Վավերացվել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների դատական անձեռնմխելիության չեղարկման նախագիծը
Մայիսի 3-ին, «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովը որոշում է ընդունել, որի համաձայն չեղարկվում է խորհրդարանի 550 պատգամավորներից 129-ի դատական անձեռնմխելիությունը և հնարավոր կլինի նրանց դատական պատասխանատվության ենթարկել:
Թուրքիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների դատական անձեռնմխելիության չեղարկման օրինագիծը վավերացվել է այն պայմաններում, երբ այսօրվա խորհրդարանական նիստում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող կուսակցության անդամ և քրդամետ պատգամավորների միջև:
Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Սալահեդդին Դեմիրթաշը հայտարարել է, որ այս օրինագծի վավերացման ուղղությամբ նախագահ՝ Էրդողանի և վարչապետ՝ Ահմեդ Դավութօղլուի ջանքերը սկիզբ են հենց իրենց դատավարության համար: Դեմիրթաշը դատապարտել է նրանց այդ քայլերը:
Ապրիլի 12-ին, Թուրքիայի բանակի կողմից ՔԲԿ-ի անդամների ճնշման և նրանց այդ քայլին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ընդդիմանալու հետ միաժամանակ, կառավարությունը օրենսդիր մարմնին օրինագիծ է ներկայացրել ահաբեկիչների հետ համագործակցելու մեղադրանքով մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունը չեղարկելու մասին:
Օրենքի համաձայն, արգելվում է պատգամավորներին կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության:
Այդ օրենքը փոխելու առաջարկություն ներկայացնելով, Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ենթահող ստեղծեց ժողուրդների դեմոկրատական կուսակցության անդամների դատավարության համար: Իշխող կուսակցության պաշտոնատարներից միայն վարչապետի նախկին տեղակալ՝ Բուլենթ Արինչն ընդդիմացավ այդ օրինագծին, համոզված լինելով, որ պատգամավորների անձեռնմխելիության չեղարկմամբ, խորհրդարանի գործունակությունը կթուլանա:
Բացառիկ դատավարությունների օրենքի համաձայն, այդ որոշումը կփոխանցվի «սահմանադրություն և արդարություն համատեղ հանձնաժողով»-ին և այդ հանձնաժողովի անդամների համաձայնության դեպքում, քվեարկության դրվելու համարանձեռնմխելիության չեղարկման կետերը կփոխանցվեն խորհրդարանական ասամբլեային :
Այս քայլերին զուգահեռ, ապրիլի 7-ին, Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը հարող խորհրդարանական մի խումբ, Անկարայում ստորագրահավաք է անցկացրել սահմանադրական բարեփոխումների իրականացման պահանջով:
Պատգամավորների անձեռնմխելիության չեղարկման որոշումը հաստատվելու դեպքում, կամրապնդվեն ՔԲԿ-ի դեմ կառավարության դիրքերը: Եվ թե երկրում և թե արտասահմանում թուրք բանակայիններն ու անվտանգության ուժերը դատական անձեռնմխելիություն կունենան: Այդպիսով Թուրքիայի զինված ուժերին կատարյալ լիազորություն կվերապահվի ահաբեկչության դեմ պայքարում:
Թուրքիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների անձեռնմխելիության չեղարկման օրինագծի վավերացումը, որին դեմ են կառավարության ընդդիմադիրները, կառավարությանը քննադատող կուսակցությունները և հասարակության տարբեր բաժինները, կարող է նոր խնդիրներ հարուցել Թուրքիայի պետայրերի համար: