Մեկնաբանություն- Անդրադարձ՝ Սիրիայում ամերիկյան երեք ռազմաբազաների տարհանմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i149634-Մեկնաբանություն_Անդրադարձ_Սիրիայում_ամերիկյան_երեք_ռազմաբազաների_տարհանմանը
ԱՄՆ-ը տարհանել է Սիրիայի Դեյր էլ-Զոր և Ալ-Հասաքա նահանգներում գտնվող իր երեք ռազմաբազաները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2021 14:38 Asia/Tehran

ԱՄՆ-ը տարհանել է Սիրիայի Դեյր էլ-Զոր և Ալ-Հասաքա նահանգներում գտնվող իր երեք ռազմաբազաները:

2020 թվականի հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման   նախկին հրամանատար,  լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի Հաշդ ալ-Շաբիի փոխհրամանատար  Աբու Մահդի ալ-Մոհանդեսի սպանությունից հետո, շատ երկրներում որպես հանրային պահանջ ներկայացվեց  տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուսրբերումը:  Հատկապես  Իրաքի  և Սիրիայի ժողովուրդները դա ավելի շատ էին պահանջում: 

Ի վերջո, օգոստոսի 31 -ին ամերիկյան բոլոր զորքերը դուրս եկան Աֆղանստանից: Չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառը ռազմական մեծ ծախսերը հայտարարեց, սակայն Աֆղանստանում անարդյունավետ ներկայությունը և այնպիսի նպատակների ձախողումը, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, մարդու իրավունքների խթանումը և պետականաշինությունը, Աֆղանստանից ԱՄՆ-ի  անպատասխանատու հեռացման գլխավոր պատճառներն են:

ԱՄՆ-ն  մինչև 2021 թվականի ավարտը իր զորքերը դուրս կբերի Իրաքից, իսկ Բայդենի և Ալ-Քազեմի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Իրաքում միայն ռազմական խորհրդականներ կմնան՝ իրաքցի զինվորներին պատրաստելու համար: Սիրիայում երեք ռազմաբազաների տարհանումը վկայում է նաև այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը հավանաբար  ընդունել է Սիրիայում կրած իր պարտությունը և  պատրաստվում է իր զորքերը դուրս բերել Սիրիայից կամ գոնե նվազեցնել այդ երկրում իր ռազմաբազաների և զորքերի թիվը:

Միացյալ Նահանգները երկու տասնամյակ ներկա է եղել Աֆղանստանում և Իրաքում, սակայն Սիրիայում այդ երկրի ներկայությունը մեկ տասնամյակից  ավելի քիչ է: Միացյալ Նահանգները ձգտում էր համակարգ հաստատել Սիրիայում, ուստի փորձեց քուրդ աշխարհազորայինների աջակցությամբ Սիրիայի հյուսիսում ու հյուսիս-արևելքում դաշնային համակարգ ստեղծել՝ Դամասկոսի կենտրոնական կառավարությանը թուլացնելու նպատակով: 

Բացի այդ, ԱՄՆ-ի աջակցությամբ քուրդ զինյալները մաքսանենգել են Սիրիայի  էներգետիկ պաշարները, իսկ Դամասկոսի կառավարությունը հասանելիություն չունի այդ ռեսուրսներին: ԱՄՆ-ի այս վարքագիծը Սիրիայում հակաամերիկյան միտումների ուժգնացման կարևոր գործոն է եղել:

ԱՄՆ-ն Սիրիայում ունի 13 ռազմաբազա, որից միայն երեքն է  տարհանվել: Առայժմ չի կարելի ասել, որ ԱՄՆ-ն ձգտում է Սիրիայից ամբողջական դուրսբերմանը: Դրա հիմնական պատճառը Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգությունն է, որը հարակից է Սիրիային և Լիբանանին, և ԱՄՆ-ն ավանդաբար հավատարիմ է մնացել այս ռեժիմի անվտանգության ապահովմանը: 

Միացյալ Նահանգներն Սիրիայում ունի երկու  ռազմաբազա: Մեկը գվտնվում է երկրի հյուսիս -արևելքում, մյուսը՝ հյուսիսում: Այլ խոսքով, տարհանված ռազմաբազաները գտնվում են այն շրջաններում, որտեղ ներկա են քուրդ աշխարհազորայինները, որոնք  մեծ հույսեր էին կապում ԱՄՆ-ի աջակցության հետ, դաշնային համակարգ ստեղծելու համար: 

ԱՄՆ-ն այն դեպքում է նման քայլ արել, երբ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Սիրիայի հյուսիսում ավելացրել են իրենց տեղաշարժերը և թվում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կողմնակիորեն ընդունել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում իր կրած պարտությունը: 

Անկախ նրանից՝ ԱՄՆ -ն ամբողջությամբ դուրս կգա Սիրիայից, թե նյութական ծախսերի պատճառով կփորձի  կրճատել իր ռազմբազաներն այդ երկրում, կասկածի տակ է դրվել  ԱՄՆ -ի ռազմական հեղինակությունը: ԱՄՆ-ի թոշակի անցած 90 գեներալներ  նամակ են հղել այդ երկրի նախագահ Բայդենին: Նամակում, պահանջելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի և բանակի միացյալ շտաբի պետի հրաժարականը, նրանք հայտարարել են, որ այդ ձևով փախուստն անդառնալի վնաս կհասցնի իր դաշնակիցների շրջանում ԱՄՆ -ի  հեղինակությանը: