Մամուլի տեսություն 05.09.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i149822-Մամուլի_տեսություն_05.09.2021
«Բլումբերգը» գրել է. «Իրանը կարողացել է դիմակայել ԱՄՆ -ի առավելագույն ճնշմանը և վճռականորեն կանգնել ԱՄՆ -ի դեմ»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Սեպտեմբեր 05, 2021 07:56 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05.09.2021

«Բլումբերգը» գրել է. «Իրանը կարողացել է դիմակայել ԱՄՆ -ի առավելագույն ճնշմանը և վճռականորեն կանգնել ԱՄՆ -ի դեմ»:

Քեյհան օրաթերթ

«Բլումբերգ». Իրանը կարողացել է դիմակայել ԱՄՆ -ի առավելագույն ճնշմանը

ԶԼՄ-ները գրել են, մինչ Բայդենի վարչակազմը, հակառակ իր խոստումների, շարունակում է առավելագույն պատժամիջոցների քաղաքականություն վարել, Իրանը կարողացել է դիմակայել Միացյալ Նահանգների առավելագույն ճնշմանը և վճռականորեն դիմակայել  ԱՄՆ -ին:

«Բլումբերգը» լրատվական գործակալությունը մի հոդվածում գրում է .«Թրամփի վարչակազմում սկսված առավելագույն ճնշման քաղաքականության ազդեցությունը նվազել է»: Այս քաղաքականության արդյունքն այն էր, որ Իրանը մեծացրեց ուրանի հարստացումը և նվազեցրեց իր միջուկային պարտավորությունները: Իրանի տնտեսական վիճակն ավելի  կայունացել է քան երեք տարի առաջ՝ Պեկինի և Մոսկվայի աջակցության շնորհիվ: Այս կայունությունը ձեռք է բերվել չնայած խիստ պատժամիջոցներին: Այս հարցը գործնականում  պայմաններ է ստեղծել Իսլամական Հանրապետության համար միջուկային բանակցությունները առաջ մղելու համար»:

 

Շահրվանդ օրաթերթ

Տոկիո և ոսկե անձրև. 2020 թվականի պարալիմպիկ խաղերը պատմական էին Իրանի համար

Իրանցի պարալիմպիկ մարզիկները 10 օր շարունակ փայլեցին Տոկիոյում և ոգևորեցին Իրանի ժողովրդին:   Իրանի պարալիմպիկ հավաքականն ամեն օր գրավում էր հերթականո սկե մեդալը, զարմացնելով մարդկանց:  Չնայած Իրանում սպասում էին, որ ոսկե մեդալները կլինեն խաղերի սկզբնական օրերին, սակայն իրանցի մարզիկների վրա  ոսկե անձրև տեղաց վերջին օրերին:

 

Խորասան օրաթերթ

Իշխանության պայքար Քաբուլում

Երկու օր է անցել Մոլլա Աբդուլ Ղաանի Բարադարի՝ Թալիբանի կառավարության  ղեկավար  ընտրվելու ոչ պաշտոնական հայտարարությունից, բայց այս ընթացքում նրա կաբինետի պաշտոնական հայտարարությունը հետաձգվել է, ինչը հնարավոր է դարձրել Աֆղանստանում ուժային պայքարի սցենարը: Իշխանության համար պայքարն ընթանում է թալիբների առաջնորդ Մոլահաբաթօլլահ Ախունդզադեի երկու տեղակալների միջև: Վեճի մի  կողմում  դիվանագիտական ​​գործիչ և «Թալիբանի» չորս հիմնադիրներից  մոլլա Աբդուլ Ղանի Բարադարն է, մյուսում՝ Սիրաջեդդին Հաղանին, Հաղանի ցանցի ներկայիս ղեկավարը և թալիբների հետ Պակիստանի հետախուզության  ծառայության հիմնական կապը  :

Ուրբաթ օրը գնդացիրների կրակոցներ են հնչել Նանգարհար և Քաբուլ նահանգների մայրաքաղաք Ջալալաբադում: Թալիբները պնդում են, որ Փանջշիրում հաղթանակի տոնակատարության ժամանակ խմբի անդամները կրակել են օդ:

 

 

Ջավան օրաթերթ

Վիեննա՝ միայն կանխիկ 

Այն բանից հետո, երբ Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույց ունեցավ իր գերմանացի և ֆրանսիացի գործընկերների հետ, ԱՄՆ-ը հայտարարել է, որ դեռ որևէ նշան չեն ստացել, որ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունը  ցանկանում է վերադառնալ Վիեննայի բանակցություններին: Սա, մի կողմից, վկայում է Իրանում միջուկային թիմի լիարժեքորեն  չձևավորվելու մասին, իսկ մյուս կողմից ՝ դա կարող է ազդանշան  լինել, որ Թեհրանի նոր կառավարությունը նախորդ թիմից տարբերվող մոտեցում է ընդունել բանակցություններում, հաշվի առնելով, որ արտգործնախարարն ասել է, որ Իրանը կմասնակցի բանակցություններին, որոնք շոշափելի արդյունքներ կունենան Իրանի ժողովրդի իրավունքների և շահերի ապահովման գործում:

 

 

news.am

Հայաստանի պահանջով ձերբակալվել է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալը

Հայաստանի իշխանությունների կողմից միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա Սերբիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանի իրավապահ մարմինների տեղեկություններով 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ Միլենկովսկու գլխավորությամբ Հայաստանից դուրս են բերել նախկին իշխանության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումար հափշտակելու մեջ:

Նշվում է, որ Միլենկովսկուն ձերբակալել են դեռեւս օգոստոսի 27-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մուտք գործելու համար «Պրեսեւո» սահմանակետը հատելիս: Դա նաեւ հաստատել է Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը:

yerevan-times.com

Հնարավոր է Ռուսաստանը Ս-400- ի հարցն օգտագործում է Արևմուտքի հետ Թուրքիայի մերձեցումը խшթшրելnւ համար

 

Հնարավոր է, որ Մոսկվան Ս-400- ի հարցն օգտագործում է Թուրքիայի վրա ճնշ-nւմ գործադրելու համար , սա այն ժամանակ , երբ Անկարան փորձում է բարելավել իր կապերը Արևմուտքի հետ: Այս մասին գրում է «Ահվալ»-ը:

Անցյալ շաբաթ ռուսական զենքի արտահանման «Ռոսօբորոնէքսպորտ» գործակալության ղեկավար Ալեքսանդր Միխեևը հայտարարեց, որ Ս-400- ների երկրորդ խմբաքանակը շուտով կուղևորվի Թուրքիա: Միխեևը հայտարարեց , որ գործարքը շուտով կավարտվի:

«Մենք խնդիր չենք տեսնում Ռուսաստանից Ս-400- ների երկրորդ խմբաքանակին կամ նմանատիպ թեմաների վերաբերյալ: Մենք Ռուսաստանի հետ բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել Ս-400- ների կամ պաշտպանական արդյունաբերության այլ հարցերի վերաբերյալ»: ,- ասել է Էրդողանը:

Սակայն Թուրքիայի նախագահը մանրամասներ չի հայտնում Ս-400- ների մատակարարման գործարքի ընթացքի մասին , թե արդյո՞ք այդ գործարքը կավարտվի մինչև տարեվերջ:

Վերլուծաբանները կարծում են, որ Էրդողանն այսօր Ռուսաստանի պшտճшռով հայտնվել է երկու ժшյռերի միջև: Անկարան հատկապես վերջին երեք տարիների ընթացքում իր համար հստակ պարզել է, որ Մոսկվայի հետ տարաձայնությունները Սիրիայի, Լիբիայի, Կովկասի և Ուկրաինայի հարցերում ոչ միայն անհաղթահարելի են իր համար , այլև երկու երկրների միջև հնարավոր լшրվшծnւթյшն ստեղծման աղբյուրներ , եթե զգուշորեն չկառավարվի այդ ամենը:

Հետևաբար, շատերը պնդում են, որ Էրդողանը հայտնվել է Ս-400-ի հարցում իր իսկ սեփական ծnւղшկnւմ ՝ Ռուսաստանին տալով մի կարևոր քարտ, որով Մոսկվան կփորձի ազդել Թուրքիայի որոշումների վրա:

Այնպես որ Էրդողանի և նրա կողմնակիցների կողմից առաջ քաշված այն կարծիքը , որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են ամուր կապեր հաստատել ՝ ի հակադրություն արևմտյան տերությունների՝ թյnւրիմшցnւթյnւն է:

 

1lur.am

Պուտինը կիսվել է, որ երբեք բջջային հեռախոս չի ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ուրբաթ օրը բացելով Արեւելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) լիագումար նիստը, հանդիպման մասնակիցների հետ կիսվել է, որ երբեք բջջային հեռախոս չի ունեցել, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

Ողջունելով ֆորումին մասնակցող երկրների ղեկավարներին` քննարկման մոդերատոր, հեռուստահաղորդավար Սերգեյ Բրիլյովն ասել է, որ հետեւել է Պուտինին, երբ նա բարձրանում էր բեմ: «Եվ ես համոզվեցի, որ դուք [Գերմանիայի կանցլեր] Անգելա Մերկելը չեք»,- դիմել է նա ռուսական պետության ղեկավարին: «Ինձ թվում է, որ դա դժվար չէր նկատել, բայց շնորհակալություն դրա համար,- ծիծաղել է Պուտինը:- Դուք հաստատ բջջային հեռախոս չունեք ձեզ հետ, ուստի այն հաստատ չի զանգի»,- բացատրել է Բրիլյովը:

Կրեմլում Ռուսաստանի նախագահի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի միջեւ վերջին բանակցությունների ընթացքում Մերկելի բջջային հեռախոսը զանգել էր:

news.am

 

Նորվեգիայում Հին Միջագետքի մոտ 100 քարե սալիկներ են հայտնաբերվել

Նորվեգիայում հայտնաբերվել եւ առգրավվել են Հին Միջագետքի շուրջ 100 անհետացած արտեֆակտներ, հայտնել է AP-ն:

Իշխանությունները հայտարարել են, որ ուսումնասիրվելու է դրանց իսկությունն ու ծագումը: Նորվեգիայի տնտեսական եւ բնապահպանական հանցագործությունների հետաքննության եւ քրեական հետապնդման ազգային գրասենյակը հայտարարել է, որ իրերը «արժեքավոր են համաշխարհային մշակութային ժառանգության համար»:

Գործակալությունը նշել է, որ «Մշակույթի նախարարությանը օգնել է այն բանից հետո, երբ Իրաքի իշխանությունները հայտնել են մեծ թվով հնագույն արտեֆակտների անհետացման մասին, որոնք, նրանց կարծիքով, մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվել երկրից»:

«Խուզարկության ընթացքում մեծ թվով իրեր են առգրավվել, մի քանի վկաներ հարցաքննվել են»: Ոստիկանությունը չի հայտնել, թե ինչպես եւ երբ են առարկաները հայտնվել Նորվեգիայում: