Մեկնաբանություն- Անդրադարձ՝ Սիրիայում ամերիկյան երեք ռազմաբազաների տարհանմանը
ԱՄՆ-ը տարհանել է Սիրիայի Դեյր էլ-Զոր և Ալ-Հասաքա նահանգներում գտնվող իր երեք ռազմաբազաները:
2020 թվականի հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման նախկին հրամանատար, լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի Հաշդ ալ-Շաբիի փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մոհանդեսի սպանությունից հետո, շատ երկրներում որպես հանրային պահանջ ներկայացվեց տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուսրբերումը: Հատկապես Իրաքի և Սիրիայի ժողովուրդները դա ավելի շատ էին պահանջում:
Ի վերջո, օգոստոսի 31 -ին ամերիկյան բոլոր զորքերը դուրս եկան Աֆղանստանից: Չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառը ռազմական մեծ ծախսերը հայտարարեց, սակայն Աֆղանստանում անարդյունավետ ներկայությունը և այնպիսի նպատակների ձախողումը, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, մարդու իրավունքների խթանումը և պետականաշինությունը, Աֆղանստանից ԱՄՆ-ի անպատասխանատու հեռացման գլխավոր պատճառներն են:
ԱՄՆ-ն մինչև 2021 թվականի ավարտը իր զորքերը դուրս կբերի Իրաքից, իսկ Բայդենի և Ալ-Քազեմի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Իրաքում միայն ռազմական խորհրդականներ կմնան՝ իրաքցի զինվորներին պատրաստելու համար: Սիրիայում երեք ռազմաբազաների տարհանումը վկայում է նաև այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը հավանաբար ընդունել է Սիրիայում կրած իր պարտությունը և պատրաստվում է իր զորքերը դուրս բերել Սիրիայից կամ գոնե նվազեցնել այդ երկրում իր ռազմաբազաների և զորքերի թիվը:
Միացյալ Նահանգները երկու տասնամյակ ներկա է եղել Աֆղանստանում և Իրաքում, սակայն Սիրիայում այդ երկրի ներկայությունը մեկ տասնամյակից ավելի քիչ է: Միացյալ Նահանգները ձգտում էր համակարգ հաստատել Սիրիայում, ուստի փորձեց քուրդ աշխարհազորայինների աջակցությամբ Սիրիայի հյուսիսում ու հյուսիս-արևելքում դաշնային համակարգ ստեղծել՝ Դամասկոսի կենտրոնական կառավարությանը թուլացնելու նպատակով:
Բացի այդ, ԱՄՆ-ի աջակցությամբ քուրդ զինյալները մաքսանենգել են Սիրիայի էներգետիկ պաշարները, իսկ Դամասկոսի կառավարությունը հասանելիություն չունի այդ ռեսուրսներին: ԱՄՆ-ի այս վարքագիծը Սիրիայում հակաամերիկյան միտումների ուժգնացման կարևոր գործոն է եղել:
ԱՄՆ-ն Սիրիայում ունի 13 ռազմաբազա, որից միայն երեքն է տարհանվել: Առայժմ չի կարելի ասել, որ ԱՄՆ-ն ձգտում է Սիրիայից ամբողջական դուրսբերմանը: Դրա հիմնական պատճառը Սիոնիստական ռեժիմի անվտանգությունն է, որը հարակից է Սիրիային և Լիբանանին, և ԱՄՆ-ն ավանդաբար հավատարիմ է մնացել այս ռեժիմի անվտանգության ապահովմանը:
Միացյալ Նահանգներն Սիրիայում ունի երկու ռազմաբազա: Մեկը գվտնվում է երկրի հյուսիս -արևելքում, մյուսը՝ հյուսիսում: Այլ խոսքով, տարհանված ռազմաբազաները գտնվում են այն շրջաններում, որտեղ ներկա են քուրդ աշխարհազորայինները, որոնք մեծ հույսեր էին կապում ԱՄՆ-ի աջակցության հետ, դաշնային համակարգ ստեղծելու համար:
ԱՄՆ-ն այն դեպքում է նման քայլ արել, երբ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Սիրիայի հյուսիսում ավելացրել են իրենց տեղաշարժերը և թվում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կողմնակիորեն ընդունել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում իր կրած պարտությունը:
Անկախ նրանից՝ ԱՄՆ -ն ամբողջությամբ դուրս կգա Սիրիայից, թե նյութական ծախսերի պատճառով կփորձի կրճատել իր ռազմբազաներն այդ երկրում, կասկածի տակ է դրվել ԱՄՆ -ի ռազմական հեղինակությունը: ԱՄՆ-ի թոշակի անցած 90 գեներալներ նամակ են հղել այդ երկրի նախագահ Բայդենին: Նամակում, պահանջելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի և բանակի միացյալ շտաբի պետի հրաժարականը, նրանք հայտարարել են, որ այդ ձևով փախուստն անդառնալի վնաս կհասցնի իր դաշնակիցների շրջանում ԱՄՆ -ի հեղինակությանը: