Մամուլի տեսություն 14.09.2021
Սեպտեմբերի 11 -ից հետո, ԱՄՆ զենքի գործարանները ստացել են 7 տրիլիոն դոլարի եկամուտ:
Քեկհան օրաթերթ
Սեպտեմբերի 11 -ի հարձակումները 7 տրիլիոն դոլարի եկամուտ են ապահովել ԱՄՆ զենքի արդյունաբերության համար
Այս տարի լրացավ սեպտեմբերի 11 -ի ահաբեկչության 20 -ամյակը, որը համընկավ Աֆղանստանից ԱՄՆ -ի նվաստացուցիչ նահանջի հետ: Որոշ ԶԼՄ -ներ քննարկել են են Աֆղանստանում և Իրաքում պատերազմների մարդկային և նյութական ծախսերը, որոնք ԱՄՆ -ն օգտագործել է որպես պատրվակ՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում իրականացրած հարձակումների համար.
Վերջին 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները գրեթե 8 տրիլիոն դոլար է ծախսել Իրաքում և Աֆղանստանում: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների և պաշտոնյաների, այդ թվում՝ Բերնի Սանդերսի, այդ պատերազմներում զոհվել է 900 հազար մարդ: Սակայն դա ահաբեկչությունից հետո պատմության միայն մի կողմն է: Քանի որ ավելի քիչ ուշադրություն է դարձվել այն հնարավորություններին, որոնք Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ -ի ներկայությունը տվել է այդ երկրի ռազմական արդյունաբերությանը:
Խորասան օրաթերթ
Ազդանշաններ՝ Վիեննայի բանակցությունների մեկնարկի վերաբերյալ
Երեկ սկսվեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստը, որին մասնակցում էին 35 անդամ երկրներ: Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ, հանդիպումը տեղի ունեցավ առկա ձևաչափով: Նիստի ընթացքում քննարկվեցին և Իրանի և ՀԳՀԾ-ի հետ կապված հարցեր:
Հանդիպման սկզբում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարեց, որ Իրանի հետ կայացած համաձայնությամբ, գործակալությունը լուծել է ամենաարդիական հարցը, որը ճանապարհ կբացի ավելի ընդլայնված դիվանագիտական ջանքերի համար:
Ջավան օրաթերթ
Իսլամական Հանրապետության բանակի նավատորմը և իշխանության սահմանների տեղաշարժը
Չնայած Իրանը չեզոքություն հայտարարեց Երկրորդ համաշխարհային պատերազմում, այս պատերազմի կրակը տարածվեց նաև Իրանում: Խորհրդային Միությունը հյուսիսից, Իսկ Բրիտանիան հարավից, մտան Իրանի տարածք:
Իրանի բանակի մի մասը, ներառյալ՝ ռազմածովային նավատորմի հրամանատարը և մի խումբ այլ հրամանատարներ դիմադրեցին բրիտանացի զավթիչներին, ինչի արդյունքում նրանց մի ամսը զոհվեց, իսկ իրանական «Վագր» և «Ընձառյուծ7 ռազմանավերը զավթվեցին:
Ծովակալ Բինդարի և նրա մարտական ընկերների նահատակության տարելիցին, ԻԻՀ ՌԾՈՒ 75 -րդ նավատորմը, կտրելով մոտ 45 կիլոմետր տարածություն, անցնելով տարբեր ծովերով, Ատլանտյան օվկիանոսրի ջրերով և 52 երկրով, վերադարձավ Իրան: Այս երկար ճանապարհորդությունը, որն իրականացվել է մոտ չորսուկես ամսվա ընթացքում, շուրջ 350 իրանցի նավաստիների մասնակցությամբ և առանց միջանկյալ երկրների ափերին խարիսխ ունենալու, ոչ միայն պատմական ռեկորդ է, այլև պատմական իրադարձություն՝ Իրանի ռազմական պատմության մեջ:
Համշահրի օպրաթերթ
Եղիսաբեթ թագուհու երկրորդ որդին՝ արքայազն Էնդրյուն՝ սեռական սկանդալի կենտրոնում
Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներից արքայազն Էնդրյուն, որին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, ստիպված է եղել մի կողմ դնել թագավորական գործերը և Բուքինգհեմյան պալատին նոր փորձության առջև է կանգնեցրել:
Արքայազն Էնդրյուն հրավիրվել է դաշնային դատարան ՝ կապված Վիրջինիա Ռոբերտս Գուֆերի հայցադիմումի հետ և ընդամենը չորս օր ժամանակ ունի պաշտպանությունը ներկայացնելու համար:
Վիրջինիան պնդում է, որ արքայազնի կողմից թրաֆիքինգի և բռնաբարության զոհ է դարձել, սակայն Էնդրյուն հերքում է այդ մեղադրանքները ՝ պնդելով, որ նույնիսկ չի հիշում տիկին Գուերի հետ հանդիպումը:
armenpress.am
Նիկոլ Փաշինյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը:
«Դինամիկ գնահատելով ՀՀ-ԵՄ գործակցությունը՝ վարչապետը կարևորել է այս տարի հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցերը մեր երկիր և նշել, որ ներկայում Կառավարությունն աշխատում է այդ այցերի արդյունքներով Հայաստանին ԵՄ կողմից տրամադրված 2,6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի առաջնահերթությունների վերջնականացման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ կառավարությունից:
Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ քաղաքական հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը մեր երկրին՝ Հայաստանի կողմից առաջնահերթ համարվող ուղղություններով:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցեր: Անդրադարձ է եղել ենթակառուցվածքների, առևտրատնտեսական, գործարար և այլ ոլորտներում կապերի զարգացման հեռանկարներին:
ՀՀ վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման շուրջ:
armenpress.am
Էկվադորում անօդաչուներով հարձակում է կազմակերպվել բանտի վրա
Էկվադորի Գուայաս նահանգի բանտերից մեկի վրա անօդաչուներով հարձակում է կազմակերպվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տեղի է ունեցել երեք պայթյուն, վնասվել է կենտրոնական շենքը: Նշվում է, որ հարձակումն, ըստ ամենայնի, ուղղված է եղել բանդայի ղեկավարի դեմ:
Տեղի իշխանությունները հայտնում են, որ իրավիճակը լուրջ է, խոսքը հանցագործ խմբերի միջև պատերազմի մասին է: Իրավապահ մարմինները դեռ չեն հաղորդում զոհերի, վիրավորների մասին տվյալներ:
Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ ոչ միայն լսելի են եղել, այլև ցնցումներ են զգացվել մոտակա բնակավայրերում:
armenpress.am
Գերմանիան Աֆղանստանին հումանիտար օգնության նպատակով կհատկացնի 100 մլն եվրո
Գերմանիան նախատեսում է 100 մլն եվրո հատկացնել Աֆղանստանին հումանիտար օգնություն կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը (Heiko Maas) Ժնևում:
Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտնել էին, որ խոսքը բացառապես Աֆղանստանի բնակչության կարիքների մասին է: Նախարարը նաև ընդգծել է, որ ևս 500 մլն եվրո փոխանցելու նախադրյալներ կան:
Գերմանիայի ԱԳ ղեկավարը կարծում է, որ այդպիսի օգնությունը հնարավոր է, չնայած այն բանին, որ Քաբուլում իշխանությունը գրավել է ծայրահեղական «Թալիբան» շարժումը:
«Այդ քայլն իրականացնում ենք, նույնիսկ եթե պահանջվի տեխնիկական բանակցություններ թալիբների հետ»,-ընդգծել է Մաասը:
panarmenian.net
Վրաստանում մտադիր են ոչ սթափ վիճակում մեքենա վարելը պատժել նաև կալանքով
Վրաստանում մտադիր են ոչ սթափ վիճակում մեքենա վարելը պատժել նաև կալանքով։ Առաջիկայում այդ երկրում նախատեսում են օրենք ընդունել, որի համաձայն խստացվելու է ճանապարհային երթևեկության կանոնների խախման համար պատիժը, իսկ տուգանքները զգալիորեն ավելանալու են։
Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար (եթե նման բան երկրորդ անգամ տեղի ունենա) վարորդը ոչ միայն կտուգանվի, այլև վարչական կալանքի կենթարկվի (5-15 օր), գրում է Jamnews-ը։
Վարչական խախտումների օրենսգրքում փոփոխություններ նախաձեռնողները պատգամավորներ Լևան Իոսելիանին ու Ալեկո Էլիսաշվիլին են։ Իոսելիանիի խոսքով՝ ավտովթարների հետևանքով շատ մարդիկ են մահացել, և պատճառը հաճախ խմած վարորդն է եղել։
«Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության մակարդակը կազմում է 130 մարդ մեկ միլիոնի հաշվարկով, իսկ Վրաստանում մահանում է 400-ը։ Երբ մենք ծանոթացանք միջազգային պրակտիկային, հայտնաբերեցինք, որ արդյունքն ամենուր ապահովվում է օրենքի խստացմամբ», — ասել է Լևան Իոսելիանին։
Վրաստանի Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ 2020 թ-ին Վրաստանում տեղի է ունեցել 4 999 ճանապարհատրանսպորտային պատահար, 2020 թ-ին ՃՏՊ հետևանքով մահացել է 450 մարդ։ 4999 ավտովթարից 137-ը տեղի է ունեցել վարորդի ալկոհոլային հարբածության պատճառով։
ՆԳՆ տվյալներով՝ վերջին 10 տարում ՃՏՊ հետևանքով մահացել է 6 608 մարդ, 85,946 մարդ վնասվածքներ է ստացել։
panarmenian.net
Դանիայում չեղարկել են կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները․ 83%-ը պատվաստված են
10 սեպտեմբերի 2021 - 18:00 AMT
PanARMENIAN.Net - Դանիայի իշխանությունները սեպտեմբերի 10-ից չեղարկել են բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում։ Այդ մասին հայտնել է Դանիայի ռադիոն։
Չեղարկվել է դիմակներ կրելու պահանջը և միջոցառումների մասնակիցների քանակի սահմանափակումը, գրում է «Վեդոմոստին»։
Ըստ Դանիայի առողջապահության նախարարության, բնակչության 83%-ն ամբողջական պատվաստում է ստացել կորոնավիրուսի դեմ։
Covid-19-ը այլևս չի դիտարկվում որպես «հանրության համար կրիտիկական» հիվանդություն և այժմ որակվում է որպես «վտանգավոր հիվանդություն»։ Ոսւտի սահմանափակումները չեղարկվել են։ Նման որոշում է կայացրել առողջապահության նախարար Մագնուս Հոյնիկեն՝ հիմնվելով Կոպենհագնեի թագավորական հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների գծով պրոֆեսոր Յենս Լունդգրենի խորհրդատվության վրա։
«Սահմանափակումները կորցնում են ուժը։ Պատվաստանյութերը պանդեմիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց դարձան, ուստի լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկը նվազել է։ Կորոնավիրուսն այլևս խնդիր չէ հասարակության մակարդակով»,-ասել է Լունդգրենը։
Առաջին սահմանափակումները սահմանվել էին Դանիայում 2020-ի մարտի 11-ին։
Պանդեմիայի մեկնարկից ի վեր Դանիայում գրանցվել է հիվանդության 350,000 դեպք, որից ապաքինվել է 338,000-ը, մահացել՝ մոտ 2600-ը։
panarmenian.net
ԱՀԿ-ն փաստաթղթերի ամբողջական աթեթ է ակնկալում ՌԴ-ից՝ «Սպուտնիկ V»-ի գնահատման համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սպասում է, երբ է ՌԴ-ն փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելու՝ «Սպուտնիկ V»-ի գնահատման համար։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպական բյուրոյի իմունիզացիայի բաժնի ավագ մասնագետ Օլեգ Բենեշը Առողջապահության և կայուն զարգացման համաեվրոպական ամփոփիչ զեկույցի շնորհանդեսի ժամանակ։
«Կցանկանյի նշել, որ ԱՀԿ-ն շարունակում է ակտիվ գործակցությունը ՌԴ հետ փաստաթղթերի ամբողջական փաթեթի պատրաստման հարցում։ Մենք այն փուլում ենք, երբ ակնկալում ենք համապատասխան կառույցներից ամբողջական փաթեթը»,-ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։
Բենեշը հավելել է, որ կարևոր է ներկայացնել բոլոր փաստաթղթերը՝ գնահատելու համար պատվաստանյութի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը։
Սեպտեմբերի 9-ին ЕМА պատվաստման ռազմավարության և առողջության սպառնալիքի դեպարտամենտի ղեկավար Մարիո Կավալերին հայտնել էր, որ գործակալությունն արդյունավետ քննարկումներ է վարում «Սպուտնիկ V»-ի մասով արտադրողի հետ, սակայն պատվաստանյութը ձեռք բերելու համար ԵՄ-ին հավելյալ տեղեկություններ են հարկավոր պատվաստանյութի մասին։