Մամուլի տեսություն 25.09.2021
Անցած մեկ շաբաթվա ընթացքում իրանն ու Աֆղանստանը Նյու Յորքում ընթացող մեծ թվով խորհրդակցությունների առանքներն էին:
Քեյհան օրաթերթ
Ինչո՞ւ միջուկային բանակցություններից ԱՄՆ-ի ակնկալիքները մեծ սխալ են համարվում
ԱՄՆ-ն ու արևմուտքը Իրանի նոր կառավարությունից ակնկալում են վերադառնալ Վիեննայի բանակցություններ և այն շարունակել այն կետից, որտեղ կանգ էր առել: Նրանք հավակնում են, որ Իրանի նախկին կառավարության հետ խնդիրների 70-90 տոկոսի շուրջ համաձայնության էին եկել:
Այս ակնկալիքը մի քանի առումներով անվավեր է: Նախ այն, որ Օբամայի կառավարությունը իր իշխանության վերջին ամիսների ընթացքում հայտարարեց, որ իրեն հաջորդող կառավարության անունից ոչ մի երաշխիք չի ներկայացրել և նոր կառավարությունը այնպես որ հարմար նկատի և իր շահերի հիման վրա ՀԳՀԾ-ի մասին որոշում կկայացնի:
Այն ինչ այս օրերում պարզվում է դա է, որ նրանք պնդում են բանակցությունները ավարտին հասցնելու և ԱՄՆ-ին ՀԳՀԾ վերադառնալու հնարավորություն տալու վրա, որպեսզի վերջինիս հասանելի լինի ձգանի մեխանիզմը՝ առանց ԱԽ-ի մյուս անդամների ցանկության ՄԱԿ-ի պատժամիջոցները վերադարձնելու համար և դա էլ այն դեպքում, երբ ԱՄՆ-ի հիմնական պատժամիջոցները չեն չեղարկվել, չեն ստուգվել Իրանի կողմից և ԱՄՆ-ն չի երաշախվորել, որ ապագայում և այս անգամ պաշտոնապես որպես ՀԳՀԾ-ի անդամ նոր պատրվակներ չի ներկայացնի:
Խորասան օրաթերթ
Փյունիկի հիշատակին
Իրանի Իզեհ քաղաքում մի բնակարան հրդեհվեց և գուցե շատ քչերն էին ակնկալում, որ մի 15-ամյա պատանի նախքան փրկարարների հասնելը անձնուրացությամբ կնետվի կրակի գիրկը և դատարկ ձեռքով ջանքեր կգործադրի իր հարևաններից երկուսին փրկելու համար: Ութսունականներին ծնված պատանի «Ալի Լանդին» մեծ նեղությամբ հարևան երկու կանանց փրկեց մահից ու ինքը 90 տոկոս արվածք ստացավ: Նա շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում մնալուց հետո մահացավ երեկ ուրբաթ օրը:
Էթեմադ օրաթերթ
Իրանի ու ԱՄՆ-ի պայքարը «դրական ու բացասական նշանների» վրա
Անցած մեկ շաբաթվա ընթացքում իրանն ու Աֆղանստանը Նյու Յորքում ընթացող մեծ թվով խորհրդակցությունների առանքներն էին: Երկու դեպքերն իրար հետ առերևույթ կապ չունեն, սակայն այնքան էլ իրարից առանձին չեն և բնականաբար, ՀԳՀԾ-ի տիրույթում Իրանի հետ համագործակցությունը կարող է հարթակ լինել, Աֆղանստանում հանրապետության անկումից և թալիբների իշխանության գալուց հետո ճգնաժամը կառավարելու հարցում, Թեհրանի հետ բազմակողմանի համագործակցություն ծավալելու համար: Չնայած ԳԱ-ի տարեկան հանդիպումների այս փուլի պաշտոնական և դեմ առ դեմ անցկացումը վերականգնեց ՄԱԿ-ի աշխուժությունը, սակայն ամենակարևոր խորհրդակցությունները տեղի ունեցան հիմնական հանդիպման շրջանակում:
Ջավան օրաթերթ
Իրանի Սրբազան պաշտպանությունն ու զարգացումը կանխարգելման ոլորտում
Ութամյա Սրբազան պաշտպանությունը պատմության ոսկե կտորն է, որի համար ոչ մի փոխարինող հնարավոր չէ գտնել: Իրաքի Բաասական ռեժիմի կողմից տմարդի և դաժան ներխուժումը, որը կատարվեց Մերձավոր Արևելքի զգայուն շրջանում Իսլամական հեղափոխության ոչնչացման նպատակով, նպաստավոր միջավայր ստեղծեց Իրանի բանակի համախմբման, հզորացման և ներքին ուժերի ամրապնդման համար: Այնպես որ նյութական վնասների ու մարդկային կորուստների կողքին այս պատերազմը արժեքավոր նվաճումներ ունեցավ Իրանի ժողովրդի համար, և այդ պատճառով մեր ժողովուրդը դա համարում է սրբազան պաշտպանություն: Այս ձեռքբերման ամենակարևոր կողմերից մեկն այն ազդեցությունն է, որն այս պաշտպանությունն ունեցել է ռազմական բախումների հավասարումները խախտելու վրա:
armenpress.am
Նկարիչ-ավանգարդիստ Լյուբով Պոպովայի բացառիկ գործերը ցուցադրվեցին Երևանում
Ռուսական արվեստի թանգարանը, որն իր առաքելություններից է համարում ժամանակակից հավաքորդների հավաքածուներում պահվող ստեղծագործությունները լայն հանրությանը ներկայացնելը, իր հարկի տակ է հյուրընկալել 20-րդ դարի հանրահայտ նկարչուհի Լյուբով Պոպովայի երկու անհայտ գործ՝ Վարդան Ասծատրյանի հավաքածուից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կազմակերպված «Լյուբով Պոպովա. ավանգարդիստը Նովինսկի ծառուղուց» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին:
Վարդան Ասծատրյանը, որը Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրն է, ասաց՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով գորգերից զատ Արցախից տարհանել են 50-ից ավելի գեղանկարչական աշխատանքներ: «Շատ էի ցանկանում Շուշիում կազմակերպել իմ հավաքածուի գործերի ցուցադրությունը, որը կկրեր «Հայտնի նկարիչների անհայտ աշխատանքները» խորագիրը: Աշխարհում շատ հզոր աշխատանքներ կան, որոնք արվեստասերներից շատերին ծանոթ չեն. մարդիկ իրավունք ունեն տեսնել դրանք»,-շեշտեց հավաքորդը:
Ասծատրյանն ասաց՝ կտավներից մեկը կուբաֆուտուրիստական է, մյուսը՝ սուպրեմատիստական: «Ֆուտուրիզմն ապագայի զարգացումն է: Մեր երկրում հիմա շատերին է հետաքրքիր, թե ինչ կլինի մեր ապագան: 1920-ականներին կտավները նկարելիս նույն հարցը հուզել է նաև Պոպովային»,-շեշտեց նա ու հավելեց, որ նմանատիպ գործեր Երևանում շատ չեն ցուցադրվում: Չի բացառվում, որ ապագայում հավաքորդը, համագործակցելով այլ թանգարանների հետ, ներկայացնի հավաքածուի մյուս արժեքավոր կտավները:
Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով՝ իրենց համար պատիվ է Պոպովայի աշխատանքները ցուցադրելը: Փորձել են ցուցադրությունը մատուցել կուբիստական ձևաչափով:
Անդրադառնալով Եվրոպական ժառանգության օրերին՝ Մկրտչյանն ընդգծեց, որ ծրագիրը, որի շրջանակում տարբեր երկրներում մի շարք միջոցառումներ են կազմակերպվում, աշխարհում իրականացվում է ավելի քան հիսուն տարի: «Հայաստանը ևս միացել է ծրագրին, որը նպատակ ունի հանրությանը ներկայացնելու այն մշակութային ժառանգությունը, որն առօրյայում փակ է հասարակության լայն շրջանակի համար: Մեր թանգարանը, հիմնված լինելով Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի վրա, ձգտում է համագործակցել հավաքորդների հետ ու հանրայնացնել նրանց գործերը: Հենց այս նպատակով ենք աշխատել թանգարանի լավ բարեկամ Վարդան Ասծատրյանի հետ»,-ասաց Մարինե Մկրտչյանը:
Պոպովայի ստեղծագործությունները ստացել են «Տարածական-ուժային կառուցվածքներ» անվանումը: Դրանց կոմպոզիցիայի հիմքում հորիզոնական և ուղղահայաց կամ թեք գծերն են, որ կարծեք, կախված են վերացական տարածության մեջ:
Առավել ուշագրավ են հեղինակի կուբիստական ստեղծագործությունները, որոնք մարդկային կերպարներով կազմված կոմպոզիցիաներ են:
lragir.am
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները շարունակում են կանգնեցնել իրանական բեռնատարները
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները շարունակում են կանգնեցնել իրանական բեռնատարները, իսկ հայկական մեքենաները տեղաշարժվում են միայն ԱԱԾ ուղեկցությամբ։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարո Քոչարյանը։
«Նույն իրավիճակն է, արտառոց պատահարներ չեն գրանցվել, բայց նույնկերպ շարունակում են կանգնեցնել մեքենաները։ Հայկական մեքենաներով երթևեկելիս մի քիչ սպասում են, բողոքները դրա հետ են կապված, ուզեն-չուզեն պիտի սպասեն, իրենց ապահովության համար է արվում։ Անպայման ԱԱԾ ուղեկցությամբ են երթևեկում։ Եթե ուղեկցողով են գնում-գալիս, ոչ մի արտառոց դեպք չկա»,- ասաց նա։
araratnews.am
Թուրքական բանակի ճամբարը գնդակոծության է ենթարկվել
Իրաքի հյուսիսում ՝ Նինավա նահանգում գտնվող թուրքական բանակի ճամբարը ենթարկվել է հրթիռակոծության, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է իրաքյան «Շաֆաքը»։
«Մոսուելկան ճամբարը, որը գտնվում է Մոսուլի հյուսիսում, որտեղ տեղակայված է թուրքական բանակը, ենթարկվել է հրթիռակոծության: Ճամբարի մոտակայքում ընկել է հինգ հրթիռ, որոնցից երեքը պայթել են, մյուս երկուսը` ոչ », – ասել է աղբյուրը:
Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին: Հյուսիսային Իրաքում PKK- ի հենակետեր կան, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում: