Մամուլի տեսություն 04.09.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i149784-Մամուլի_տեսություն_04.09.2021
Իրանի նախագահը այցելել է Իրանի հարավային քաղաքների արվարձանները և ամենահեռու վայրերը նրանց դժվարություններին վերահասու լինելու նպատակով:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Սեպտեմբեր 04, 2021 15:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.09.2021

Իրանի նախագահը այցելել է Իրանի հարավային քաղաքների արվարձանները և ամենահեռու վայրերը նրանց դժվարություններին վերահասու լինելու նպատակով:

 Քեյհան օրաթերթ

Պարտավորությունները կատարելու փոխարեն շանտաժը, խոսում է ԱՄՆ-ի խրոնիկ անազնվության մասին

Այն դեպքում, երբ ԱՄՆ-ի կողմից խափանարարությունները համարվում են ՀԳՀԾ-ի ու նրան հաջորդած բանակցությունների փակուղու առջև հայտնվելու պատճառը, ամերիկացի պաշտոնատարները օգտագործելով իրենց կողմնակից ԶԼՄ-ներին այսպես են ներկայացնում, որ Իրանի կասկածներն ու անգործությունն են փակուղու առջև հայտնվելու պատճառը:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և Վաշինգտոնի  խարդախության ու լկտիության պատճառով էր, որ ԻԻՀ-ի առաջնորդը հայտարարեց, որ որպես ՀԳՀԾ-ի խախտող կողմ ԱՄՆ-ն իրավունք չունի պայմաների դնել, այլ պետք է նախ չեղարկի բոլոր պատժամիջոցները, որոնք պետք է ստուգվեն համապատասխան ժամանակամիջոցում: ԱՄՆ-ն նույնպես պետք է վավերական երաշխիքներ ներկայացնի, որ այլևս չի հրաժարվելու իր պարտականություններից և իր տված խոստումները չի դրժելու: Այդ ժամանակ կարող է պաշտոնապես վերադառնալ ՀԳՀԾ-ի բանակցության սեղանին և դառնալ այս միջազգային բազմակողմանի համաձայնության անդամներից մեկը և կարող է ակնկալել, որ Իրանը վերադառնա իր պարտավորությունների իրագործմանը: 

Հետևաբար Իրանի անելիքին ու դիրքորոշումը առավել քան երբևէ պարզ է: Իրանն այս վեց տարիների ընթացքում ինչքն որ պետք էր համբերել է: Դրա դիմաց այժմ ԱՄՆ-ն ու Եվրոեռյակը պետք է գործնականում ցույց տան իրենց անկեղծությունն ու հավատարմությունը: 

 

 Խորասան օրաթերթ

Ինչո՞ւ է Արևմուտքն անտեսում Մոնաֆեղին կազմակերպության կողմից  17 հազար իրանցիների սպանությունը

Հարյուրավոր ահաբեկչական ու խափանարարական գործողություների հետևանքով ավելի քան 17 հազար զոհերը և Իրանի երդվյալ թշնամիների հետ 4 տասնյակ համագործակցությունը կարող է լավապես ցույց տալ Մոնաֆեղին կազմակերպության նկատմամբ իրանցիների ատելության պատճառները: Այս կազմակերպության անդամներն ու ղեկավարները երկար ժամանակ հովանավորվել են Իրանի հայտնի թշնամիների կողմից: Սկզբում Սադդամը և ապա ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը: Այնուամենայնիվ, վերջին տարիների ընթացքում հանրային կարծիքը իրենց հանցագործություններից շեղելու համար նրանք համացանցում ձեռնարկել են ծավալուն գործունեություն, ինչը ստացել է Միջին Արևելքում ու արևմուտքում գտնվող հակաիրանական տարրերի աջակցությունը: 

 

 Իրան» օրաթերթ

Իրանըի նախագահն այցելել է Սիստան և Բալուչեստան նահանգի արվարձանների ու քափարների բնակիչներին

Ացած հինգշաբթի և ուրբաթ օրերին, 13-րդ կառավարության ձևավորումից հետո, իրականացվեց Այաթոլլահ Ռայիսիի ու կառավարության անձնակազմի նահանգային երկրորդ ուղևորությունը դեպի  Սիստան և Բալուչեստան նահանգ, որի տարիների տանջանքը վշտացրել է Իրանին: 

Անդրադառնալով այն խնդրին որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո շատ գործեր են կատարվել Սիստան և Բալուչեստան նահանգում, Այաթոլլահ Ռայիսին այս գործերն անբավարար է համարել ու հույս հայտնել, որ այս կառավարությունը ժողովրդի, գործարարների, ներդրողների ու նահանգի ակտիվ շիա ու սուննի երիտասարդների համագործակցությամբ քայլեր ձեռնարկի նահանգի առավել զարգացման ուղղությամբ: 

 

 Քեյհան օրաթերթ

Փանջշիրի ծանր մարտերից մինչև Աֆղանստանի մասին Բայդենի ասած 6 ստերը

Քաբուլի անկումից անցնում է 20, իսկ Աֆղանստանից ԱՄՆ զորայինների լիարժեք փախուստից՝ 4 օր: Փորձագետների խոսքերով, այս պարտության ու նվաստացած փախուստի ազդեցությունը ժամանակի ընթացքում չի մոռացվելու և գրանցվելու է դեմոկրատականների աշխատանքային վկայականում: Այս օրերին ԱՄՆ-ի քաղաքական դաշտում այս պարտության հետևանքները պարզ երևում են: Անցած շաբաթ, անդրադառնալով «Աֆղանստանից անպատասխանատու կերպով դուրս գալու ԱՄՆ-ի քայլին» «New York Post»-ը գրել էր.«Ջո Բայդենը կորցրել է բանակի, մեր դաշնակիցների ու ԱՄՆ-ի ժողովրդի վստահությունը»:

 

armenpress.am

Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին ԼՂ հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում. Լը Դրիան

Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հղած շնորհավորական ուղերձում:

«Հարգելի՛ պարոն նախարար,  

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ սրտանց Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները` կանխավ գոհունակություն հայտնելով Ձեզ հետ սերտորեն և վստահության մթնոլորտում աշխատելու հեռանկարի համար:Ձեր երկիրը վերջին ամիսներին բախվել է անվտանգային, տնտեսական և առողջապահական մի շարք փորձությունների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունը դժվարին այս փուլն անցնող հայ ժողովրդին:Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են պատմական, մշակութային խորը առնչությունների վրա հիմնված և հագեցած օրակարգ ունեցող առանձնաշնորհյալ հարաբերություններ: Հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության որակը մեզ պարտավորեցնում է առավել խորացնել մեր տնտեսական համագործակցությունն` ի նպաստ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության ապաշրջափակմանը և բազմազանեցմանը:  Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:

Եթե վերջին ամիսների միջադեպերն ընդգծում են Ձեր երկրի սահմանների սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը, ապա ցանկանում ենք, որպեսզի ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով առաջ եկած դրական դինամիկան նպաստի կողմերի միջև վստահության վերականգնմանը: Ֆրանսիան Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդես է գալիս որպես  խաղաղության դերակատար և Հայաստանի կողքին է այդքան անհրաժեշտ և սպասված խաղաղությանը հասնելու համար:Վերստին Ձեզ հղելով իմ շնորհավորանքները, ընդունեք, խնդրեմ, հարգելի պարոն նախարար, խորին հարգանքիս հավաստիքը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարի ուղերձում:

 

armenpress.am

Բլինքենը վերահաստատել է ԼՂ խնդրի համապարփակ կարգավորմանն աջակցելու հանձնառությունը

ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր վերահաստատում է  Հայաստանի իշխանությունների հետ աշխատելու հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հղած շնորհավորական ուղերձում: 

«Հարգելի՛ պարոն նախարար,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, և մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված առավել ամուր երկկողմ կապերի ձևավորման համար։

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝  վերահաստատում ենք մեր հանձնառությունը Ձեզ հետ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։ Խրախուսում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը։

Միացյալ Նահանգները Ձեր կառավարության գործընկերն է օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, ինչը պետք է իրականացվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը զուգահեռ։ Երևանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցել Ձեզ և Ձեր կառավարությանը մեր երկու երկրների միջև ամուր կապերի պահպանման գործում: Համատեղ կարող ենք առաջ մղել Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարեկեցիկ ապագայի մեր միասնական շահերը»,- ասված է ուղերձում:

 

news.am

Արմեն Սարգսյանը ցավակցել է Ալեքսանդր Թոփչյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսանդր Թոփչյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից: 

Ուղերձում, մասնավորապես, ասված է.  «Խոր ցավ ապրեցի՝ լսելով թարգմանիչ, գրաքննադատ, գրականագետ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ալեքսանդր Թոփչյանի մահվան մասին։ Ալեքսանդր Թոփչյանն իր կյանքով և ստեղծագործական գործունեությամբ գրական ու գրականագիտական մի քանի սերնդի ներկայացուցիչ էր և միաժամանակ, մի քանի սերնդի գրական ու գեղարվեստական բարձր ճաշակ ձևավորող։ Բառի ու բանի նրա յուրահատուկ զգացողության շնորհիվ են հայերեն թարգմանությամբ մեզ հասանելի դարձել ֆրանսիական և ռուսական գրականության լավագույն շատ նմուշներ։ Դրանք մնայուն վկայությունն են այն բանի, որ Ալեքսանդր Թոփչյան թարգմանիչն իսկապես անգնահատելի ավանդ ունի մեր մշակութային միջավայրում, որի ինքնատիպ մասն են նաև նրա իսկ գրչին պատկանող բազմաժանր գրքերը, գրականագիտական ու գրաքննադատական վերլուծություններն ու հոդվածները։ Իր ողջ կյանքի ընթացքում նա արժանապատվորեն կատարեց արվեստի ու մշակույթի նվիրյալի իր առաքելությունը և իր գրական վաստակը որպես լուսավոր հետք թողեց արվեստասեր ու արվեստագետ հանրության հիշողության մեջ։ Խորին ցավակցություններս ու մխիթարության խոսքերս եմ հղում Ալեքսանդր Թոփչյանի ընտանիքին, հարազատներին ու գրչակից ընկերներին»։ 

 

panorama.am

04.09.2021. Ջրականում հայկական կողմի մեկ աճյուն է հայտնաբերվել

Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել  և Ստեփանակերտ են տեղափոխել հայկական կողմի ևս մեկ զինծառայողի աճյուն:ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայության փոխանցմամբ, նրա ինքնությունը կհաստատվի  ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:Ծառայությունից հիշեցնում են, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։