Մամուլի տեսություն 06.09.2021
Ազգային հեռուստաալիքին տված իր առաջին հարցազրույցում, Իրանի նախագահն անդրադարձել է միջուկային խնդրին և պատժամիջոցների վերացման վերաբերյալ կառավարության մոտեցմանը, նշելով. «Մենք չենք ընդունի բանակցություն՝ ճնշումների ներքո»:
Քեյհան օրաթերթ
Վաշինգտոն Փոստ. ԱՄՆ -ի և Թալիբանի միջև գաղտնի շփում կա
Վաշինգտոն Փոստ օրաթերթը գրել է. «Միացյալ Նահանգների և թալիբների միջև կա գաղտնի շփում, և ԱՄՆ-ը շուտով կբացի իր դեսպանատունը Քաբուլում ՝ պայմանով, որ թալիբները պատասխանատու գործեն»:
Դեյվիդ Իգնատիուսը Washington Post- ում գրում է.«Երկու տասնամյակ պատերազմից հետո թալիբները ապավինում են իրենց զինյալ խմբերի ուժին և ոչ թե ժողովրդի կամքին: Նրանք այսպես իշխանության եկան Աֆղանստանում: ԱՄՆ-ն թալիբների դեմ պայքարում էր երկու տասնամյակ և հիմա գտնվում է նրանց իշխանության տակ: Ինչպիսի՞ն պետք է լինի Ամերիկայի վերաբերմունքն այս նախկին թշնամու նկատմամբ՝ բացարձակ զգուշավոր»:
Թալիբների իշխանության գալուց հետո, Միացյալ Նահանգներն անմիջապես կապի գիծ բացեց շարժման առաջնորդի տեղակալ Աբդուլ Ղանի Բարադարի հետ: Փաստորեն, նա աշխատել է որպես այս խմբի գլխավոր օպերատիվ պատասխանատու:
«Թալիբան» փորձում է անել ամեն ինչ, որպեսզի Միացյալ Նահանգները ճանաչի Աֆղանստանում խմբավորման կողմից բռնազավթված կառավարությունը: Քանի որ եթթ ԱՄՆ -ն դա անի, խումը կստանա լեգիտիմիություն:
Խորասան օրաթերթ
Միջուկային բանակցությունների վերաբերյալ Ռայիսիի հայտարարությունն ունեցել է հակասական արձագանքներ
ՀԳՀԾ-ի վերականգմնա շուրջ բանակցությունների և ատժամիջոցները չեղարկելու Իրանի պահանջի վերաբերյալ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսի հայտարարություննունեցել է հակասական արձագանքներ:
Ազգային հեռուստաալիքին տված իր առաջին հարցազրույցում, Իրանի նախագահն անդրադարձել է միջուկային խնդրին և պատժամիջոցների վերացման վերաբերյալ կառավարության մոտեցմանն ասելով. «Մենք չենք ընդունի բանակցություն՝ ճնշումների ներքո»:
Ռայիսին ասել է«Իրանի ժողվրդիի նկատմամբ հնչեցվող սպառնալիքները, ճնշումներն ու պատժամիջոցները համատեղելի չեն երկխոսության հետ: Ես արդեն հայտարարել եմ, որ մենք կառավարության օրակարգում կներառենք երկխոսությունը և բանակցությունները, սակայն ոչ ճնշման պայմաններում: Ճնշման քաղաքականությունն անարդյունավետ է եղել»:
Ջավան օրաթերթ
ԱՄՆ -ը Աֆղանստանի համար «քաղաքացիական պատերազմ»-ի սցենար է գրել
ԱՄՆ-ը, որ 20 տարվա օկուպացիայից հետո լքեց Աֆղանստանը և երկիրը հանձնեց թալիբներին, այժմ չունի այդ երկրի վերաբերյալ հստակ տեսլական: ԱՄՆ-ի ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, Աֆղանստանը ներքաշվելու է քաղաքացիական պատերազմի մեջ և կասկած է հայտնել թալիբների կողմից կառավարության ձևավորման վերաբերյալ:
Համշահրի օրաթերթ
Բրիտանական հատուկ ջոկատայինները թալիբներից փախել են կանացի հագուստով
Բրիտանական հատուկ նշանակության ջոկատները ստիպված են եղել կրել ավանդական աֆղանական կանացի հագուստ ՝ թալիբներից փախչելու համար:
Բրիտանիայի հատուկ նշանակության ուժերը Աֆղանստանում օգտագործելով խորամանկ ռազմավարություն և կրելով ավանդական աֆղանական կանացի հագուստ, կարողացել են անցնել «Թալիբանի» անցակետերը և հասնել Քաբուլ:
Ըստ հաղորդման, նրանց զգուշացվել է, որ չկա ուղղաթիռ, որը կարող է նրանց տեղափոխել երկրի հարավից, որտեղ նրանք տեղակայված էին իրենց գաղտնի առաքելության համար:
armenpress.am
Զինվորականները ձերբակալել են Գվինեայի նախագահին. ԶԼՄ-ներ
Գվինեական Guineenews մեդիա պորտալը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնում է, որ երկրի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալվել է զինվորականների կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Լրատվամիջոցի տվյալներով, գնդապետ Մամադի Դումբույի ղեկավարած ապստամբ զինվորականների մոտ են նաև այլ բարձրաստիճան անձինք: Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաստատել տեղեկատվությունը:
araratnews.am
Աֆղանստանի դիմակայության ուժերը հերքել են Փանջշեր նահանգը գրավելու մասին «Թալիբանի» հայտարարությունը
Աֆղանական Փանջշեր նահանգը գրավելու մասին թալիբների հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, մարտերը շարունակվում են, այս մասին հայտնում է ՌԻԱ-ն։
«Դիմադրության ճակատի ուժերը ներկա են բոլոր ռազմավարական դիրքերում ողջ հովտում։ Մենք Աֆղանստանի ժողովրդին հավաստիացնում ենք, որ թալիբների եւ նրանց գործընկերների դեմ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հաղթել արդարությունն ու ազատությունը»,- ասված Է Twitter-ում նրանց հրապարակման մեջ:
Օգոստոսին երկրից ամերիկյան զորակազմի դուրսբերման ֆոնին «Թալիբանը» զավթել էր բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցակետերը եւ հայտարարել 20-ամյա պատերազմի ավարտը: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը Փանջշերն է մնում՝ մայրաքաղաքից հյուսիս-արեւելք։ Այնտեղ, դաշտային հրամանատար Ահմադ Մասուդի ղեկավարության ներքո, հավաքվել են Դիմադրության ուժերը։
lragir.am
Քադաֆիի որդին ազատ է արձակվել Տրիպոլիի բանտից եւ մեկնել Թուրքիա
Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի Սաադիի որդին ազատ է արձակվել Տրիպոլիի բանտից, որից հետո նա մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնում է Libyan Observer- ը:
Լիբիայի նախկին առաջնորդի որդին 2011 թվականի իրադարձություններից հետո փախել էր Նիգեր, սակայն 2014 թվականին նրան արտահանձնել են Լիբիայի իշխանություններին: Նրան ձեռբակալել են «ցուցարարների դեմ հանցագործությունների մեղադրանքով»: Նրան մեղադրանք է առաջադրվել 2005 թվականին Լիբիայի ֆուտբոլի մարզիչ Բաշիր ալ-Ռայանիի սպանության համար:
Սաադի Քադաֆին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր և 2001-2002 մրցաշրջանում Լիբիայի առաջնության լավագույն ռմբարկուն: 2003-2007 թվականներին խաղացել է իտալական տարբեր ակումբներում:
armenpress.am
Կրեմլում գնահատել են Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու իր պատրաստակամությունը, քանի որ երկու երկրների հարաբերություններն անհրաժեշտ է ուղղել, սակայն Կիևի կողմից փոխադարձ քաղաքական կամք չի նկատվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Եթե խոսենք նախագահ Պուտինի քաղաքական կամքի մասին, ապա նա այն հստակ հաստատել է ու վերահաստատել. նա պատրաստ է հանդիպել, ու նա կարծում է, որ այն տխուր վիճակը, որում այժմ գտնվում են ռուս-ուկրաինական հարաբերությունները, բանի պետք չեն, ու, իհարկե, դրանք անհրաժեշտ է ուղղել: Սակայն առայժմ նույնպիսի փոխադարձ քաղաքական կամք Կիևի կողմից մենք չենք տեսնում», – ասել է Պեսկովը: