Մամուլի տեսություն 15.09.2021
ԱՄՆ հետախուզության ծառայության զեկույցում ասված է. «Եթե պատժամիջոցները չնվազեցվեն, Իրանն ամենայն հավանականությամբ, կքննարկի տարբերակներ` ուրանի հարստացումից մինչև ծանր ջրի նոր ռեակտորի նախագծում և կառուցում »:
Քեկյհան օրաթերթ
Եթե պատժամիջոցները չնվազեցվեն, Իրանը գործարկելու է ծանր ջրի ռեակտոր
ԱՄՆ հետախուզական ծառայությունը, 2021 թվականի զեկույցում հայտարարել է, որ Եթե պատժամիջոցները չնվազեցվեն, Իրանն ամենայն հավանականությամբ, կքննարկի տարբերակներ` ուրանի հարստացումից մինչև ծանր ջրի նոր ռեակտորի նախագծում և կառուցում:
2021 թ. ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների վերաբերյալ հետախուզական ծառայության զեկույցը, որն ամեն տարի հրապարակվում է Ազգային հետախուզության գրասենյակի կողմից և ներկայացվում Կոնգրեսի հետախուզական հանձնաժողովներին, տարբեր խնդիրների, այդ թվում՝ համաճարակների, կլիմայի փոփոխության և զարգացող տեխնոլոգիաների, կիբեր անվտանգության, ներգաղթի, համաշխարհային ահաբեկչության, աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում ՝ Արևմտյան Ասիայում հակամարտություններիև անկայունության կողքին, հատուկ կերպով նշվել է նաև Իրանի անունը, Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի կողքին:
Շահրվանդ օրաթերթ
Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու շեմին է
Մինչ Իրանը համարվում է Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդ անդամ, Պարսից ծոցի արաբական երկրները մինչ այժմ հեռավորություն են պահպանում այդ կազմակերպությունից և Չինաստանի կողմից վերահսկվող տարածաշրջանային դաշինքից:
Իրանն առաջ է անցել Պարսից ծոցի աձփամերձ երկրներցի, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ՝ ՇՀԿ -ի լիիրավ անդամ դառնալու նպատակով և կարող է հասնել իր նպատակին մինչև այս շաբաթվա վերջ: ՇՀԿ-ին միանալու համար, Իրանը պետք է ստանա ութ մշտական անդամների, ներառյալ՝ Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի համաձայնությունը:
Խորասան օրաթերթ
Իրանի Պերսեպոլիսի քաղցր երեքշաբթին՝ Դուշանբեում
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 16-րդ տուրի շրջանակում, երեքշաբթի օրը Տաջիկստանում կայացավ այդ երկրի «Էսթեղլալ» և իրանական «Պերսեպոլիս» ակումբների հանդիպումը, որն ավարտվեց վերջին րոպեին Թորաբիի խփած գոլով, հաղթանակ բերելով Իրանին:
Ջավան օրաթերթ
Պաշտպանություն, որն ուժեղացրեց Իրանին
«Սրբազան պաշտպանությունը» (Իրանի դեմ Սադամի ռեժիմի ութամյա պարտադրված պատերազմը), անկասկած, պետք է համարել ոչ միայն Իրանի ժամանակակից պատմության վճռական պահերից մեկը, այլև ոսկե և եզակի էջ պատմության հաստ գրքում:
Պատմության էջ, երբ մի ժողովուրդ ոտքի կանգնեց և հասկացավ, որ աշխարհի առջև միայնակ է ու անօգնական: Սակայն չխոնարհվեց և իր կամքով կանգնեց մինչև Արևելքի ու Արևմուտքի աջակցությամբ մինչև ատամները զինված թշնամու դեմ: Այս ազգային ինքնավստահությունն էր, որ Իրանին տվեց արժանապատվություն և առաջընթաց, և չնայած, պարտադրված պատերազմն ավարտվեց, Իրանի ժողովրդի սրբազան պաշտպանությունը շարունակվեց, և համարձակորեն կարելի է պնդել, որ այս շարժումն առաջ է գնում ու շարունակում հզորացնել Իրանը: և իրանցիներին:
Խորասան օրաթերթ
Բուժում, որը դադարեցնո՞ւմ է քաղցկեղի մահացու գնացքի երթը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն` 2025 թվականին զարգացած երկրներում քաղցկեղի տարածվածությունը կավելանա 45 տոկոսով: Այս կապակցությամբ ուսումնասիրություննեն են անցկացվում, հատկապես այն ուղղությամբ, թե ինչպես կարելի է զեկույցը հնարավորինս վաղ հայտնաբերել քաղցկեղը: Այդ հետազոտությունների ավարտին կարող է լուրջ առաջընթաց գրանցվել այս մահացու հիվանդության դեմ պայքարում:
armenpress.am
Վրաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը մնում Է բարձր մակարդակի վրա. վիճակագրություն
Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 37 հազար 7107 թեստ. 24 հազար 507-ը՝ հակագենի, 13 հազար 210-ը՝ ՊՇՌ-թեստ եւ հայտնաբերվել Է ախտահարման 3221 նոր դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում: Համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 585 հազար 36 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել Է 2990 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 548 հազար 951 հիվանդ: Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 54, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 8287 հիվանդ: 3221 նոր դեպքից Թբիլիսիում գրանցվել Է 1167-958-ը, Աջարիայում՝ 220, Իմերեթում՝ 498, Քվեմո Քարթլիում՝ 194, Շիդա Քարթլիում՝ 279, Գուրիում՝ 71, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 339, Կախեթում՝ 272, Մցխեթ-Մթիանեթում՝ 93, Սամցխե-Ջավախքում՝ 46, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 42:
Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 27 հազար 772-ի, նրանցից 5882-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1387-ի վիճակը ծանր Է, նրանցից 346 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1539 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 20 հազար 351 մարդ բուժընթաց Է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 78 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 22 հազար 999-ը: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), սեպտեմբերի 13-ի տվյալներով, կազմում Է 8,54 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 7,58 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 7,44 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:
armenpress.am
Արմեն Գրիգորյանը Դուշանբեում ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի վերջին զարգացումները
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին անդրադարձել է ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահությանը և այդ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է կովկասյան տարածաշրջանում ներկա իրողությունները՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով արցախյան հիմնախնդրում վերջին զարգացումների վրա: ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում և, ի թիվս այլ բաների, մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց՝ անտեսելով իր իսկ ստանձնած պարտավորությունները:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը՝ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ այդ քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ՝ մասնավորապես մատնանշելով սույն թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի սահմանամերձ հատվածներ ներխուժելը՝ հույս հայտնելով, որ պետության սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության դատապարտումը և ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական դիրքորոշումը այս հարցում սթափեցնող ազդեցություն կունենար:
Արմեն Գրիգորյանը նշել է, որ, չնայած այս բարդություններին, Արցախյան հիմնախնդիրը սպասում է իր քաղաքական լուծմանը և այս համատեքստում կարևորել է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ գործընթացի վերսկսումը: Հույս հայտնելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ևս կաջակցեն համանախագահների ջանքերին:
Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին՝ Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող օրակարգերի շուրջ համաձայնեցված մոտեցումների ձևավորման նպատակով աշխատանքների շարունակականությունը, որոնք հաշվի կառնեն անդամ պետությունների շահերը:
Այդ թվում քարտուղարը կարևորեց ՀԱՊԿ կողմից ճգնաժամային կառավարման մեխանիզմների արդիականացումը և վերջիններիս կանխարգելիչ պոտենցիալի հզորացումը:
panarmenian.net
Դեսպան․ Սյունիքը ԱՄՆ դեսպանատան առաջնահերթություններից է
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիպ Լեյթինենը Սյունիքում մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ցանկությունն էր, որ իրենց առաջին այցը Հայաստանում սկսեն Սյունիքից՝ կարևորելով դեսպանատան աշխատանքի տեսանկյունից այս մարզի առաջնահերթություն լինելը:
ԱՄՆ փոխդեսպանը ցանկություն է հայտնել տեղում ծանոթանալու կացությանն ու հասկանալ՝ ինչպես կարող են շարունակել աջակցել ժողովրդավարական ու տնտեսական զարգացումներին, ինչպես նաև տեղեկանալ անվտանգային խնդիրների մասին, տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը:
ԱՄՆ փոխդեսպանին ուղեկցել են դեսպանատան ռազմական կցորդը և քաղաքական ու տնտեսական գրասենյակի ղեկավարը, որոնք նույնպես նոր են նշանակվել:
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում մարզում ստեղծված իրավիճակը, մարզի ղեկավարության ու բնակչության մտահոգությունները, խնդիրները, որոնց առնչվում են՝ պայմանավորված սահմանային նոր վիճակով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգությանը, ճանապարհներին ու երթևեկությանը, տնտեսական և այլ խնդիրներին առնչվող հարցեր:
2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:
ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։
panarmenian.net
Կորչոկ․ Սլովակիան, որպես ԵՄ անդամ, սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին
Սլովակիան, որպես ԵՄ անդամ երկիր, շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Այդ մասին Երևանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը հայտարարել է ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության ընթացքում։
«Մենք մեծապես կարևորում ենք էսկալացիայի պոտենցիալ ունեցող ցանկացած գործողություններից ձեռնպահ մնալը և նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիովին իրականացնելը։ Ամեն կոնֆլիկտ հանգեցնում է սովորական մարդկանց տառապանքի, որոնք ցանկանում են ապրել խաղաղության մեջ։ Եթե կա խաղաղության հասնելու կամք և հաստատակամություն, ապա ցանկացած կոնֆլիկտ լուծվում է»,- նշել է նա, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Կորչոկը նշել է նաև, որ հայ ռազմագերիների և այնտեղ պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի, նաև պայմաններ պետք է թույլ տրվեն ականազերծում իրականացնելու համար՝ կանխելու լրացուցիչ կորուստները։
«Ողջունում ենք վստահության ամրացմանն ուղղված քայլերի իրականացումը՝ հայ ռազմագերիների վերադարձը, որոնք Ադրբեջանում են պահվում: Հայ ռազմագերիների և այնտեղ պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի, նաև պայմաններ պետք է թույլ տրվեն ականազերծում իրականացնելու համար՝ կանխելու լրացուցիչ կորուստները»,- նշել է Կորչոկը։
Սեպտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ:
Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարները հանգամանորեն քննարկել են հայ-սլովակյան հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու և ամրապնդելու առկա բազմաոլորտ համագործակցությունը: Այդ առնչությամբ կողմերը կարևորել են քաղաքական երկխոսության ընդլայնումը, միջխորհրդարանական ձևաչափում շփումների ակտիվացումը, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության առաջմղումը։
Պաշտոնական այցով Երևանում գտնվող ԱԳ նախարար Իվան Կորչոկը, ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: