Մամուլի տեսություն 01.09.2021
Աֆղանստանի 20 տարվա օկուպացիայից հետո, ամերիկյան զորքեր տեղափոխող վերջին ինքնաթիռը երկուշաբթի գիշեր Քաբուլի օդանավակայանից մեկնեց Վաշինգտոն, սակայն 150 հազար աֆղանցիներ, ովքեր երկու տասնամյակ աշխատել էին ամերիկացիների հետ և հույս ունեին լքել իրենց երկիրը, մնացին Քաբուլում:
Քեյհան օրաթերթ
Սիոնիստ վերլուծաբան. Իսրայելը հայտնվել է Իրանի շրջափակման մեջ
Սիոնիստ ռազմական վերլուծաբանը հայտարարել է, որ Իրանը տարբեր երկրների միջոցով, Հորդանանի սահմանից մինչև Միջերկրական ծով պաշարել է ռեժիմին:
«Իրանը կամաց -կամաց տեղակայվում է Սիրիայի Գոլանի բարձունքներում ՝ Իսրայելի հետ սահմանին», - N12 կայքում գրել է Իսրայելի պաշտոնաթող զինվորական սպա և ռազմական վերլուծաբան Էհուդ Յարին:
Սիրիական բանակը, լիբանանյան «Հեզբոլլահի» և Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների ու Ռուսատսանի կողմցի հովանավորություն ստացող աշխարհազորայինների հետ միասին, պաշարէլ Սիրիայի Գոլանի բարձունքներում և Սիրիայի հարավում ու Հորդանանի հյուսիսում գտնվող Հորանի շրջանի Դառաա քաղաքը. Դառաան սիրիական բանակի և զինված ապստամբների վերջին հենակետերից մեկն է: Քաղաքի անկումը ժամանակի ահրց է:
Խորասան օրաթերթ
Նվաստացուցիչ մեկնում
Աֆղանստանի օկուպացիայի բոլոր տարիների ընթացքում Միացյալ Նահանգները երբեք չի մտածել, որ առանց լուսանկարելու և բազմաթիվ ձեռքբերումների մասին տեսախցիկների առջև խոսելու, կարող է լքել այդ երկիրը::
ԱՄՆ նախագահը դեռ չի ներկայացրել Աֆղանստանից ԱՄՆ-ից դուրս գալուց հետո ընկած ժամանակաշրջանի ռազմավարությունը: Աֆղանստանի ճգնաժամի հետևանքները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն պատուհասել Բայդենին և Միացյալ Նահանգներին: Deutsche Welle- ի փոխանցմամբ ՝ Բայդենն ավելի վաղ ասել էր. «Թալիբների հետ պատերազմը շարունակելու փոխարեն մենք պետք է կենտրոնանանք մեր առջեւ ծառացած մարտահրավերների վրա»:
Աֆղանստանն այժմ, կարծես, հենց այդ մարտահրավերներից մեկն է, հատկապես զորքերը դուրս բերելու որոշման պատճառով: Թալիբները խոստացել էին, որ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանը չի դառնա ապահով ապաստարան այնպիսի ահաբեկչական խմբավորումների համար, ինչպիսիք են Ալ-Քաիդան և ԻԼԻՊ-ը: Սակայն ԱՄՆ -ի զինված ուժերը դեռ չէին լքել Քաբուլը, երբ ԻԼԻՊ-ի աֆղանական ճյուղը, որը հայտնի է «Խորասանի խալիֆայություն» անունով, մահապարտական ահաբեկչություն իրականացրեց Քաբուլի օդանավակայանի մոտ, որի հետևանքով զոհվեցին տասնյակ մարդիկ, այդ թվում ՝ 13 ամերիկացի զինվորներ:
Էթեմադ օրաթերթ
Իրանի կանանց ձեռքբերումները՝ Տոկիոյում
Պարալիմպիկ խաղերի յոթերորդ օրն Իրանի հավաքականի կանայք նվաճեցին երկու ոսկե մեդալ: Այս պատմական օրը Սառա Ջավանմարդին և Հաշեմիե Մոթաղյանը ոսկե մեդալներ նվաճեցին տասը մետրիվ կրակոցի և նետաձգության մարզաձևերում: Ռամազան Բիյաբանին նետաձգություն մարզաձևում նվաճեց արծաթե մեդալ:
Ջավան օրաթերթ
Երկուշաբթի երեկոյան ամերիկացի զինվորներին տեղափոխող վերջին օդանավը լքեց Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը: Հեռանալը, իհարկե, ամենահարգալից խոսքն է, որը կարող է օգտագործվել վերջին երկու շաբաթվա իրադարձությունների համար, մինչդեռ Աֆղանստանից հեռանալը Միացյալ Նահանգների հետ կապված տարածաշրջանային օրակարգի սկիզբն է. «Դուք վտարված եք»:
Աֆղանստանում 20 տարվա օկուպացիայից հետո ամերիկյան զորքեր տեղափոխող վերջին ինքնաթիռը երկուշաբթի գիշերը Քաբուլի օդանավակայանից մեկնեց Վաշինգտոն, սակայն 150 հազար աֆղանցիներ, ովքեր երկու տասնամյակ աշխատել էին ամերիկացիների հետ և հույս ունեին լքել իրենց երկիրը, մնացին Քաբուլում:
armenpress.am
Թալիբներն Աֆղանստանում նշանակել են ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության եւ ՆԳՆ-ի ղեկավարներին
Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը ձեւավորում Է իր կառավարությունը, արդեն հայտնի են առաջին նշանակումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին հաղորդել Է Khaama լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով շարժման աղբյուրներին:
«Ըստ այդ աղբյուրների, մոլլա Աբդել Ղանի Բարադարը նշանակվել Է արտաքին գործերի նախարար, մոլլա Յակուբը՝ թալիբների հիմնադիրի որդին, նշանակվել Է պաշտպանության նախարար, իսկ Խալիֆա Հաքանին՝ Ջալալուդդին Հաքանիի որդին, որը «Հաքանի» ահաբեկչական ցանցի հիմնադիրն Է, նշանակվել Է ներքին գործերի նախարար»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Թալիբների պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել այդ հաղորդագրությունը, խոստանալով, որ թալիբների կառավարության կազմը կհայտարարվի մոտ ժամանակներս: Դրանից առաջ շարժման մամուլի քարտուղար Զաբիհուլլա Մուջահիդը Twitter-ում հաղորդել Էր, որ Ղանդահարում շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ահունդզադեի նախագահությամբ երեք օր նիստ Է գումարել «Թալիբան»-ի ղեկավար խորհուրդը. «քննաարկվել են քաղաքական, սոցիալական եւ տնտեսական հարցեր», այդ թվում նաեւ՝ ապագա կառավարությանը վերաբերող:
«Ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են բնակիչների ունեցվածքի պաշտպանությանը, մարդկանց լավ վերաբերվելուն, ինչպես նաեւ երկրում նոր իսլամական կառավարության ձեւավորմանը: Այդ հարցերի շուրջ անցկացվել են անհրաժեշտ կոնսուլտացիաներ»,-նշել Է շարժման մամուլի քարտուղարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Պերուում ավտոբուսի անդունդն ընկնելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 33-ի
Պերուում ավտոբուսի անդունդն ընկնելու հետեւանքով զոհերի թիվը հասել Է 33-ի: Այդ մասին հաղորդել Է Andina գործակալությունը՝ վկայակոչելով ճանապարհային ոստիկանության ղեկավար Էլիաս Լոսադային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավտոբուսը, որն ընթանում Էր երկրի մայրաքաղաք, օգոստոսի 31-ի վաղ առավոտյան անդունդն Է ընկել ավելի քան 200 մետր բարձրությունից: Ավելի վաղ հաղորդվել Էր 29 մարդու մահվան եւ 20 տուժածների մասին:
Ինչպես հաղորդվում Է, փրկարարներին հաջողվել Է գտնել եւս չորս մարդու՝ երեք տղամարդու եւ մի աղջկա մարմին:
«Ավտոբուսը բարձրացրել եւ հայտնաբերել եւս չորս մարմին»,-հայտարարել Է Լոսադան:
Ողբերգության պատճառն առայժմ չեն պարզել, հնարավոր Է, վարորդը քնել Է կամ, գերազանցելով արագությունը, կորցրել Է կառավարումը: Ինչպես հաղորդել Է գործակալությունը, ներկա դրությամբ հաջողվել Է պարզել 11 զոհվածի ինքնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Ղազախստանի շրջանում, որտեղ զինամթերքի պահեստ է պայթել, հայտարարվել է արտակարգ դրություն
Ղազախստանի Ժամբիլի մարզի ակիմ (նահանգապետ) Բերդիբեկ Սափարբաեւը որոշում Է ընդունել Բայզակի շրջանի տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին, որտեղ ռազմական պահեստում տեղի են ունեցել հրդեհ եւ զինամթերքի պայթյուններ, որոնց արդյունքում եղել են մարդկային զոհեր: Փաստաթուղթը հրապարակվել Է նորմատիվային իրավական ակտերի պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր, որ Ժամբիլի մարզում հրդեհ Է առաջացել զորամասի պահեստում, որտեղ պահվում Է ինժեներական զինամթերք: Տեղի Է ունեցել առնվազն տասը պայթյուն:
ԱԻՆ-ի տվյալներով, հիվանդանոցներ են տեղափոխվել շուրջ 100 տուժածներ, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների տեղական դեպարտամենտի 49 աշխատակիցներ: Գերատեսչությունը հաղորդել Է 15 մարդու զոհվելու եւ կորած մեկ քաղաքացու որոնումների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Միրզոյանն ու Զասը քննարկել են ՀՀ տարածք Ադրբեջանի ԶՈւ ներթափանցմամբ ստեղծված իրադրությանը
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել են ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈւ ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը:
Երկուստեք շեշտվել է իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման ու դեէսկալացիայի անհրաժեշտությունը: Միրզոյանը և Զասը մանրամասն քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկան, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ անդամ-երկրների կենսական շահերի վրա։
Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր է գործադրելու` ուղղված կազմակերպության ներուժի զարգացմանն ու ամրապնդմանը: Ստանիսլավ Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը կներդնի անհրաժեշտ ջանքերը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնայնությունների առաջմղման համար:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք անընդունելի է և միջազգային իրավունքի բացահայտ խախտում է: «Հայաստանի նկատմամբ տարածքային անհիմն պահանջները և ադրբեջանական իշխանությունների շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության մթնոլորտի ձևավորմանը»,-ասել է Միրզոյանը։
panarmenian.net
ԵՄ չափահաս բնակչության 70%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
ԵՄ չափահաս բնակչության 70%-ը կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս է անցել։ Այդ մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«ԵՄ չափահաս բնակչության 70%-ն ամբողջապես պատվաստված է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շատերին, որոնք հնարավոր դարձրին այդ մեծ ձեռքբերումը։ Բայց պետք է առաջ շարժվենք»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա նաև նշել է, որ եվրոպացիների ավելի մեծ քանակ պետք է պատվաստվի։ Բացի այդ, ԵՄ-ն պետք է օգնի աշխարհի մյուս երկրներին պատվաստել իրենց բնակչությունը։
Կորոնավիրուսի դեմ ԵՄ զանգվածային պատվաստումները մեկնարկել էին 2020-ի դեկտեմբերին։ Ընդհանուր առմամբ ԵՄ-ն 4,6 մլրդ դեղաչափ տարբեր պատվաստանյութեր է գնել, որից կեսից ավելին՝ 2.4 մլրդ դեղաչափը, ձեռք է բերել Novavax, Sanofi-GSK, Johnson & Johnson, AstraZeneca, CureVac և Moderna ընկերություններից։ Ռուսական «Սպուտնիկ V»-ին դեռ ուսումնասիրության փուլում է։