Մամուլի տեսություն 22.09.2021
ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայում ունեցած վիրտուալ ելույթում, Իրանի նախագահն անդրադարձել է ԱՄՆ -ի խոստումների նկատմամբ անվստահության առկայությանը:
Քեյհան օրաթերթ
Եվրոպան դեռ շոկի մեջ է ԱՄՆ-ի կրկնվող դավաճանություններից
Իրանական օրաթերթը գրել է. «Մի կողմից Աֆղանստանում Աշրաֆ Ղանիի կառավարության տապալումը և մյուս կողմից ԱՄՆ -ի միջնորդությամբ Ավստրալիայի և Ֆրանսիայի միջև պայմանագրի կնքումը հարվածներ են, որոնք պետք է արթնացնեն Եվրամիությանը»:
Աֆղանստանում վերջին զարգացումների բազմակողմ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակի բոլոր դերակատարների թվում, Եվրամիությունն ամենազարմանալի իրավիճակում է և դեռ չի կարողացել գտնել ճգնաժամը կառավարելու ճիշտ ուղին և նոր իրավիճակի հետ վարվելու ձևը:
Շարղ օրաթերթ
Մենք չենք վստահում ԱՄՆ-ի խոստումներին
Իրանի նախագահը հայտարարել է, որ ազգերի իրավունքների ցանկացած խախտում ամենից առաջ վտանգում է համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը:
ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայում ունեցած վիրտուալ ելույթում, Իրանի նախագահն ասել է. «Մենք չենք վստահում ամերիկյան խոստումներին»:
Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Կոնգրեսի շենք ամերիկյան ներխուժան և Քաբուլի օդանավակայանից օդ բարձրացած ամերիկյան ինքնաթիռից աֆղանցիների ընկնելու պատմական պատկերների հեռարձակումն աշխարհին ուղերձ հղեց, որ ամերիկյան գերիշխանության համակարգը անվավեր է թե՛ ներսից, թե՛ դրսից»:
Խորասան օրաթերթ
Հայրենիքի պաշտպանությունն 80 երկրների հարձակումից
Հաշվի առնելով բոլոր մեծ ու փոքր հարաբերությունները ՝ Իրանի դեմ ութամյա պարտադրված պատերազմում աշխարհի 80 երկրներ կանգնած էին Սադամի թիկունքում. Պատերազմը, որը սկսվեց ուղիղ 41 տարի առաջ՝ սեպտեմբերի 22 -ին, ամերիկացիների կանաչ լույսով և Արևմուտքի համատարած աջակցությամբ:
Դա այնդ եպքում, երբ Իրանը բախվում էր բազմաթիվ լուրջ խնդիրների, մինչև իսկ փշալարերի ներմուծման հնարավորություն չունենալու հետ: Այն ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության համատարած բողոքներն անտեսվեցին. Բայց ավելի ուշ հրապարակված փաստաթղթերը ցույց տվեցին, որ Իրանի ժողովուրդը, նվազագույն հնարավորություններով, ութ տարի շարունակ պայքարել է այն բանակի դեմ, որն իր դեմ կանգնել է 80 երկրի անունից և հաղթական դուրս եկել այդ պայքարից:
Քեյհան օրաթերթ
Գրկախառնություններ և մտրակի հարվածներ. ապաստան հայցողների նկատմամբ իրանցի և ամերիկացի զինվորների վերաբերմունքի տարբերությունը
Ոստիկանության կողմից ապաստան հայցողների լայնածավալ ճնշումներն ու ձերբակալությունները և ամերիկացի սահմանապահների կողմից ներգաղթյալներին մտրակով ծեծելու պատկերները բուռն արձագանք են գտել համացանցում: Որոշ օգտատերեր, ԱՄՆ -ի ոճրագործությունը համեմատել են Իրանի փոխոստիկանապետ գեներալ Ռեզայիի մարդասիրական քայլի հետ, որը գրկում էր փախստական փախստական երեխաներինԼ
Ըստ երևույթին, Թրամփի և Բայդենի դարաշրջանի ԱՄՆ-ում ապաստան հայցողների համար երկինքը նույն գույնն ունի և մեծ փոփոխություն տեղի չի ունեցել: Թրամփի վարչակազմի օրոք նույնպես, հազարավոր հույսերով ու ձգտումներով Միացյալ Նահանգներ հասած ապաստան հայցողները ճնշվեցին և բանտարկվեցին:
armenpress.am
Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ու լիազոր ներկայացուցիչ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ու լիազոր ներկայացուցիչ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության իրավական տեղեկատվական հարթակում:
«ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Միքայել Վադիմի Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՌԴ մշտական ու լիազոր ներկայացուցիչ»,-նշված է հրամանագրում:
armenpress.am
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը չեղարկվել է
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ ավելի վաղ պլանավորված հանդիպումը չեղարկվել Է միջոցառումների գրաֆիկների չհամընկնելու կապակցությամբ: Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կարծում եմ, որ գրաֆիկները խանգարել են նախարարների մակարդակով այս հանդիպմանը: Բայց այս երկրների նախարարներից շատերը պատրաստվում են հանդիպել այլ ձեւաչափերով»,-ասել Է պաշտոնյան:
Այն հարցին, թե կլինի արդյոք ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանի հետ, նա պատասխանել Է. «Ես կակնկալեի, որ պետքարտուղարը եւ արտաքին գործերի նախարարը շաբաթվա ընթացքում ինչ-որ մի պահի կարծիքներ փոխանակելու հնարավորություն ունենային»:
Ինչպես նշում են ԶԼՄ-ները, նա չի ասել, թե հանդիպումը չեղարկելու պատճառ կարող Էր լինել այն դիվանագիտական ճգնաժամը, որը կապված Է Ֆրանսիայից սուզանավերի ձեռքբերումից Ավստրալիայի հրաժարվելու հետ:
Սեպտեմբերի 15-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը համատեղ հայտարարություն են հրապարակել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը:
Այս դաշինքի շրջանակներում առաջին նախաձեռնությունը կդառնա ատոմային սուզանավերի ստեղծումն Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար: Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հաղորդել Էր, որ Կանբերան որոշել Է ստեղծել ատոմային սուզանավերի նավատորմ եւ հրաժարվել ֆրանսիական Naval Group-ի հետ 90 միլիարդ ավստրալական դոլար (շուրջ 66 միլիարդ ԱՄՆ-ի դոլար) արժողությամբ պարտավորագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նախագծի: Ինչպես նշել Է ընկերությունը, ինքն Ավստրալիային առաջարկել Է «գերազանց որակի սովորական սուզանավ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Թուրքիան գազային նոր պայմանագրեր է քննարկում պաշտոնական Մոսկվայի և Բաքվի հետ
Թուրքիան Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հետ նոր գազային պայմանագրեր է քննարկում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Gastech համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Թուրքիայի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը:
Թուրք փոխնախարարը նշել է, որ կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին Թուրքիայում բնական գազի սպառումը կգերազանցի 60 միլիարդ խորանարդ մետրը:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սպառումը մեծացել է, քանի որ վերականգնվող էներգիայի աղբյուրները սկսել են զգալի դեր խաղալ, և արդյունքում գազի սպառումը փոքր -ինչ նվազել է: Այս տարի մենք տեսնում ենք, որ գազի սպառումն աճում է: Գազի բարձր գները ազդում են էներգառեսուրսների մատակարարումների վրա: Անցյալ տարի մենք կարողացանք ավելի շատ LNG (15 միլիարդ խորանարդ մետր) ստանալ, քանի որ մրցունակ գներ կային, այս տարի, իսկապես, դժվար կլինի: Բայց մենք նոր պայմանագրերի և ծավալների վերաբերյալ բանակցություններ ենք վարում մեր ներկայիս մատակարարների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը և Ռուսաստան: Բանակցությունները լավ են ընթանում»,- նշել է նա:
panarmenian.net
Ղարիբաշվիլին և Էրդողանը քննարկել են իրավիճակը ՀՀ-ում և Ադրբեջանում
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանի ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում և Ադրբեջանում։
«Բանակցություններն առնչվել են տարածաշրջանային իրադարձություններին։ Ըստ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի կարևորագույն նպատակը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելն է և երկիրը պատրաստ է իր խաղաղարար գործառույթը կատարել կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար», – տեղեկացնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
Ղարիբաշվիլին և Էրդողանն անդրադարձել են նաև Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից ականապատ դաշտերի քարտեզի դիմաց 15 հայ զինվորականներին Հայաստանին փոխանցելու թեմային։ Նրանք նշել են, որ այդ փոխանակումը «լավ հիմք է հարևանների միջև համագործակցության համար»:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Վրաստանին համարում է տարածաշրջանային համագործակցության առացնք և պատրաստակամ է սատարելու յուրաքանչյուր եռակողմ ձևաչափի, այդ թվում՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափին։
«Ասվածի շրջանակում շատ կարևոր է եռակողմ գործակցությունն Ադրբեջանի հետ։ Թուրքիան սատարում է ցանկացած եռակողմ գործակցությանը, լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան թե Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա»,-ասել է Էրդողանը։
panarmenian.net
ԵՄ-ում կառաջարկեն սմարթֆոնների և պլանշետների լիցքավորման միասնական սարք սահմանել
Եվրամիությունում հանդես են գալիս սմարթֆոնների և պլանշետների լիցքավորման միասնական սարք սահմանելու օգտին։
Սեպտեմբերի 23-ին Եվրահանձնաժողովն օրինագիծ կներկայացնի, որով արտադրողները պարտավորված կլինեն միասնական լիցքավորման սարք սահմանել բջջային հեռախոսների, պլանշետների և ականաջակալների համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ սեփական աղբյուրներին հղումով:
Ըստ դրանց, ԵՄ-ում նաև կողմ են, որ լիցքավորման սարքերը գաջեթներից առանձին վաճառվեն։
Նման օրինագծի ընդունումը հատկապես կազդի Apple-ի վրա, որի սարքերը հագեցած են Lightning լիցքավորման սարքով, մինչդեռ արտադրողների մեծ մասն օգտագործում է նույնանման սարքեր՝ USB micro-B կամ USB-C, գրում է ՌԲԿ-ն։
ԵՄ-ում միասնական լիցքավորման սարքի օգտին են հանդես գալիս արդեն ավելի քան 10 տարի։ Միությունում կարծում են, որ այդպես ավելի անվնաս կլինի բնապահպանության համար և հարմար՝ օգտատերերի:
panarmenian.net
Էրդողանը ՄԱԿ-ում հայտարարել է, թե Բաքուն ԱՀ դեմ պատերազմում «օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հերթական անգամ սատարելով Արցախի դեմ Բաքվի ագրեսիային, ՄԱԿ ամբիոնից հայտարարել է, թե «Ադրբեջանն օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից և վերջ է դրել օկուպացիային՝ ըստ ՄԱԿ ԱԽ բանաձևերի», որոնք տարիներով չեն կատարվել։
Նա ասել է, թե վերջին շրջանում «Կովկասում կարևոր քայլեր են կատարվել խաղաղության և կայունության ապահովման համար», գրում է Apa.az-ը։
«Այդ իրադարձությունները հնարավորությունների նոր պատուհան են բացում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան։ Ըստ Պետդեպի ներկայացուցչի, նրանք բավականին տևական զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին: