Մամուլի ետսություն 07.09.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i149968-Մամուլի_ետսություն_07.09.2021
Իսրայելի խիստ վերահսկվող բանտից պաղեստինցի բանտարկյալների հոլիվուդյան փախուստը ապշեցրել է օկուպացիոն ռեժիմի պաշտոնյաներին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Սեպտեմբեր 07, 2021 05:22 Asia/Tehran

Իսրայելի խիստ վերահսկվող բանտից պաղեստինցի բանտարկյալների հոլիվուդյան փախուստը ապշեցրել է օկուպացիոն ռեժիմի պաշտոնյաներին:

Քեյհան օրաթդրթ

Իսրայելի ռեժիմը ցնցված է

Չնայած խիստ վերահսկողությանը, վեց պաղեստինցի բանտարկյալներ փախել են օկուպացված Պաղեստինի հյուսիսային շրջանում գտնվող Զալբու բանտից ՝ փորելով երկար թունել (ճիշտ այնպես, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում): 

Փախուստից հետո, պաղեստինում հայտարարվել է պատրաստվածության բարձր աստիճան, իսկ մյուս կողմից, պաղեստինցիները դուսր են եկել փողոցներ՝ տոնելու այս փախուստը:

Սիոնիստական ​​ռեժիմը պնդում է, թե համարվում է տարածաշրջանի ամենաանվտանգ դերակատարը և ունի անվտանգության ուժեղ վահան: Սակայն այդ վահանը բազմիցս ցուցյ է տվել իր անարդյունավետությունը:

Ռեժիմի ամենապաշտպանված բանտից 6 պաղեստինցի բանտարկյալների փախուստը խուճապ է առաջացրել այս ռեժիմի պաշտոնյաների շրջանում և  ԶԼՄ -ներում և համացանցում նվաստացրել նրանց:

 

Ջավան օրաթերթ

Փանջշիրի անկումը՝ համաշխարհային լռության պայմաններում

Քաբուլի նկատմամբ թալիբների վերահսկողության սահմանումից երեք շաբաթ անց, թալիբները, Պակիստանի զինվորականների օգնությամբ և միջազգային լռության ստվերում, վերահսկողություն հաստատեցին իրենց վերահսկողությունցի դուսր մնացած միակ նահանգի՝ Փանջշիրի նկատմամբ:

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, Պակիստանի բանակը կարևոր դերակատարություն է ունեցել Փանջշիրում թալիբների վերահսկողության հաստատման գործում: Հրապարակվել են Փանջշիրի երկնքում թռիչք իրականացնող  ինքնաթիռների՝ դեռևս չհաստատված  նկարներ և հաղորդվում  է, որ Պակիստանի բանակը անօդաչու թռչող սարքերով և տանկերով միացել է  Փանջշիրի ճակատամարտին:

 Որոշ աղբյուրներ նշում են նաև, որ երկուշաբթի օրը Փանջշիրում  կիրառված տանկերը, սարքավորումները և պաշարները նախկինում Աֆղանստանում չէին եղել: Pamirnews- ը մեջբերում է Փանջշիրի դիմադրության երկու աղբյուրների ՝ նշելով, որ Փանջշիրի ճակատամարտի ժամանակ այդ երկրի տարածքին ծանոթ Պակիստանի հատուկ ջոկատայինները, տարածքի քարտեզի միջոցով, օդային հարձակում են իրականացրել դիմադրության ուժերի հենակետերի վրա: Աղբյուրները հայտնում են նաև, որ այդ նպատակով, պակիստանցիներն օգտագործել են ամերիկյան կործանիչները, որոնք մնացել էին ԱՖղանստանում:

 

Էթեմադ օրաթերթ

Հարուստ երկրներն ունեն ավելի քան մեկ միլիարդ ավելորդ պատվաստանյութ

Չնայած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կուտակման վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության  նախազգուշացումներինլ, հարուստ երկրները պատվաստանյութի լրացուցիչ 1,2 միլիարդ դոզա են կուտակել, ինչը  ավելին է,ք ան դրա կարիքը կա, հաղորդում է «Բլումբերգը»:

Գործակալությունը նշում է, որ հարուստ երկրները կարող են պատվաստել իրենց 12 տարեկանից բարձր բնակչության մոտ 80 տոկոսին և նույնիսկ շարունակել պատվաստանյութերի խթանման ծրագրերը ՝ միաժամանակ ունենալով մեծ քանակությամբ պատավստանյութ՝ ամբողջ աշխարհում բաշխման համար:

 

Համշահրի օրաթերթ

Լավրով. Մենք կմասնակցենք Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալության արարողությանը

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Աֆղանստանին, եթե հաջորդ կառավարությունը կազմվի քաղաքական խմբերի լայն շրջանակից:

Լավրովը նաև ասել է, որ հրավերի դեպքում, Ռուսաստանը կմասնակցի  Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալության արարողությանը:

 

armenpress.am

Փորձագետները ձևավորել են ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը

 ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետները սեպտեմբերի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցություն են անցկացրել՝ հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների նիստի օրակարգի նախապատրաստման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, խորհրդակցության մասնակիցներին ողջունել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը։

«Խորհրդակցությունը վարում էր ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը։Խորհրդակցության ընթացքում քննարկվեց և ձևավորվեց ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը:

Հարցերը, մասնավորապես, ուղղված էին Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկվող առաքումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանող միջպետական փաստաթղթի նախագծի մշակման, բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթների կիրառմամբ կատարված հանցագործությունների կանխարգելման գործում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության, դեստրուկտիվ խմբերում անչափահասների ներգրավվածության կանխարգելման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ներքին գործերի մարմինների փոխազդեցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում` ինտերնետային խարդախությունների ոլորտում կատարված հանցագործությունների բացահայտման գործում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների (ոստիկանության) միջև փոխգործակցության ներուժի ստեղծման մասին և այլ հարցեր»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ բոլոր կետերով մշակվել են համապատասխան որոշման նախագծեր։

 

armenpress.am

Պակիստանը նախատեսում է Ռուսաստանից նվազագույնը 10 մլն դեղաչափ «Սպուտնիկ V» պատվաստանյութ գնել

  Պակիստանը մտադիր է Ռուսաստանից գնել «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն 10 մլն չափաբաժին: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը,այս մասին հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Շավքաթ Ալի Խանը։

«Այն թիվը, որի մասին ես լսել եմ ՝ պատվաստանյութի առնվազն 10 մլն չափաբաժին մենք նախատեսում ենք գնել Ռուսաստանից։ Առաջին պատվաստանյութը մենք ստացել ենք Չինաստանից, այնուհետև Pfizer և Moderna պատվաստանյութերը COVAX ծրագրով, և երրորդը ստացել ենք ռուսականը։ Մի քանի օր առաջ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ Պակիստան է ուղարկվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդեն 1 մլն չափաբաժին»,- ասել է Շավքաթ Ալի Խանը:

Նրա խոսքով՝ Պակիստանը ցանկանում է արտադրել «Սպուտնիկ V» և քննարկում է այդ հնարավորությունը ՌԴ-ի հետ։

 

armenpress.am

Սաակաշվիլին հայտարարել է ՏԻՄ ընտրություններին Վրաստան վերադառնալու մասին

 Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հայրենիք է վերադառնալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 2-ին: 

«Ցանկանում եմ ասել, որ անձամբ եմ գալու այդ ընտրություններին Վրաստան, նաև ցանկանում եմ կոչ անել արտասահմանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, որպեսզի ով հնարավորություն ունի, ընտրությունների օրն արձակուրդ վերցնի, հետաձգի գործերը և ով կարող է ցամաքով, օդով, գնան Վրաստան»,- ասել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում:

Նախկին նախագահն անդրադարձել է նաև Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործերին՝ նշելով, որ ինքը չի վախենում ձերբակալությունից։ Նա հավելել է, որ իր երթուղու և ժամանման հստակ ամսաթվի մասին հրապարակայնորեն կհայտնի ավելի ուշ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը շատ է սպասում Սաակաշվիլիի ժամանմանը և նրան կնվիրի «փողկապների հարուստ հավաքածու», ինչպես նաև «կնստեցնի վերանորոգված բանտ»:

 

panarmenian.net

ԱՆ․ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվածներից 4%-ն է օտարերկրացի

 Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 303,325 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 195,290, երկրորդ դեղաչափ` 108,035։

Պատվաստվածների թվում օտարերկրացիների քանակը 4 % է, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Պատվաստվածների մեծ մասը կանայք են։ Առաջին դեղաչափ ստացածների 53.1 տոկոսը կանայք են, երկրրդ դեղաչափ ստացածների՝ 50.3 տոկոսը։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Պատվաստումներն անվճար են:

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը գրանցվել է Հայաստանում օգտագործման համար, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։ Պատվաստանյութի կիրառմանը հավանություն է տվել Հայաստանի առողջապահության նախարարությունը։

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումներում Sputnik-V, AstraZeneca և չինական արտադրության Sinopharm պատվաստանյութերը։

 

panarmenian.net

ՀՀ-ն AstraZeneca-ի հերթական խմբաքանակն է ստացել

  Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պայքարի շրջանակում Բելգիայի կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է AstraZeneca պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187,200 դեղաչափ, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ամբողջ տարածքում:

«Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, AstraZeneca պատվաստանյութը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը գրանցվել է Հայաստանում օգտագործման համար, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։ Պատվաստանյութի կիրառմանը հավանություն է տվել Հայաստանի առողջապահության նախարարությունը։

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումներում Sputnik-V, AstraZeneca և չինական արտադրության Sinopharm պատվաստանյութերը։

 

panarmenian.net

Հաջիև․Ադրբեջանն ու ՌԴ-ն շարունակում են ռուս խաղաղապահների մանդատի շուրջ քննարկումները

  Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը լրացուցիչ իրավական մեխանիզմներ են քննարկում` կապված Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ։

«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և իրավական լրացուցիչ մեխանիզմներին, ապա այդ առնչությամբ կողմերի միջև եղել են նախնական շփումներ։ Որոշակի քննարկումներ դեռևս շարունակվում են», - ասել է Հաջիևը BBC-ին հարցազրույցում, գրում է Moscow.baku.ru-ն:

Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողություններն իրականացվում են ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները:

Ըստ Հաջիևի` նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը սահմանել է խաղաղապահ ուժերի «քաղաքական և որոշակի չափով իրավական շրջանակները»:

Ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում 2020-ի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո, հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև շփման գծում, ըստ նոյեմբերի 10-ի ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ստորագրած եռակողմ հայտարարության։ Սակայն, Ադրբեջանը մինչ օրս դեռ չի ստորագրել խաղաղապահների մանդատը։