Մամուլի տեսություն 26.09.2021
Իրանի խորհրդարանում արձագանքել են երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի կոպիտ արտահայտությանը:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ նախկին պաշտոնյա. Իսրայելը կփլուզվի 20 տարի անց
ԱՄՆ -ի պաշտոնաթող գնդապետ և բանակի շտաբի պետ Քոլին Փաուելի կարծիքով ՝ 20 տարի անց, Սիոնիստական ռեժիմը կդադարի գոյությունունենալ, քանի որ ներկայանում է որպես ապարտեիդի ռեժիմ: Սիոնիստական ռեժիմի փլուզման մասին խոսում են շատ փորձագետներ: . Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը վեց տարի առաջ նույնպես հայտարարեց, որ այս ռեժիմը կփլուզվի 25 տարի հետո: ԱՄՆ նախկին պաշտոնյան նույն կարծիքն ունի:
Շարղ օրաթերթ
Իրանի խորհրդարանի «թվիթերյան հարձակումը» Բաքվի վրա
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի կոպիտ արտահայտությունները կոշտ արձագանքներին են արժանացել Իրանում: Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև ռազմական զորավարժության ժամանակ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուսեյն Քալիևը կոպիտ հայտարարություններ էր արել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ, որոնք արժանացել են Արդաբիլի ուրբաթօրյա իմամ այաթոլլա Սեյեդ Հասան Ամելիի սուր քննադատությանը:
Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը շաբաթ օրը հայտարարել է, որ ԻԻՀ-ն , հետևելով Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի համատեղ զորավարժությանը, վերահսկում է սահմաններից դուրս տեղի ունեցող բոլոր տեղաշարժ և նախազգուշացնում կասկածելի տեղաշարժերի կապակցությամբ:
Անդրադառնալով Ադրբեջանի կառավարության վերջին հակաիրանական գործողություններին, այդ թվում՝ դեպի Հայաստան ապրանքների տարանցմանը խոչընդոտելուն, Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահ Հոսեյն Մալիքին ասել է . «Բարեկամ և եղբայրական Ադրբեջանից սպասելիքներն ավելի մեծ են»:
Էբթեքար օրաթերթ
Բանակցությունների վերսկսման շուրջ Իրանի ու ԱՄՆ-ի հայտարարությունները
Իրանի արտգործնախարարը հայտարարել է. «Մեր «շուտով»-ը տարբերվում է Արևմուիտքի «շուտով»-ից»: Աբդոլլահյանն ըստ երևությին ցանկացել է մեկ անգամ ևս անդրադառնալ nstex- ի վերաբերչյալ խոստումները դրժելու փոստեին: Այդուհանդերձ, ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է այս հայտարարությանը: Պետդեպի խոսնակն Իրանին խնդրել է խորհրդակցություններ անցկացնել Վիեննայի բանակցությունների վերսկսման կապակցությամբ:
Քեյհան օրաթերթ
Թեհրանը պատրաստ է բանակցությունների, որոնք կունենան արդյունք և կապահովեն Իրանի ժողովրդի շահերն ու իրավունքները
Շարունակելով ՄԱԿ-ի ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում իր հանդիպումները, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շաբաթ օրը հանդիպել է մի խումբ հետազոտողների, ակադեմիկոսների և ամերիկյան վերլուծական կենտրոնների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ, ներկայացնելով Իրանի Իսլամական Հանրապետության նոր կառավարության արտաքին քաղաքականությունն Աբդոլլահյանը պատասխանել է ներկաների հարցերին՝ կապված ԻԻՀ արտաքին և տարածաշրջանային քաղաքականության և ՀԳՀԾ-ի ապագայի հետ:
ԻԻՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության նոր կառավարությունը որդեգրած արտաքին քաղաքականությունը հիմնված է հարևաններին և ասիական երկրներին առաջնահերթություն տալու վրա:
armenpress.am
Էրդողանը կրկին խոսել է Պուտինի հետ առաջիկա հանդիպումից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 29-ին ունենալիք հանդիպումից իր ունեցած սպասելիքների վերաբերյալ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հայտնելով, որ իր ակնկալիքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից շատ տարբեր են, Էրդողանը նշել է.
«Սիրիայում գործող ռեժիմը ցավոք վտանգ է ներկայացնում մեր երկրի հարավում: Այստեղ, որպես բարեկամ երկիր, ես պարոն Պուտինից, ավելի ստույգ Ռուսաստանից տարբեր մոտեցումներ եմ ակնկալում ՝ որպես մեր համերաշխության պահանջ: Մենք պետք է միասին պայքարենք հարավում: Ինչպես տեսնում եք, Ամերիկան ներկայումս Սիրիայի հետ կապված ոչինչ չի անում: Ո՞վ է հիմա այստեղ: Կա Իրանը, կա Ռուսաստանը, և վերջապես կանք մենք: Իսկապես, եթե մենք պատրաստվում ենք այս տարածքը վերածել խաղաղության ավազանի, ինչպե՞ս կարող ենք դա անել, մենք ձգտում ենք էլ ավելի զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մեր նպատակն է հասնել 100 մլրդ դոլարի առևտրաշրջանառության: Եթե մենք որոշենք հասնել առևտրի նման ծավալի և եթե դա համարենք անհրաժեշտ մեզ համար, մեր հարաբերությունները պետք է շատ, շատ տարբեր լինեն»:
armenpress.am
Հունաստանի վարչապետը մեղադրել է Թուրքիային Կիպրոսի ինքնիշխանությունը խախտելու մեջ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միսոտակիսը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում մեղադրել է Թուրքիային Կիպրոսի ինքնիշխանությունը խախտելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ekathimerini պարբերականը:
«Ես լավատես չեմ կիպրական հարցի առնչությամբ: Թուրքիան շարունակում է խախտել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքները»,- ասել է Միսոտակիսը՝ նշելով, որ կիպրական հարցում շարունակելու են համագործակցությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:
Նա հավելել է նաև, որ «երկու պետության վերաբերյալ որևէ քննարկում անընդունելի է»:
«Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր ազգային ինքնիշխանությունը՝ ցամաքով, ծովով ու ջրով»,- ասել է Միսոտակիսը:
armenpress.am
Էրդողանը չի բացառել Ռուսաստանից հավելյալ С-400 համակարգեր ձեռքբերելու հավանականությունը
Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնել հավելյալ զենիթային հակահրթիռային С-400 համակարգեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«ԵՍ ամեն բան բացատրել եմ ԱՄՆ նախագահ Բայդենին: Մենք մտադիր էինք ձեռք բերել F-35 կործանիչներ և դրա համար վճարել էինք 1.4 մլրդ ԱՄՆ դոլար»,- նշել է Էրդողանը՝ արձանագրելով, որ արդյունքում թուրքական կողմն այդպես էլ չստացավ ամերիկյան ինքնաթիռները: Նա դժգոհել է, որ ամերիկյան կողմը Թուրքիային չի տվել նաև հակահրթիռային Patriot զենիթային համակարգեր: «Դուք ինձ չեք տալիս Patriot, ուստի ես գուցե դա կգնեմ մյուս երկրից: Ոչ ոք չի կարող խոչընդոտել ինձ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանը համոզմունք է հայտնել, որ նախկինում իր դիրքորոշման հետ մասամբ համաձայնություն էին հայտնել Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք գիտակցում է, որ ԱՄՆ-ն չի կարողանա վստահել Թուրքիային այդ ամենից հետո՝ Էրդողանն ասել է. «Ահա թե ինչ կասեմ՝ դե կներեք: Իսկ այդ պարագայում ո՞վ է կիսելու մեր անվտանգային ռիսկերը: Ինչպե՞ս ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու անվտանգային ոլորտի ռիսկերի դեպքում:
Ես չունեմ երաշխիքներ, որ ԱՄՆ-ն շարունակելու է F-16-երի մատակարարման ծրագիրը: Եթե դա դադարեցվի, մենք ստիպված ենք լինելու այլ քայլեր ձեռնարկել»:
panarmenian.net
Բաքվի 2022-ի գերակայությունը՝ բանակի զինումն արդիական տեխնիկայով և տարածաշրջանային միջանցքի ստեղծումը
Բաքուն 2022թ․ գերակայություն է հայտարարել բանակի զինումն արդիական տեխնիկայով և տարածաշրջանային միջանցքի ստեղծումը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ։
«Ժամանակակից էկոնոմիկայի ոլորտների ստեղծումը, նոր միջազգային և տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ միջանցքի վերականգնումը արտացոլված են Ադրբեջանի 2022թ․»,-ասել է Ասադովը, գրել է Moscow-baku.ru-ն։
Նաև միջոցներ են հատկացվում 44-օրյա պատերազմում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում կատարվելիք աշխատանքների համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենքի և զինտեխնիկայի գնման նոր հայտեր է ներկայացրել։Նա հավելել է, որ իրենք հետաքրքրվում են նոր մշակումներով՝ տեխնիկական խմբերն ուսումնասիրում են նոր հնարավորությունները։
panarmenian.net
Ռուս խաղաղապահների հրամանատարի պաշտոնում Կոսոբոկովին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Անաշկինը
ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը: Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, Անաշկինին և Կոսոբոկովին:
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Կոսոբոկովը, որն այդ պաշտոնում փոխարինել էր Մուրադովին, պաշտոնավարել է ընդամենը մոտ 2 շաբաթ։
Հանդիպմանը Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ հերոս Անաշկինին:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է վերջինիս նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում:
ՊՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կոսոբոկովին՝ պաշտոնավարման ընթացքում պատշաճ ծառայության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
panarmenian.net
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ընդդիմադիր անդամները չեն մեկնի Ստրասբուրգ․ Գևորգյանի դիմումը մերժվել է
Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի դիմումը՝ նա չի մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ դատարանը «փաստացի խոչընդոտել է ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամի մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստին»։
Մամիջանյանը ևս ԵԽԽՎ պատվիրակության անդամ է։ Նա հայտարարել է, որ ի համերաշխություն իր գործընկերոջ, նույնպես հրաժարվում է մեկնել Ստրասբուրգ։
«Հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկրի շահերի պաշտպանությունը միջազգային հարթակներում վեր է իշխանության ճղճիմ ներքաղաքական խաղերից՝ ԵԽԽՎ լիագումար նիստին կմասնակցեմ առցանց։
Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ. արդեն երկու անգամ ՀՀ Ազգային Ժողովի Ռուսաստանի Դաշնություն մեկնող պատվիրակությունների կազմում նույն պատճառաբանությամբ չի ներգրավվում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր։
Մենք միշտ էլ տարբերակ կգտնենք ազգային օրակարգը և պետական շահերը արտերկրում պաշտպանելու համար՝ հաստատ ձեր առաջնորդի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած անատամ ելույթի հույսին չենք թողնի հայրենիքը»,-ասվում է գրառման մեջ։