Մամուլի տեսություն 10.09.2021
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Իրաքի հյուսիսում ահաբեկիչների դիրքերի ռմբակոծությունը լայն արձագանք է գտել մամուլում:
Իրան օրաթերթ
Միացյալ Իրանը՝ ՀԳՀԾ-ի հաջողության գրավականն է
ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունների վերաբերյալ Իրանի նախագահի և արտգործնախարարի հայտարարությունները հիմնված են որոշակի սկզբունքների ու տրամաբանության վրա: Քանի որ Իրանը կատարել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, ակնկալում է, որ մյուս կողմը նույնպես կատարի իր պարտավորությունները:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին Թվիթերում րած գրառման մեջ նշել է. «Ի սկզբանե պարզ էր, որ ՀԳՀԾ-ի տեքստը թերի է, և քննադատներն այդ կապակցությամբ անհրաժեշտ նախազգուշացումներն արել էին: Սակայն 11 -րդ և 12 -րդ կառավարությունները չլսեցին այս առաջարկությունները և մտածեցին, որ խնդիրը կլուծեն՝ երկրի բազմաթիվ ձեռքբերումները զոհաբերելով ՀԳՀԾ-ին, սակայն դա նրանց չհաջողվեց
Ներկայումս բանակցությունները դադարեցված են ՝ կապված Իրանի Իսլամական Հանրապետությունում իշխանափոխության հետ: Բնականաբար, 13 -րդ կառավարության տեսակետները տարբերվում են նախորդ կառավարևության տեսակետներից:
Ներկայումս երկրում կառավարման ոլորտն ավելի համախմբված է և, հետևաբար, կարելի է ասել, որ մենք ավելի համակարգված կերպով կգործենք դիվանագիտության ոլորտում, և դա կազդի բանակցությունների վրա»
Ջամե Ջամ օրաթերթ
Սպիտակ տունը Պենտահոգնի վրա ճնշում է գործադրում՝ Էյն Ալ-Ասադի վնասի մասին զեկույցը խեղաթյուրված ներկայացնելու նպատակով
Դոնալդ Թրամփի օրոք Պենտագոնի նախկին խոսնակի պաշտոնը զբաղեցրած Ալիսա Ֆարահը, հարցազրույցներից մեկում ասել է, որ Էյն Ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի դեմ Իրանի հրթիռային հարվածից հետո, Սպիտակ տունը ճնշում է գործադրել Պենտագոնի վրա, որպեսզի նախարարությունը հրաժարվի վնասների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելուց:
Ալիսա Ֆարահը նշել է, որ Իրաքի օդանավակայանի մերձակայքում Ղասեմ Սոլեյմանիի սպանությունցի հետո Էյն Ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծությունցի հետո, Սպիտակ տունը Պենտագոնին խնդրել էր զեկույցներում նվազագույնի հասցնել ամերիկյան զորքերի վնասվածքների և ուղեղի վնասների մասին տեղեկությունները:
Համշահրի պօրաթերթ
Իրանական ԱԹՍ-ն հարձակում է իրականացրել Իրաքյան Քուրիդստանում ահաբեկիչների դիրքերի դեմ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրետանու և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում է իրականացրել Իդլիբում ետղակայված ահաբեկիչների դիրքերը: ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը երեք օր առաջ զգուշացրել էր Իրաքի հյուսիսային հատվածում ահաբեկչական և զինված խմբավորումների տեղաշարժերի մասին՝ Իրանի սահմանամերձ շրջաններն ապակայունացնելու նպատակով:
Էթեմադ օրաթերթ
Հյուսիսոյին կորեայի սարսափելի զորավարժությունը՝ կենսաբանական պատերազմի ճանապարհին
Հարավային Կորեայի պետական ԶԼՄ -ները հայտնել են, որ Հյուսիսային Կորեայում, այդ երկրի հիմնադրման տարելիցին անցկացվել է «Զինված խմբերը և հանրային անվտանգությունը» խորագրով շքերթ:
Կիմ Չեն Ընը հինգշաբթի վաղ առավոտյան մասնակցել է Փհենյանի Կիմ Իր Սեն հրապարակում կայացած արարողությանը: Հաղորդումների համաձայն, սարսափելի շքերթի ընթացքում ցուցադրվել են կենսաբանական պատերազմի ժամանակ կիրառվող սարքավորումներ:
armenpress.am
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ նիստ է տեղի ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշվում:
armenpress.am
ՌԴ-ն այսօրվանից վերացրել է Թուրքիայից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները
«Ռոսսելխոզնադզորը» հայտնում է, որ ՌԴ-ն վերացրել է Թուրքիայի Անթալիա և Իզմիր նահանգներից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Haberler-ը։ Հայտարարության մեջ ասվում է, որ սահմանափակումները դադարում են գործել սեպտեմբերի 10-ից:
Անթալիայից և Իզմիրից լոլիկի ու պղպեղի ՌԴ ներկրման սահմանափակումները գործում էին 2020 թ. դեկտեմբերից։
armenpress.am
Վրաստանի վարչապետը նոր թունելի կառուցումը որակել է որպես դարի նախագիծ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարաբաշվիլին դարի նախագիծ Է որակել ինըկիլոմետրանոց թունելի եւ Կվեշեթի-Կոբի նոր ճանապարհի կառուցումը, որոնք Ժինվալի-Նատախտարի հատվածի բացումից հետո թույլ կտան Թբիլիսիից Կազբեգի հասնել ընդամենը մեկուկես ժամում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սա իսկապես դարի նախագիծ Է, որովհետեւ տարվա մեջ հարյուր օր այդ ճանապարհը փակ Է: Համապատասխանաբար, այդ նախագիծը կարեւոր Է ինչպես մեր երկրի ու բնակչության, այնպես Էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին՝ հանդես գալով Կվեշեթի-Կոբի ինըկիլոմետրանոց թունելի կառուցման մեկնարկի արարողությանը:
Վարչապետի խոսքով՝ այս ճանապարհով օրական կտեղաշարժվի 3,4 հազարական մեքենա: Դրանցից 70 տոկոսը՝ մարդատար ավտոմեքենաներ, իսկ մնացածները՝ բեռնատար:
«Սա ամենամեծ թունելն Է Անդրկովկասում, դրա երկարությունը կազմում Է ինը կիլոմետր եւ իր պարամետրերով եզակի Է ամբողջ աշխարհում»,-նշել Է Ղարիբաշվիլին: Նախագծի արժեքը կազմում Է 1,2 միլիարդ լարի: Ղարիբաշվիլին շնորհակալություն Է հայտնել դոնոր կազմակերպություններին, Զարգացման ասիական բանկին եւ շինարարական ընկերությանը՝ թունելի շինարարությանն աջակցելու համար:
Սեպտեմբերի 10-ին Կվեշեթի-Կոբի ճանապարհի 23-կիլոմետրանոց հատվածի եւ ինըկիլոմետրանոց թունելի շինարարության շրջանակներում սկսվել Է տարածաշրջանի համար բացառիկ նախագիծը:
Թունելի կառուցման համար հատուկ պատրաստվել Է թունելահորատանցիչ մեքենա, որը տարբերվում Է նրանով, որ դրա վիբրացիան նվազագույն մակարդակի Է, իսկ դա ապահովում Է անվտանգ շինարարական գործընթաց եւ նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Սարքը նաեւ տարբերվում Է նրանով, որ հորատման գործընթացում իրականացնում Է նաեւ պատերի երեսպատում, հաղորդել Է Sputnik-ը:
panarmenian.net
Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել. 4 գեներալ է գործուղվել
Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել։ Դրա կազմում ընդգրկվել է 4 թուրք գեներալ։
Ընդհանուր խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը, գրում է Еrmenihaber-ը։
Թուրքական հրամանատարությունը ներկայացնելու են նաև գեներալ Աբդուլա Գաթիրչին, գեներալ Էնդի Գյուները, որը գլխավորելու է հրամանատարության շտաբը, և ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչինը:
Թուրքիան մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020-ի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծած պատերազմում, այդ թվում ռազմատեխնիկայով, ԱԹՍ-ներով, ինչպես նաև զորքերի կառավարման առումով։ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը բազմաթիվ համատեղ զորվարաժություններ են անցկացրել ՀՀ հետ սահմանակից տարածքներում, որից հերթականը ընթանում է Քարվաճառի շրջանում։
panarmenian.net
Մուրադով․ Խաղաղապահների դերը ԼՂ-ում դրական եմ գնահատում
Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը։ Այդ մասին նա հայտարարել է արդեն ՌԴ-ում՝ Մախաչկալայում կայացած «Հայրենիքի հերոսների հերթափոխը» հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը։
«ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը միայն դրական եմ գնահատում։ Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունը՝ այսօր կյանքը Ղարաբաղում լիարժեք ընթացքի մեջ է։ Կան, անշուշտ, շատ բարդ հարցեր, սակայն գործընթացը շարունակվում է՝ մարդկանց վերադարձը, մի շարք խնդրահարույց հարցերի լուծումը։ Ուստի, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի»,-ասել է Մուրադովը։
Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են լինելու հինգ տարի։ «Առաջին 5 տարին, ըստ եռակողմ համաձայնության։ Հետագայում արդեն որոշում կկայացվի ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման հետագա երկարաձգման մասին»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովն ավարտել է իր առաքելությունը որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար սեպտեմբերի 6-ին։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։