Մամուլի տեսություն 11.09.2021
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության նախկին խոսնակը հայտարարել է, որ Թրամփի օրոք և Այն-Ալ Ասադ բազայի դեմ Իրանի հրթիռային հարձակման ժամանակ Սպիտակ Տունը Պենտաոնի վրա ճնշում էր գործադրում, որպեսի նախարարությունը հարձակման զոհերի թվի մասին ճշգրիտ տեղեկություններ չհայտարարի:
Ջավան օրաթերթ
Իրանի միջուկային ծրագիրը և Իրանում տեղի ունեցած փոփոխություններն ընդունելու անհրաժեշտությունը
Աֆղանստանից ամերիկացիների փախուստը և Իրանի միջուկային ծրագիրը տարածաշրջանային երկու կարևոր խնդիրներ են, որ այս օրերին ներքին ու միջազգային մարտահրավեր են նետել ԱՄՆ-ի իշխանություններին: Այդ պատճառով, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուները ամեն բան անում են, որպեսզի կարողանան ցանկացած գնով կոծկել անցյալում ու ներկայումս այդ երկրի գործած սխալները: Չնայած այս երկու խնդիրների արմատները գտնվում են Սպիտակ տան իմպերիալիստական ու բռնատիրական ոգու մեջ, սակայն Աֆղանստանի հարցի վերաբերյալ 20 տարի ԱՄՆ-ի հանցակից եվրոպացի գործընկերների ամենակարևոր քննադատությունն այն է, որ Վաշինգտոնն առանց խորհրդակցելու միակողմանի որոշում է կայացրել Աֆղանստանից դուրս գալու վերաբերյալ: Նրանք ընդգծում են, որ Աֆղանստան և Իրաք ներխուժելու ԱՄՆ-ի պետականաշինության հիմնական նպատակը ձախողվել է:
«Քեյհան»
Այն Ալ-Ասադում ԱՄՆ-ի կրած կորուստները տանջում են նրան
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության նախկին խոսնակը հայտարարել է, որ Թրամփի օրոք և Այն-Ալ Ասադ բազայի դեմ Իրանի հրթիռային հարձակման ժամանակ Սպիտակ Տունը Պենտաոնի վրա ճնշում էր գործադրում, որ այս հարձակման զոհերի թվի առումով ճշգրիտ տեղեկությունների չհայտարարի:
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության նախկին խոսնակ «Ալիսա Ֆերահը» իր հարցազրույցներից մեկում հայտարարելով այս մասին ասել է.«Դոնալդ Թրամփի օրոք Սպիտակ Տունը Պենտագոնին կոչ է արել որպեսզի Իրաքում Այն Ալ-Ասադ ռազմաբազայի վրա Իրանի հրթիռային հարձակման հետևանքով գլխուղեղային վնասվածք ստացած ԱՄՆ-ի զինծառայողների ուշացումով հայտարարել, որ կարողանան Իրանի հարձակումը ներկայացնել ձախողված և առանց լուրջ վնասների:
Էբթեքար օրաթերթ
Տնտեսության ու քաղաքական ցնցումների հարևանությունը
Քաղաքականության ու տնտեսության միմյանց հետ կապված լինելը ընդունված խնդիր է, այնպես որ երկրի ներսում կամ արտերկրում տեղի ունեցող ցանկացած քաղաքական դեպք հեշտությամբ ազդել տնտեսության տարբեր բաժինների վրա: Իհարկե քաղաքականությունից տնտեսության ազդեցությունը կրելը միայն Իրանում չի սահմանափակվում և ցանկացած երկրում տնտեսական շուկաները կարող են հեշտությամբ ազդվել մի քաղաքական վարքագծից և հանրավոր է, որ առանց հաշվի առնելով մյութ խնդիրները, փոխեն իրենց ուղղությունը: Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած անհանդարտությունները և Իրանի տնտեսության վրա նրանց ազդեցությունը կարելի է գնահատել այս ուղղությամբ:
«Հարևան երկրներում ցանկացած անհանդարտություն ու մարտահրավեր կարող է ուղղակի ազդեցություն թողնել Իրանի տնտեսության վրա: Այս ազդեցությունը կարող է իհայտ գալ երկրի տարբեր բաժիններում»: Սա տնտեսական մի խումբ փորձագետների խոսքն է, որ ցույց է տալիս, որ այլ երկրներում ցանկացած փոփոխություն, սպառնալիք ու անհանդարտություն կարող է դրական ու բացասական ազդեցություն ունենալ Իրանի տնտեսության վրա:
Քեյհան օրաթերթ
13 ամիս անց Լիբանանի կառավարության ձևավորման փակուղին
Մեկ տարի կառավարություն չունենալուց ետո, նախագահ Միշել Աունի և պառլամենտի նախագահ Նաբիհ Բերիի հետ լիբանանյան կաբինետի ձևավորման պատասխանատու Նաջիբ Միքաթիի հանդիպումից հետո, ուրբաթ կեսօրին նախագահ Աունը պաշտոնապես հայտարարեց, որ ստորագրվել է այս երկրի նոր կառավարության ձևավորման հրամանագիրը:
Հղում անելով լիբանայան LBCI ալիքին, «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նախագահ Աունը և նոր վարչապետ Նաջիբ Միքաթին որպես, Լիբանանի ստորագրել են այս երկրի նոր կառավարության ձևավորման հրամանագիրը: Լիբանանյան աղբյուրների հաղորդմամբ այս երկրի նոր կառավարությունը կազմված է 24 նախարարներից:
armenpress.am
ԱՄՆ-ն ԼՂ կարգավիճակի հարցը որոշված չի համարում. դեսպան
Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հնարավորությանը վերաբերող հարցը:
Դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ, անում է ամենը, որպեսզի կողմերը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, քանի որ կարծում է, որ խաղաղության և անվտանգության այդ հիմնախնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով:
«Պետքարտուղար Բլինքենը տարբեր առիթներով շատ հստակ շարադրել է մեր այս հանձնառությունը: Դա, իհարկե, շատ բարդ խնդիր է: 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում: Այդուհանդերձ, մենք հասկանում ենք, որ կան որոշ հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծվեն, և դրանցից մեկը, ինչպես նախկինում եմ ասել, այն է, որ մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չենք համարում (անգլ.՝ We don’t consider the status of Nagorno Karabakh resolved, - խմբ.) և, հետևաբար, կշարունակենք պահել այդ հարցը Մինսկի խմբի օրակարգում», - ասել է դեսպան Լին Թրեյսին:
Օգոստոսի 23-ին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը Սյունիքի մարզում տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ լրագրողներին ասել էր, որ իր կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, քանի դեռ հաղթահարված չեն վերջին պատերազմի հետևանքները և լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
panorama.am
Արցախի պատերազմով Հայաստանի ու Ադրբեջանի սուվերենության աստիճանը կտրուկ նվազել է. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Արցախի պատերազմով Հայաստանի ու Ադրբեջանի սուվերենության աստիճանը կտրուկ նվազել է, ինչն իր ազդեցությունն է ունեցել նաև Վրաստանի սուվերենության աստիճանի վրա, դեռևս դա այնքան տեսանելի չէ առաջին հայացքից։
Եվս մեկ նման պատերազմ, արդեն սուվերենության ֆորմալ ատրիբուտներին ստիպված կլինենք ցտեսություն ասել։Ադրբեջանում էյֆորիա է, դեռևս չեն գիտակցել այդ իրողությունը։Եվս նման մի պատերազմ, և Կովկասի երկրները ստիպված կլինեն արդեն հրաժեշտ տալ սուվերենության ֆորմալ աքսեսուարներին։Հ.Գ. Որքանով իջնում է սուվերենության աստիճանն, այնքանով ավելանում է կառավարության ջանքերն անկախության տոնը նշելու համար»։
panorama.am
Ռուսաստանը Տաջիկստանին փոխանցել է հետախուզական զրահամեքենաներ և թեթև հրազեն
Աֆղանստանի հետ սահմանին աճող անկայունության ֆոնին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Տաջիկստանի զինված ուժերին է հանձնել 12 արդիականացված զրահապատ հետախուզական և պարեկային մեքենաներ BRDM-2M, հրաձգային զենք, մերձամարտի մարտական զենք և ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության սարքավորումներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»- ն՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը:
«Սա հուսալի և փորձարկված տեխնիկա է, որը կբարձրացնի Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի մարտական ներուժը և կդառնա ևս մեկ ծանրակշիռ փաստարկ երկրի պաշտպանվածության ապահովման գործում»,- մամուլի ծառայությունը մեջբերել է գեներալ-մայոր Եվգենի Ցինդյակինի խոսքերը:
Նշվում է, որ ռուսական ռազմական տեխնիկայի փոխանցումն իրականացվել է Տաջիկստանի ազգային զինված ուժերի արդիականացման ծրագրի իրականացման շրջանակներում:
Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ այս ծրագիրը հիմնական գործիքն է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակցի մարտունակության և տաջիկաաֆղանական սահմանի ամրապնդման գործում Ռուսաստանի ներդրման բարձրացման համար:
panorama.am
Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի առաջին համատեղ միջազգային զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 12- 20-ը Բաքվում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
«Երեք եղբայր-2021» համատեղ զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել բարեկամ և գործընկեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, խաղաղ և պատերազմական ժամանակ հատուկ գործողություններին նախապատրաստվելը, գիտելիքների և փորձի փոխանակումը:
«Երեք եղբայր -2021» միջազգային զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը:
news.am
Քոչարյանին հրավիրել են Մոսկվա. «Փաստ»
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը մոտ կանգնած մեր աղբյուրը, Մոսկվայում սկզբունքային որոշում է կայացվել բազմակողմանի ամրապնդել հայ-ռուսական կապերը` տալով նրանց նոր լիցք, ըստ ամենայնի՝ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցության մեծացմանը դիմագրավելու նպատակով: Մասնավորապես, իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցությունը Մոսկվա այցելելու և քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու հրավեր է ուղարկել «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին հայտնում է «Փաստ» ը:
Ըստ «Փաստի» աղբյուրի, առաջիկայում Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի կուսակցության ղեկավարների հետ, կքննարկվեն տարածաշրջանում հնարավոր զարգացումները։