Մամուլի տեսություն 02.09.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i149594-Մամուլի_տեսություն_02.09.2021
Աֆղանստանից ամերիկացիների դուսր գալուց հետո, իրաքցիներընույնպես վճռական են օկուպանտներին վտարել իրենց երկրից:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Սեպտեմբեր 02, 2021 07:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02.09.2021

Աֆղանստանից ամերիկացիների դուսր գալուց հետո, իրաքցիներընույնպես վճռական են օկուպանտներին վտարել իրենց երկրից:

Քեյհան օրաթերթ

Բայդեն. Մենք  Աֆղանստան պատերազմի համար էինք,  ոչ թե շինարարության

Աֆղանստանի պատերազմում Միացյալ Նահանգների պարտությունը և այս երկրից նվաստացուցիչ փախուստը դեռևս համաշխարհային լրատվամիջոցների վերնագրերում է: Երեքշաբթի վաղ առավոտյան ԱՄՆ վերջին զորքերը լքեցին Աֆղանստանը ՝ ավարտելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ -ի պարտությունների դոմինոյի էֆեկտը և պաշտոնապես ավարտելով երկրի պատմության մեջ ամենաերկար և ամեն նվաստացուցիչ պատերազմը:

«Աֆղանստանում Ամերիկայի նվաստացուցիչ պարտության տեսարանը շուտով կկրկնվի Իրաքում, Սիրիայում և Պաղեստինում»,-ասել է Rai Al-Youm թերթի գլխավոր խմբագիր Աբդուլ Բարի Աթվանը:

ԱՄՆ նախագահ Բայդենը, պետքարտուղար Բլինքենը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ենթարկվում են ինտենսիվ ճնշման ՝ հրաժարական տալու և իմպիչմենտի ենթարկվելու համար, քանի որ քննադատները նշում են, որ նման նվաստացուցիչ փախուստը մերկացրել է Միացյալ Նահանգներին:

 

Շարղ օրաթերթ

Լավ նորություններ՝ Իրանում պատվաստանյութի ներմուծման և  արտադրության մասին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ նորություններ  է լսում՝ պատվաստանյութի ներմուծման և  արտադրության մասին

 

Ջավան օրաթրեթ

Մինչև 2021 թվականի վերջը Միացյալ Նահանգները կհեռանա Իրաքից

Աֆղանստանից ամերիկացիների դուսր գալուց հետո,  իրաքցիները նույնպես վճռական են օկուպանտներին վտարել  իրենց երկրից: Հայտարարելով, որ Իրաքի իրավիճակը որևէ մի նմանություն չունի Աֆղանստանի հետ, Հադի ալ-Ամիրին ընդգծել է, որ մինչև 2021 թվականի ավարտը բոլոր օտարերկրյա զորքերը դուրս կբերվեն երկրից: Ամմար ալ-Հաքիմը նույնպես նշել է, որ իր նախընտրական կոալիցիայի ամենակարևոր նպատակը ամերիկյան զորքերին Իրաքի տարածքից վտարելն է: Այն բանից հետո, երբ ամերիկացիները կարճ ժամանակ անց հեռացան Աֆղանստանից, այժմ ժամանակն է, որ իրաքցիները ազատվեն ամերիկացիներից:

 

Իրանական թերթ

Լավ կյանքի հույս

Կորոնավիրուսը գրավել է մեր հոգիները և մեր աշխարհը: Օր ու գիշեր, ամեն վայրկյան, նույնիսկ քնի մեջ, այն մեզ չի լքում: Հեշտ չէ դիմանալ մահվան լուրերի և սիրելիների կորստի լուրերին:

Բայց կան մարդիկ, ովքեր գտել են այս խնդրի լուծումը: Նրանք իրենց նվիրում են արվեստին, փակում են ծանր կյանքի դուռը և ապաստանում երևակայական աշխարհում: Որտեղ ոչ մի վիրուս չի կարող հասնել;

Ինչպես ասում է Մոջթաբան. «Այս երկու տարիներն իմ կյանքի ամենաարդյունավետ տարիներն էին: Ես միշտ ցանկանում էի ավելի շատ ժամանակ ունենալ գրքեր կարդալու համար»:

 

Խորասան օրաթերթ

Թալիբները հարձակվել են Փանջշիրի վրա

Թալիբների ղեկավար խորհրդի անդամ արգելման խորհրդի նախագահ Ամիր Խան Մոթթաքին ձայնագրել է Փանջշիրի առաջնորդների հետ խմբի բանակցությունների ձախողման մասին ձայնագրությունը:

Երեկ երեկոյան, սոցցանցերում թալիբների հետ կապված օգտատերերը  հրապարակել են մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են թալիբները զրահամեքենաներով եւ ուղղաթիռով հարձակվում Փանջշիրի վրա:

Ամիր Խան Մոթթաքին ասել է, որ Թալիբանի անդամները շրջափակել են  Փանջշիրը: Նա հավելել է. «Մենք շատ ենք աշխատել Փանջշիրի հարցը երկխոսության միջոցով լուծելու համար»:

 

armenpress.am

Իրաքը թուրքական ԱԹՍ-ներ գնելու ցանկություն է հայտնել

 Իրաքը «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ գնելու ցանկություն է հայտնել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթը»։

Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադը հայտնել է, որ իրենք Թուրքիայից խնդրել են ներկայացնել «Bayraktar TB2 ԱԹՍ-ների, T129 ATAK ռազմական ուղղաթիռների և հակադրոնային համակարգերի վաճառքի պայմանները։ Նա նշել է, որ թուրքական այս զինատեսակները կարող են մեծ կարևորություն ունենալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։

 

armenpress.am

ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարները հեռախոսազրույց են անցկացրել

 Սեպտեմբերի 1 -ին հեռախոսազրույց են անցկացրել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Մտքերի  փոխանակման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, ներառյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի և ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9 -ին և 2021 թվականի հունվարի 11 -ին ստորագրված համաձայնագրերի կատարման ընթացքը։

 

armenpress.am

Թուրքիան ցանկանում է Աֆղանստանում տեսնել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից կազմված կառավարություն

 Անկարան կցանկանար Աֆղանստանում տեսնել կառավարություն, որում ներկայացված կլինեին քաղաքական տարբեր ուժեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բելգրադում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Թվիթերի նրա միկրոբլոգում:  

«Մենք ցանկանում ենք Աֆղանստանում տեսնել ինկլյուզիվ կառավարություն: Ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է տեսնել, թե ինչպիսի կառավարություն այնտեղ կստեղծվի»,- ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝ Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Աֆղանստանում կայունություն հաստատվի և պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր ցանկանում են նույնը:

 

panarmenian.net

ԱԳ նախարար․ Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանային իրադրությանը, հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։

«Այս պահի դրությամբ ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքները ցույց կտան պաշտոնական Բաքվի պայմանավորվելու ունակության աստիճանը, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ հրաժարվելու միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ արհեստական օրակարգ նախաձեռնելու քաղաքականությունից: Եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և դուրս բերի զորքերը ՀՀ

ինքնիշխան տարածքից, այսինքն՝ վերադառնա այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր, ապա բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար»,-ասել է նա։

Միրզոյանը հավելել է, որ բանակցություններն ընթանում են ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ, և հայկական կողմը հուսով է, որ այդ հարցի լուծումը հնարավոր կլինի այնպիսի քննարկումների ընթացքում, որի պարագայում միջնորդ երկրներին կամ միջազգային կազմակերպություններին դիմելու անհրաժեշտություն չի լինի:

Խոսելով Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահների և ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մաիսն ՀՀ առաջարկի մասին՝ Միրզոյանն ասել է, որ այդ նախաձեռնությունները պետք է դիտարկել որպես ադրբեջանական կողմի ռազմատենչ նկրտումների զսպմանն ու արյունահեղությունից խուսափելուն ուղղված քայլ։ «Մայիսի 12-ից մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները ներթափանցեցին ՀՀ ինքնիշխան տարածք, ինչը լի է պայթյունավտանգ հետևանքներով։ Դա անթույլատրելի է և իրավիճակը պետք է հանգուցալուծվի Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ստորաբաժանումների անհապաղ և անվերապահ դուրս բերմամբ»,-ասել է նա։