Մեկնաբանություն- Իրանի պատասխանը միջուկային օբյեկտներում հսկող տեսախցիկների վերաբերյալ Գրոսսիի սխալ հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i151806-Մեկնաբանություն_Իրանի_պատասխանը_միջուկային_օբյեկտներում_հսկող_տեսախցիկների_վերաբերյալ_Գրոսսիի_սխալ_հայտարարությանը
Ցավալի է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի միջուկային օբյեկտներում երեք ահաբեկչական դիվերսիոն գործողություններից հետո, հակառակ բազմաթիվ բանաձևերի, ՄԱԳԱՏԷ-ն և ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեան չեն դատապարտել այդ հարձակումները, անգամ սեփական սարքավորումների կամ քննիչների անվտանգության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2021 14:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի պատասխանը միջուկային օբյեկտներում հսկող տեսախցիկների վերաբերյալ Գրոսսիի սխալ հայտարարությանը

Ցավալի է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի միջուկային օբյեկտներում երեք ահաբեկչական դիվերսիոն գործողություններից հետո, հակառակ բազմաթիվ բանաձևերի, ՄԱԳԱՏԷ-ն և ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեան չեն դատապարտել այդ հարձակումները, անգամ սեփական սարքավորումների կամ քննիչների անվտանգության համար:

Իրանի կողմից Քարաջի «Թեսա» համալիրում տեսախցիկների տեղադրումից հրաժարվելու վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի  գլխավոր տնօրենի զեկույցից հետո Քազեմ Ղարիբաբադին, կիրակի օրը  Թվիթերում արած գրառման մեջ հայտարարել է, որ Գրոսիի զեկույցը  չի համապատասխանում իրականությանը և այդ հարցը համատեղ հայտարարության մաս չի կազմում:

Կիրակի երեկոյան, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սեպտեմբերի 20-22-ը ՄԱԳԱՏԷ -ի տեսուչներին թույլ է տվել վերանորոգել սարքավորումները և փոխել տեսախցիկների հիշողության քարտերը Իրանում գտնվող բոլոր անհրաժեշտ վայրերում, բացառությամբ Քարաջի «Թեսա» համալիրում ցենտրիֆուգների մասնիկների արտադրման օբյեկտում:

Հիշեցնելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահի և ՄԱԳԱՏԷ -ի գլխավոր տնօրենի սեպտեմբերի 12-ի համատեղ հայտարարության բովանդակությունը` Ղարիբաբադին նշել է, որ Թեհրանում և վերջերս Վիեննա Քարաջի «Թեսա» համալիրի անվտանգության և դատական ​​հետաքննությունները շարունակվում են, հետևաբար համալիրի հսկողության սարքավորումները տեխնիկական սպասարկամ չեն ենթարկվելու:

Ընդգծելով իր հիմնավոր իրավական փաստարկներն Իրանը երբեք չի ընդունել ՄԱԳԱՏԷ -ի նոր մոտեցումը` ենթադրյալ զեկույցները վկայակոչելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, թվում է, որ  ՄԱԳԱՏԷ-ն`  նոր հարցեր բարձրացնելով և անորոշ իրավիճակ ստեղծելով, քայլեր է ձեռնարկում Իրանի վրա ԱՄՆ -ի և Արևմուտքի ճնշումն ուժեղացնելու համար: 

Գրոսսիի նոր զեկույցը վկայում է այն մասին, որ գործակալությունը հեռացել է տեխնիկական ընթացակարգից այն հարցերում, որոնք հակասում են հանձնարարված առաքելություններում  անկողմնակալության սկզբունքին:

Թեհրանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ֆրանսուա Նիկլադը, գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունները նման մուտքի տրամադրման վերաբերյալ, մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Իրանցիների համար լրացուցիչ արձանագրությունը դրսևորվում է Stuxent վիրուսային ծրագրով Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակմամբ, իրանցի միջուկային գիտնականների նահատակությամբ և այլ երկրներում, օրինակ Իրաքում ՄԱԳԱՏԷ -ի նախկին ստուգումներին լրտեսների ներթափանցման փորձով»:

Ամերիկացի վերլուծաբան, գիտաշխատող Գարեթ Փորթերը մի հոդվածում նշելով, որ Իրանի գիտնականների սպանության համար Իսրայելի ռեժիմն օգտագործել է միջազգային կառույցների, այդ թվում ՄԱԳԱՏԷ-ի տեղեկությունները, գրել է.«Իրանը հիմնավոր փաստեր ունի ենթադրելու, որ Իսրայելը կարող է հասանելիություն ունենալ ՄԱԳԱՏԷ -ին տված իրանցի գիտնականների հարցազրույցներից հավաքված տեղեկություններին և ծրագրել հետագա սպանությունները»:

Ակնհայտ է, որ ՄԱԳԱՏԷ -ի կանոնակարգման սկզբունքների համաձայն՝ Իրանից չի պահանջվում կատարել երաշխիքներից դուրս գտնվող պարտավորություններ, և եթե Իրանը ինքնակամ հավելյալ քայլեր է կատարել, դա չի նշանակում, որ Իրանը պարտավորություն է ստանձնել ՄԱԳԱՏԷ -ի առջև, և ՄԱԳԱՏԷ -ն կարող է այն անվանել որպես տեխնիկական իրավունք և պահանջներ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետությանը:

Այդ կետն ընդգծելով, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի ներկայացուցիչը Իրանին ներկայացրած ՄԱԳԱՏԷ-ի պահանջը ավելին է համարել համատեղ հաղորդագրության մեջ նշված կողմերի համաձայնությունից: