Մեկնաբանություն - Գուտերեշն ընդգծել է ԱՄՆ -ի կողմից բազմակողմանիությունն ընդունելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i151364-Մեկնաբանություն_Գուտերեշն_ընդգծել_է_ԱՄՆ_ի_կողմից_բազմակողմանիությունն_ընդունելու_անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մեկնարկի նախօրեին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2021 13:19 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Գուտերեշն ընդգծել է ԱՄՆ -ի կողմից բազմակողմանիությունն ընդունելու անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մեկնարկի նախօրեին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր:

Գուտիերեշն ընդգծելով ՄԱԿ -ի հանդեպ ԱՄՆ -ի հանձնառության և միջազգային համակարգում բազմակողմանիության անհրաժեշտությունն ասել է.«Բազմակողմանիությունն այժմ ավելի արդյունավետ է աշխարհի մարտահրավերներին դիմակայելու և  համաշխարհային կարիքները բավարարելու համար»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ն պետք է հանձնառություն ստանձնի ՝ բազմակողմության նկատմամբ, կարևոր է այն առումով, որ  ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ Վաշինգտոնի քաղաքականությունը միակողմանի էր, իսկ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ կիրառվում էր «Նախ՝ Ամերիկան» կարգախոսը:

Գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման սկզբում պնդում էր, որ ինքը չի հետևի  Թրամփի քաղաքականությանն ու գործողություններին և այլ քաղաքականություն կվարի:   Բայդենը խորհրդանշական քայլեր ձեռնարկեց այս առումով, օրինակ՝ վերադառնալով Փարիզի կլիմայական համաձայնագրին և Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, և հայտարարեց, որ վերկանգնվում են տրանսատլանտյան հարաբերությունները: Բայց նա, կարծես, աստիճանաբար սկսում է շարունակել ԹՐամփի վարած քաղաքականությունը:  Թրամփի մոտեցումն իրեն հատուկ չէր, և անկախ նրանից, թե ով կգա իշխանության Սպիտակ տանը, ԱՄՆ-ը ձգտում է սահմանել իր նախկին դերն ու պարտավորությունները և առաջնահերթությունը տալ իր համաշխարհային  շահերին ու նպատակներին: Փաստորեն, ԱՄՆ միակողմանիությունը և միջազգային պահանջների ու պարտավորությունների անտեսումն այդ երկրի  արտաքին քաղաքականության ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է: Մի ընթացակարգ, որը երբեմն արագանում է և երբեմն դառնում է բազմակողմանի: Այժմ, չնայած իր նախկին հայտարարությանը, Բայդենը գնում է Թրամփի հետքերով: Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, Բայդենն ասել, որ ԱՄՆ-ը հավատում է ՄԱԿ-ին և նրա արժեքներին, և նշել որ Վաշինգտոնի և միջազգային հանրության միջև ամուր կապերը կարևոր նշանակություն ունեն ` հաշվի առնելով միջազգային մարտահրավերները, ինչպիսիք են Covid-19 համաճարակը և կլիմայի փոփոխության ճգնաժամը: Բայդենի կառավարության գործունեությունը, սակայն, ցույց է տալիս  հակառակը: Այդ թվում՝ Բայդենի հրամանով ԱՄՆ-ի զինվորականների անպատասխանատու դուրսբերումը Աֆղանստանից, որը տեղի ունեցավ անկախ ՆԱՏՕ -ում Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների պահանջներից, և այդ պատճառով եվրոպացիները նույնպես ստիպված էին դուրս բերել իրենց ուժերը Աֆղանստանից: Մեկ այլ օրինակ է Բայդենի խոստումը՝ ՀԳՀԾ-ին ԱՄՆ -ին վերադարձի մասին:  2021 թվականի հունվարից իշխանության անցնելուց ի վեր, Բայդենը շարունակում է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն վարել և ԱՄՆ -ի վերադարձը ՀԳՀԾ պայմանավորել է Իրանի գործողությամբ: Մինչդեռ 4 + 1 խումբը, ներառյալ իր եվրոպական անդամները, ցանկանում են Իրանի դեմ ԱՄՆ -ի միակողմանի պատժամիջոցների չեղարկում և Վաշինգտոնի վերադարձը ՀԳՀԾ:

Ամերիկացի վերլուծաբան Ֆարիդ Զաքարիան ասում է, որ Բայդենը և նրա թիմը հաճախ են քննադատել Թրամփին միջազգային համակարգի վրա հարձակվելու համար, Բայց ինչպե՞ս կարելի է նման համակարգը վերակառուցել, երբ բացարձակ հովանավորությունը, միակողմանի պատժամիջոցները, սահմանափակ խորհրդակցությունները ԱՄՆ այլ դաշնակիցների հետ և «Նախ՝ Ամերիկան» քաղաքականությունը պատվաստանյութերի նկատմամբ և նույնիսկ ԱՄՆ-ի համար ճանապարհորդության սահմանափակումները շարունակվում են: