարակական տրանսպորտը չաշխատի, մենք մարդկանց կկանչենք Ռուսթավելի»-Նաթելաշվիլին հայտարարել Է ճեպազրույցում:

Վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն օրական գերազանցում Է 50-ը: Հակառեկորդ Է սահմանվել օգոստոսի 26-ին, երբ COVID-19-ից մեկ օրում մահացել Է 79 մարդ: Ախտահարվածների թիվն աստիճանաբար նվազում Է, բայց դեռեւս արտահայտվում Է քառանիշ թվերով: Համաճարակաբանական բարդ իրադրությունը երկրում կառավարությանը հարկադրել Է գնալ նոր սահմանափակումների, հաղորդել Է Sputnik-ը:

 

armenpress.am

Թուրքիան պատրաստ է քննարկել Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու հարցը

  Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու հարցը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «Թուրքիան ձգտում է իր ներդրումն ունենալ Աֆղանստանի վերակառուցման գործում ՝ ապահովելով աֆղան ժողովրդի անվտանգությունն ու կայունությունը: Քաբուլի օդանավակայանի հարցում պետք է ապահովվեն անհրաժեշտ պայմանները, պետք է ընդունվեն և հաստատվեն թուրքական պետական իշխանությունների որոշումները, ինչպես նաև տրվեն նախագահի հանձնարարականները: Մենք պատրաստ ենք դիտարկել բոլոր առաջարկները»,-ասել է Աքարը։

 

 

armenpress.am

Մոսկվան Անկարայի հետ ծրագրեր է իրականացնում ցամաքային զորքերի զինտեխնիկա ստեղծելու ուղղությամբ

 

 Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում հայտնել է Թուրքիայի հետ նոր համագործակցության վերաբերյալ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ «Ռոսօբորոնէքսպորտը» թուրք գործընկերների հետ համագործակցում է ցամաքային զորքերի համար նախատեսված զինտեխնիկայի ստեղծման հարցում։

 

panarmenian.net

ԱՊՀ երկրների առաջին խաղերին ՀՀ-ից 55 մարզիկ կմասնակցի

  Սեպտեմբերի 2-ին Կազանում կմեկնարկեն ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է 11 մարզաձևից 55 մարզիկ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նրա տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել են ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ:

Գիլոյանն ընդգծել է, որ Կազան է մեկնելու բավականին ուժեղ պատվիրակություն, ուստի մեդալային ակնկալիքներն արդարացված են։

Պատվիրակության անդամները նշել են՝ ջանք չեն խնայի Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու և հայկական դրոշն ի պատիվ հաղթանակի ծածանելու համար:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ հաղթանակներն աննկատ չեն մնա. «Մրցանակակիրները կգնահատվեն ըստ արժանվույն: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնացել և չեն մնա: Վստա՛հ եղեք, որ ցանկացած հաղթանակ արժանանում է հնարավոր առավելագույն գնահատականին»:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը նաև պատասխանել է մարզաշխարհի ներկայացուցիչների հարցերին՝ ընդգծելով, որ հնչած բոլոր առաջարկություններն ու նկատառումները հաշվի կառնվեն և կքննարկվեն պրոֆեսիոնալ շրջանակում:

 

 

panarmenian.net

2021-ի հուլիսն ամենաշոգ ամիսն է եղել աշխարհի պատմության մեջ

  2021-ի հուլիսն ամենաշոգ ամիսն է եղել աշխարհում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Օվկիանոսագիտական և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը։

«Սովորաբար հուլիսն ամենատաք ամիսն է ամբողջ աշխարհում, սակայն 2021-ի հուլիսը գերազանցել է բոլոր ցուցանիշները և ամենաշոգն է ճանաչվել երբևէ գրանցվածներից։ Այս նոր ռեկորդը մի նոր լրացում է այն տագնապալի և ավերիչ ճանապարհին, որով ուղեկցվում է կլիմայի փոփոխությունն աշխարհում»,-հայտարարել է վարչության ներկայացուցիչ Ռիկ Սփինարդը, գրում է Interfax-ը։

«Տվյալ դեպքում առաջին տեղն ամենավատն է»,-ասել է փորձագետը։

Ըստ վարչության տվյալների, ցամաքի և օվկիանոսի մակերեսի համախառն ջերմաստիճանը հուլիսին ամբողջ աշխարհում 1․67 աստիճանով բարձր է եղել XX դարի միջին ցուցանիշից։ Դիտարկումների գրանցումը սկսվել է 142 տարի առաջ։

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2016-ին և այս նոր ռեկորդից ցածր էր 0․02 աստիճանով։ Ասիայում գրանցվել էր պատմության ամենաշոգ հուլիսը, որը գերազանցել էր 2010-ի ռեկորդը։