Մամուլի տեսություն 08.09.2021
ԱՄՆ -ի փխրուն տնտեսությունը և բյուջեի պակասուրդը ՝ ավելի քան 40 տրիլիոն դոլար, ճանապարհ են հարթել այս գերտերության անկման համար, սակայն Վաշինգտոնի պաշտոնյաները ճանապարհներ են փնտրում՝ երկրի գերակայությունը պահպանելու համար:
Քեյհան օրաթերթ
Ամերիկյան գերտերության անկումը և գերակայություն պահպանելու փորձերը
«Միացյալ Նահանգներն այլևս չի ցանկանում խաղալ համաշխարհային ոստիկանության դեր, որը նախկինում կատարում էր անցյալի մասշտաբով»:
Եթե Միացյալ Նահանգները նման ցանկություն հայտնի, նա այլևս չի ունենա միջազգային կոնսենսուս ստեղծելու և նույնիսկ իր ամենամոտ դաշնակիցներին համախմբելու ուժ:
Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոնի փորձագետ Բարբարա Սլավին ասում է. «Պարտադիր չէ, ունենալ միջազգային հարաբերությունների դոկտորի աստիճանս, որպեսզի իմանաս, որ երբ ԱՄՆ -ն նման որոշում կայացնի, ոչ ոք մեզ չի հետևի»:
Միացյալ Նահանգների տնտեսական փխրուն իրավիճակն ամեն ինչից առավել արտահայտվում է 282 տրիլիոն դոլար պարտքի և ավելի քան 40 տրիլիոն դոլար բյուջեի դեֆիցիտի մեջ: Իսկ ժողովրդագրական փոփոխությունն ու սոցիալական պառակտումը, որն այդքան ակնհայտ երևաց հակառասիստական ցույցերի և 2020 թվականի նախընտրական արշավի ժամանակ, ԱՄՆ-ի կառավարությանն այլ երկլք չթողեցին, քան քան հրաժարվել համաշխարհային առաջնորդության երազանքից: :
Թերեւս դա է պատճառը, որ ԱՄՆ նախագահը նախընտրեց Աֆղանստանից հեռանալու վերաբերյալ հասարակական կարծիքը շեղելու համար, անդրադառնալ դրա տնտեսական և սոցիալական ծախսերին:
Նա հայտարարեց. «Աֆղանստանի պատերազմն օրական 300 միլիոն դոլար արժե, և օրական միջինը 18 ամերիկացի վետերան ինքնասպան է լինում»:
Բայց համաշխարհային առաջնորդությունից հրաժարվելը պարտադիր չի նշանակում, որ ԱՄՆ-ի արտատարածաշրջանային արկածները կավարտվեն, չնայած դա կարող է լինել առաջին քայլը:
Խորասան օրաթերթ
Վիեննայի բանակցությունների մարտահրավերները
Անդրադառնալով միջուկային բանակցությունների վերաբերյալ իր դիրքորոշմանն ԻԻՀ նախագահը վերջերս հայտարարեց. «Իրանի վրա ճնշման գործադրումը երբեք լուծում չի եղել, և Արևմուտքը բազմիցս զգացել է», որ «ճնշումներով և սպառնալիքներով երկխոսությունն» անընդունելի է: Ասակայն Արևմուտքն ու Միացյալ Նահանգները ճնշումների միջոցով փորձում են երկխոսություն հաստատել: Սակայն Իրանի կառավարության համար բանակցությունների առանցքը ժողովրդի շահերի պաշտպանությունն ու պատժամիջոցների ամբողջական վերացումն է, որից ոչ մի քայլ հետ չի արվելու»:
Ջավան օրաթերթ
Թալիբան. Մենք շուտով դեսպանատուն կբացենք ԱՄՆ -ում
Մինչ ԱՄՆ կառավարությունը հայտարարում է, թե թալիբներին պաշտոնապես ճանաչելու համար շատ ժամանակ կպահանջվի, խմբավորման խոսնակը հայտարարել է, որ շուտով դեսպանատուն կբացի ԱՄՆ -ում:
Տպավորությունէ ստեղծվում, որ այդ ուղղությամբ ջանքեր են գործադրվում, եւ ԱՄՆ պետքարտուղարի խոսքերից երևւմ է, որ Վաշինգտոնը կապի մեջ է թալիբների հետ:
Թալիբները, որ անցած շաբաթ Աֆղանստանից ամերիկյան ուժերից հեռանալուց հետո իրենց հաղթանակը տոնեցին Քաբուլում ամերիկյան զորքերի խորհրդանշական հուղարկավորությամբ, այժմ խոսում են մոտ ապագայում ԱՄՆ -ի հետ ավելի սերտ հարաբերությունների մասին:
Էբթեքար օրաթերթ
Ի՞նչ արդյունք ունեցավ իրանական վառելիքի մուտքը Լիբանան. իրանական նավը ճեղքեց ամերիկյան գերակայությունը
Դիմադրության առանցքի երեք կողմերի համագործակցությամբ Իրանի վառելիքի Լիբանան մուտք գործելու առաջին արդյունքն այդ եռանկյություն նկատմամբ ամերիկյան շրջափակումը ճեղքելն էր՝ ԱՄՆ-ում ու Իսրայելում ստեղծված իրարանցման արդյունքում:
Լիբանանի ողջ ժողովուրդը ողջունեց այդ որոշումը, և այն դեպքում, երբ արաբական ծոցի երկրները, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, ոչ մի քայլ չեն ձեռնարկել լիբանանյան ժողովրդին օգնելու համար, չնայած Լիբանանի խնդրանքին, Իրանը դարձավ լիբանանցիների փրկության քարտը:
armenpress.am
Հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններն ավարտվել են
Թբիլիսիում ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները: Ինչպես հաղարդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վարչապետ Հայաստանի Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարեւորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման գործում:
armenpress.am
Ուկրաինայի Ռադայի կոմիտեն չի պաշտպանել ՆԱՏՕ-ին չանդամակցող հիմնական դաշնակցի կարգավիճակի մասին դիմումը. Կոռնիենկո
Ուկրաինայի Գերագույն ռադայի կոմիտեն չի պաշտպանել Ուկրաինային ՆԱՏՕ-ին չանդամակցող հիմնական դաշնակցի երկկողմ կարգավիճակ (MNNA) տրամադրելու վերաբերյալ ԱՄՆ-ի Կոնգրեսին դիմելու շուրջ թիվ 5380 որոշման նախագիծը:
Այդ մասին լրագրողներին խորհրդարանի կուլուարներում ասել Է «Ժողովրդի ծառա» («ԺԾ») կուսակցության նախագահ, խմբակցության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Կոռնիենկոն, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ «ԺԾ» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը փաստաթղթի օգտին քվեարկելու ժամանակ հենվելու Է կոմիտեի որոշման վրա: «Մենք հենվելու ենք կոմիտեի որոշման վրա: Կոմիտեն որոշել Է չպաշտպանել»,-ասել Է քաղաքական գործիչը:
armenpress.am
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև հաստատվել է արդյունավետ համագործակցություն․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ և սերտ։ Այս մասին ՀՀ վարչապետն ասաց՝ Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վրացի իր գործ ընկերոջ հետ առանձնազրույցի ընթացքում:
«Մեծարգո պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար։ Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ և հաճույք է այցելել եղբայրական Վրաստանի մայրաքաղաք, որովհետև սա լավ առիթ է՝ նախ շփվելու ընկերների և բարեկամների հետ, և երկրորդը, քննարկելու երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցեր։
Ուրախ եմ, որ մեր կառավարությունների միջև բավական արդյունավետ համագործակցություն է հաստատվել և համոզված եմ, որ մեր այս հանդիպման արդյունքում այդ համագործակցությունն ավելի արդյունավետ և սերտ կդառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետ Փաշինյանը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։
«Ցանկանում եմ ողջունել Հայաստանի վարչապետին՝ պարոն Նիկոլ Փաշինյանին։ Ուրախ եմ, որ իմ թանկագին գործընկերն այսօր հյուրընկալվել է Թբիլիսիում։ Գործընկերոջս մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։ Համոզված եմ, որ նա հաջողություն և զարգացում կբերի հայ ժողովրդին և Հայաստանին։ Բարի լինի Ձեր ժամանումը»,- ասաց Ղարիբաշվիլին։
panarmenian.net
Buissup Global Forum. Մոտ 200 երիտասարդ կաշխատի սեփական բիզնես նախագծերի վրա՝ հնարավորություն ստանալով ներդրումներ ներգրավել
Դիլիջանում սեպտեմբերի 7-ին մեկնարկել է Buissup Global Forum-ը, որը կտևի մինչև սեպտեմբերի 13-ը: Միջոցառումը մեկ հարթակում համախմբել է ամենատարբեր բիզնես գաղափարներ ունեցող մոտ 200 երիտասարդի: Մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեն ստանալու բիզնես կրթություն, ներկայացնելու իրենց անհատական և թիմային նախագծերը, ինչպես նաև աշխատելու դրանց զարգացման և գործընկերների ու ներդրողների հայթայթման ուղղությամբ: Մասնակիցների թվում նաև աշխարհի տարբեր կետերից ժամանած երիտասարդներ են:
«Buissup Global Forum-ը կազմակերպված է «Տաշիր» ընկերությունների խմբի ջանքերով: Մենք պետք է սթափ գիտակցենք, որ յուրաքանչյուր երիտասարդ, ով մասնակցում է այսօրվա միջոցառմանը, հանդիսանում է Հայաստանի ապագայի ամենակարևոր հենասյուններից մեկը, և մենք, որպես Հայ գործարարների ասոցիացիա, ուզում ենք մեր ուրույն դերը զբաղեցնել այդ ծրագրերի զարգացման մեջ: Ներկաներին ուզում եմ ասել՝ դուք շատ համարձակ եք, դուք շատ երիտասարդ եք, և ապագան հենց ձերն է»,- բացման իր խոսքում նշել է Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Գոհար Ղումաշյանը:
panarmenian.net
Քաբուլում թալիբների «տոնական» կրակոցներից առնվազն 17 զոհ կա
Քաբուլում թալիբների «տոնական» կրակոցներից, որոնք հնչել են Փանջշերում առանցքային շրջան գրավելու մասին տեղեկությունից հետո, առնվազն 17 մարդ է զոհվել։ Եվս 41-ը տուժել է, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Թալիբան» շարժման ղեկավարությունը հայտարարել է, որ օդ կրակողների զենքը կառգրավեն, իսկ մեղավորներին պատասխանատվության կկանչեն։
Թալիբների կողմից չվերահսկվող Փանջշեր գավառում ամենամեծ շրջանը գրավելու մասին շարժումը հայտարարել է սեպտեմբերի 3-ին։ Ըստ որոշ ԶԼՄ-ների, շրջանն ամբողջությամբ անցել է թալիբների վերահսկողության տակ։ Դիմադրության շարքերից այդ տեղեկատվությունը հերքում են՝ պնդելով, որ մարտերը շարունակվում են։
Օգոստոսի սկզբին, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման ֆոնին, թալիբները հարձակում սկսեցին Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ։ Օգոստոսի 15-ին թալիբները մտան մայրաքաղաք Քաբուլ և գրավեցին նախագահական պալատը, իսկ հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն Աֆղանստանում ավարտված է։