Մամուլի տեսություն 17.09.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i150944-Մամուլի_տեսություն_17.09.2021
Ռուսաստանը հայտարարել է, որ Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի քննարկումն ավարտվել է Վիեննայի բանակցությունները շարունակելու շեշտադրմամբ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Սեպտեմբեր 17, 2021 08:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.09.2021

Ռուսաստանը հայտարարել է, որ Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի քննարկումն ավարտվել է Վիեննայի բանակցությունները շարունակելու շեշտադրմամբ:

Ջամե Ջամ օրաթերթ

Մոսկվա. Իրանի վերաբերյալ քննարկումն ավարտվե  Վիեննայի բանակցությունները առավարիչների շարունակելու՝ խորհրդի  անդամների կոչով:

ՄԱԳԱՏԷ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն իր թվիթերյան  միկրոբլոգում գրել է, որ գործակալության  կառավարիչների խորհրդի ընթացիկ նիստում քննարկվել է Իրանի հարցը:

Նա հավելել է. «Անդամները կոչ են արել վերսկսել Վիեննայի բանակցությունները»:

ՄԱԳԱՏԷ -ում Ռուսաստանի ներկայացուցիչն ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ին  կոչ էր արել  նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ Իրանի միջուկային ծրագրի քաղաքականացումից և վերադառնալ Իրանի հետ բնականոն տեխնիկական համագործակցության:

 

Համշահրի օրաթերթ

Բացահայտվել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի անհապաղ դուրսբերման մասին Թրամփի գաղտնի հրամանը

Վերջերս լույս տեսած գրքում ասվում է,  որ  ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վճռել էր ավարտել պատերազմը Աֆղանստանում և 2020 թվականի ընտրություններից ութ օր անց ստորագրել է գաղտնի հրամանագիր, որով կարգադրել է մինչև 2021 թվականի հունվարի կեսերը վերադարձնել ամերիկյան զորքերը:

Washington Post- ի լրագրող Բոբ Վուդվորդը և քաղաքական  լրագրող Ռոբերտ Կաստան «Վտանգ» գրքում նշել են, որ Թրամփը գաղտնի հրամանը ստորագրել է նոյեմբերի 11 -ին, սակայն այն չի անցել ռազմական հրամանագրերի համար սահմանված սովորական գործընթացով, և չհասավ Պաշտպանության նախարարություն,  ազգային անվտանգության հարցերով խորհրդականին և բանակի միացյալ շտաբի պետին: 

Գրքում ասված է, որ անկանխատեսելի  Թրամփը շրջանցել էր ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամներին: Եվ երբ հրամանագիրը հայտնվել է Պենտագոնում, միացյալ շտաբերի պետ, գեներալ Մարկ Միլին, Պենտագոնիղեկավար  Քրիս Միլերը և նրա աշխատակազմի ղեկավար Քեշ Փիթելը հայտնվել են տարակուսանքի մեջ:

 

Էթեմադ օրաթերթ

Տարածաշրջանային դաշինքներին Իրանի միանալու պայմանները

Իրանի 10-րդ խորհրդարանի պատգամավոր  Հեշմաթոլլահ Ֆալահաթիշեն ասել է. «Միջազգային մարտահրավերներին հետ Իրանի դիմակայությունը բարդացնում է տարածաշրջանային դաշինքներին Թեհրանի միանալու ընթացքը»:

Նա հավելել է. «Շանհայի համագործակության կազմակերպությանը միանալու համար Իրանը պետք է նվազեցնի արտաքին հարաբերություններում առկա լարվածությունը: իսկ եթե դա թեկուզ մեկ օր ձգձվի, կնշանակի, որ մենք երես ենք թեքել մեր ազգային շահերից»:

Անդրադառնալով ՇՀԿ գագաթնաժողովին Էբրահիմ Ռայիսիի ներկայությանը, խորհրդարանի նախկին պատգամավորն ասել է. «Արտաքին քաղաքականության մեջ Իրանը պետք է ներառի համագործակցության և լարվածությունը թուլացնելու ոգին  որպեսզի կարողանա միանալ նման միություններին»:

 

Իրան օրաթերթ

Իրանի վոլեյբոլի հավաքականը բարձր նշաձող է սահմանել

Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը Ասիայի առաջնությունում խ Հարավային Կորեայի հետ խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել:

Ճապոնիայում ընթանում է վոլեյբոլի տղամարդկանց Ասիայի   21 -րդ առաջնությունը: Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը, որին հաջողվել էր նախնական փուլում գրանցել 3 հաղթանակի,   մրցումների հաջորդ փուլում հանդիպել է Հարավային Կորեայի հավաքականի հետ:

Բեհռուզ Աթայի սաները 3: 0 հաշվով հաղթել են  Հարավային Կորեայի ընտրանուն:

 

armenpress.am

ՀՀ վարչապետն ու ԻԻՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանն առնչվող հարցեր

 Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին կայացած հանդիպմանը քննարկել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Իրանի նախագահը ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` հույս հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում նոր դրական քայլեր կիրականացվեն:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Էբրահիմ Ռաիսիի երդմնակալության արարողությունից Հայաստան է վերադարձել լավ տպավորություններով: «Մեր երկու կառավարությունների գործունեությունը մեկնարկել է միաժամանակ, կարծում եմ դա շատ լավ նրբերանգ է, որը հնարավորություն է ստեղծում ներդաշնակեցնել մեր գործողությունները»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության  գործունեության ծրագրում հատուկ ընդգծվել է տարածաշրջանային հարաբերությունների կարևորությունը: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ որի` Իրանի համար ևս կարևոր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը:

 

armenpress.am

Թուրքական ԶՈՒ հարվածների հետևանքով Սիրիայի հյուսիսում  PKK-ի 8 զինյալ է զոհվել

 Սիրիայի հյուսիսում սեպտեմբերի 16-ին թուրքական ԶՈՒ կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 8 զինյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինյալներից 4-ը զոհվել են Թուրքական ԶՈՒ կողմից PKK-ի դեմ իրականացվող «Եփրատի վահան» ռազմական գործողության գոտում, իսկ մյուս 4-ը՝ «Ձիթենու ճյուղ» գործողության գոտում:

 

armenpress.am

Financial Times-ն անդրադարձել է Էրդողանի՝ աֆղան փախստականների վերաբերյալ հայտարարությանը

 Financial Times թերթը, հոդվածում վերլուծելով աֆղան փախստականների խնդիրը, անդրադարձել է նաև  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ աֆղան փախստականների վերաբերյալ հայտարարություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի կողմից աֆղան փախստականներին չընդունելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ երկրի տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով փոխվել է փախստականների վերաբերյալ երկրի բնակչության վերաբերմունքը, ինչն էլ վատ է անդրադարձել Թուրքիայի իշխող ուժի և առաջնորդի հեղինակության վրա:

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել էր աֆղան փախստականների խնդրին:

Էրդողանը նշել էր, որ Թուրքիան ի վիճակի չէ կրել այդ նոր միգրացիոն բեռը:

Նա ընդգծել էր նաև, թե ոչ ոք չի կամենում, որ Աֆղանստանի փախստականների պարագայում լինի այն, ինչ եղավ 2015թ․սիրիացի փախստականների ալիքի դեպքում:

Էրդողանը աֆղան փախստականներին չընդունելու վերաբերյալ արել է նաև մի քանի այլ հայտարարություններ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս նախորդ ամիս մի քանի անգամ հայտարարել է, թե Թուրքիան մտադիր չէ ապաստան տրամադրել աֆղան փախստականներին։

 

panarmenian.net

Նախագահն ԱՀԿ ղեկավարին ՀՀ է հրավիրել՝ մասնակցելու ՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ հանդիպմանը հրավիրել է նրան Հայաստան՝ հանդիպելու առողջապահության ոլորտի գործընկերների, նաև մասնակցելու հոկտեմբերի 23-24-ը նախատեսված՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին:

Նախագահն առաջարկել է գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել քննարկում՝ նվիրված Covid 19-ի և դրա նոր դրսևորումների կանխարգելման և բուժման նորարարական միջոցներին, ինչպես նաև՝ պանդեմիկ իրավիճակներում պետությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին:

Հայաստանի նախագահը և ԱՀԿ ղեկավարը զրուցել են Covid-19 համավարակի և դրա հաղթահարմանն ուղղված պատվաստումային գործընթացի մասին: Նրանք նշել են, որ պատվաստումը համավարակի դեմ պայքարի, դրա կանխարգելմանն ու բուժմանն ուղղված, ինչպես նաև համավարակային իրավիճակում բնականոն կյանքը վերակառուցելու հիմնական միջոցն է ու հնարավորությունը:

Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն իրենց անհանգստությունն են հայտնել, որ Հայաստանը պատվաստումների առումով դեռևս ցածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում է և վերջերս հայտնվել է կարմիր գոտում, ինչը ենթադրում է հնարավոր սահմանափակումներ երկրի և նրա քաղաքացիների համար: Այս վիճակի հաղթահարման ճանապարհը մատչելի, ապահով ու արդյունավետ պատվաստանյութերն են և պատվաստման գործընթացը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը կարևորել է նաև միջազգային գործընկերների աջակցությունը:

Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252,082 դեպք, որոնցից 235,030-ն` առողջացած, 5101-ը` մահվան ելքով:

 

panarmenian.net

ՀՀ և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են զարգացումները «Հյուսիս-Հարավ» միջանցքի շուրջ

 Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուշանբերում հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Զրուցակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:

Արարատ Միրզոյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցում է ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին։

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով սերտ կապերի վրա հիմնված հայ-հնդկական ավանդական ջերմ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բովանդակային քննարկումներ սկսել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի շուրջ համագործակցության մասին: Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը:

Նախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը գոհունակությամբ ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը: Այդ համատեքստում նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև շարունակական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը։

Կողմերը քննարկել են նաև իրավիճակն Աֆղանստանում: