Մամուլի տեսություն 03.09.2021
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Թեհրանը չի ենթարկվի ԱՄՆ-ի ճնշումներին և կշարունակի բանակցությունները ՀԳՀԾ-ի վերակենդանացման շուրջ միայն շոշափելի արդյունքների հասնելու դեպքում:
Իրան օրաթերթ
Ամիր Աբդոլլահյան. Իրանը չի նահանջի ԱՄՆ-ի ճնշումների դիմաց
Իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Իրանի արտգործնախարարն ասել է. «Ցավոք, ԱՄՆ ներկայիս վարչակազմը նույնպես փորձում է անօրինական պատժամիջոցները որպես գործիք կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար»:
ԻԻՀ ԱԳ նախարարը նշե է, որ ԱՄՆ պատվիրակությունը պատասխանատու է ներկա իրավիճակի համար ՀԳՀԾ-ից անօրինական դուրս գալու և Իրանի մեծ ժողովրդի ու եվրոպական կողմերի նկատմամբ դաժան պատժամիջոցների կիրառման պատճառով, և պետք է վերադառնա իր պարտավորությունների լիարժեք իրականացմանը:
Նա հավելել է, որ Իրաը բանակցություններին կմասնակցի միայն այն դեպքում, երբ դրանք շոշափելի արդյունքներ կունենան Իրանի ժողովրդի իրավունքների և շահերի ապահովման գործում:
Ջամե Ջամ օրաթերթ
Ամերիկացիներն Աֆղանստանը լքելուց առաջ, սպանել են երեխաների
Ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից հեռանալուց մեկ օր առաջ, ամերիկյան ուժերն ԱԹՍ-ով հարձակում են իրականացրել Քաբուլից հյուսիսային շրջաններցի մեկում տան մոտ կայանված մեքենային դեմ, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում ՝ երկուսից վեց տարեկան վեց երեխա:
Ամերիկացիները հայտարարել են, որ հարձակումն իրականացրել են ԻԼԻՊ-ին պատկանող և պայթուցիկով բեռնված ավտոմեքենայի դեմ, որը տեղափոխվելու էր Քաբուլի օդանավակայան: Հայտարարության համաձայն, ավտոմեքենայի մեջ եղած բոլոր ուղևորները սպանվել են:
Սակայն դեպքի վայրից հրապարակված տեսանյութում մահապարտ ահաբեկիչներ կամ պայթուցիկով բեռնված մեքենա չի եղել:
Համշահրի օրաթերթ
ԱՄՆ զինված ուժերն օգնում են թալիբներին
ԱՄՆ շտաբի պետերի հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը կարող են համագործակցել Աֆղանստանի թալիբների վերահսկողության ներքո գտնվող կառավարության հետ՝ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման սպառնալիքը կանխելու նպատակով:
Սենատոր Լինդսի Գրեհեմը քննադատել է ԱՄՆ նախագահին՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու համար, ասելով, որ սեպտեմբերի 11 -ի ահաբեկչությանը նման մեկ այլ ահաբեկչական հարձակման հավանականությունը մեծացել է:
Էթեմադ օրաթերթ
Պենտագոն. ԱՄՆ -ը 84 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Աֆղանստանին, որը գտնվում է թալիբների ձեռքում
Պենտագոնը հայտարարել է, որ Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի վերազինման և ուսուցման նպատակով, Վաշինգտոնը երկու տասնամյակի ընթացքում ծախսել է ավելի քան 84 միլիարդ դոլար և ներկայուսմ մեծ թվով ամերիկյան զենք և սարքավորումներ հայտնվել են թալիբների տրամադրության տակ:
Ինչպես գրում է Washington Times- ը, Պենտագոնի խոսնակ Ռոբ Լյուդվիկը հինգշաբթի օրը հայտարարել է, որ մեծ քանակությամբ ամերիկյան զենք ու սարքավորումներ են հայտնվել թալիբների տրամադրության տակ:
armenpress.am
ԼՂ կարգավորման շուրջ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթում ընդգծել է Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը 2020 թվականին Հարավային Կովկասում պատերազմը դադարեցնելու գործում:
«Խոսելով անցած տարվա մասին՝ մենք չենք կարող չխոսել մեր ջանքերի, առաջին հերթին մեր նախագահի ջանքերի մասին Հարավային Կովկասում պատերազմական գործողությունները դադարեցնելու, Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ պայմանավորվածությունների հասնելու հարցում: Դրանք հիմա հաջողությամբ իրականացվում են մեր նախարարության, պաշտպանության նախարարության ներգրավմամբ, ինչպես նաև մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է բանակցություններն այդ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ»,- ասել է Լավրովը:
armenpress.am
Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի նախագահները համաձայնեցրել են երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզը. Յացենյուկ
Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի նախագահները համաձայնեցրել են երկկողմ հարաբերությունների հստակ օրակարգը, ինչի մասին վկայում Է հրապարակված համատեղ հայտարարությունը ռազմավարական գործընկերության վերաբերյալ:
Այդ մասին ասել Է անվտանգության հարցերին նվիրված Կիեւի համաժողովի (ԿՀ) նախագահ, 2014-2016 թվականներին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ հանդես գալով ԿՀ-ի առցանց բանավեճի ժամանակ, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը, վկայակոչելով ԿՀ-ի մամուլի ծառայությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մեկնաբանելով Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը՝ քաղաքական գործիչը հայտարարել Է. «Դա մեր երկու երկրների միջեւ գործողությունների որոշակի պլան Է: Եվ շատ հստակ որոշակի նպատակներ են, որոնց ձեռքբերմանը պետք Է աջակցեն ԱՄՆ-ի իշխանությունները: Շատ կարեւոր Է, որ երկու նախագահները համաձայնեցրել են հստակ որոշված օրակարգը եւ ճանապարհային քարտեզը»: Միեւնույն ժամանակ ԿՀ-ի նախագահը հիշեցրել Է մի քանի հարցերի մասին, որոնք դեռ անհրաժեշտ Է լուծել: Մասնավորապես, խոսքը «Հյուսիսային հոսք-2» ռուսական նախագծի մասին Է, որը Յացենյուկը համարել Է «հակաամերիկյան, հակաուկրաինական եւ հակաեվրոպական»:
Սակայն այդ հարցը, նրա խոսքով, նախատեսում Է «առնվազն Ուկրաինայի, Գերմանիայի, Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների միջեւ համագործակցություն»:
Բացի այդ, նրա կարծիքով, հարկավոր Է ավելի շատ քննարկել Մինսկի գործընթացի հարցը, որը, ըստ Յացենյուկի, մտել Է փակուղի: «Եվ, այնուամենայնիվ, դա երկկողմ հարց չԷ, այլ առնվազն եռակողմ հարց Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի միջեւ, գումարած Միացյա Նահանգները»,-նշել Է քաղաքական գործիչը:
Միեւնույն ժամանակ Յացենյուկը Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը որակել Է «անշուշտ՝ լավ»:
Ինչպես հաղորդվել Է, սեպտեմբերի 1-ին Վաշինգտոնում կայացել Է Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկու եւ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը:
armenpress.am
Իրաքը թուրքական ԱԹՍ-ներ գնելու ցանկություն է հայտնել
Իրաքը «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ գնելու ցանկություն է հայտնել։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթը»։
Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադը հայտնել է, որ իրենք Թուրքիայից խնդրել են ներկայացնել «Bayraktar TB2 ԱԹՍ-ների, T129 ATAK ռազմական ուղղաթիռների և հակադրոնային համակարգերի վաճառքի պայմանները։ Նա նշել է, որ թուրքական այս զինատեսակները կարող են մեծ կարևորություն ունենալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։
panarmenian.net
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագիրը կարող է ստորագրվել 2022-ին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագիրը կարող է ստորագրվել 2022-ին։ Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախագահի օգնական Իյա Մալկինան։
«Ինչ վերաբերում է գազի ընդհանուր շուկային, աշխատանքներն ընթանում են ըստ պլանի՝ շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2022-ին, գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ նրա, գազի ընդհանուր շուկայի շրջանակում կապահովվի այդ էներգառեսուրսը բորսայում գնելու հնարավորությունը։ Այդ նպատակով կընդունվի գազի բորսային սակարկման կարգը, որն այսօր արդեն մշակվում է մասնակից երկրների կառավարությունների և ազգային բորսաների հետ համատեղ։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԵԱՏՄ երկրները ձեռնամուխ են եղել գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորմանը։ Ինչպես հայտարարել է ԵՏՀ ղեկավար Մյասնիկովիչը, ԵԱՏՄ անդամ երկրները պետք է միջազգային պայմանագիր կնքեն նավթի և նավթամթերի ընդհանուր շուկայի մասին մինչև 2023թ․ հունվարի 1-ը։ Գազի ընդդհանուր շուկան նախատեսվում է գործարկել 2025-ից։
panarmenian.net
«Սպուտնիկ V»-ով պատվաստվածները 5 անգամ քիչ են հոսպիտալացվում «դելտա» շտամով վարակվելու դեպքում
Կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը «դելտա» շտամով վարակվածների հոսպիտալացման առումով 81% է կազմում։ Այսինքն, «Սպուտնիկ V»-ով պատվաստվածները 5 անգամ հազվադեպ են հիվանդանոց տեղափոխվում, նույնիսկ եթե հիվանդանում են։ Այդ են վկայում Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի, Առաջին բժշկական համալսարանի, Տարուսայի հիվանդանոցի և այլ բուժկենտրոնների համատեղ հետազոտման արդյունքները, գրում է «Մեդուզան»։
Հետազոտմանը մասնակցել է 13,894 մարդ, որոնք հետազոտվել են երկու ԿՏ կենտրոնում 2021-ի հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը, երբ «դելտա» շտամը գրեթե ամբողջությամբ դուրս էլ մղել վիրուսի մյուս տարատեսակները քաղաքից։
Հիվանդների մեծ մասին ուղարկել են տնային բուժման, հոսպիտալացվել է միայն 495-ը (3.6%)։ Հիվանդացածներից ոչ մեկը վերլուծության պահին չէր մահացել, ուստի մահացության դեմ պատվաստանյութի արդյունավետությունը չի հետազոտվել։
Վերլուծելով տվյալները՝ գիտնականները կարողացել են պարզել պաշտպանվածության աստիճանը, որը տալիս է պատվաստանյութը վարակի դեպքում։ Այն կազմել է 81%՝ 68-88% վստահելի տատանումով։ Դա նշանակում է, որ բոլոր հիվանդացածների շրջանում պատվաստվածների ախտանիշներն ավելի թեթև էին և նրանք անգամ ավելի հազվադեպ են հոսպիտալացվել, քան չպատվաստվածները։