Մամուլի տեսություն 28.09.2021
Սիոնիստական ռեժիմի վարչապետը լավ գիտի, որ տարածաշրջանում ԱՄՆ -ի ներկայության ամիսները հաշված են. Փոփոխություն, որը կստիպի հաշվել այս ռեժիմի տարիները:
Քեյհան օրաթերթ
Բրեմեր. Միացյալ Նահանգները ձախողվեց և ապացուցեց, որ անվստահելի է
Ամերիկյան վերլուծական կենտրոնի ղեկավարը հայտարարել է. «Աֆղանստանից դուրս գալու ԱՄՆ -ի քաղաքականությունն արտաքին քաղաքականության ամենախորը ճգնաժամը կարելի է համարել, Իրանում ԱՄՆ դեսպանատան պատանդառության ճգնաժամից ի վեր: Եվ սա համարվում է խոշոր ճգնաժամ»
Eurasia Group վերլուծական կենտրոնի հիմնադիր ամերիկացի փորձագետ և վերլուծաբան Յան Բրեմերը հավելել է. «Ամենաերկար ռազմական արկածախնդրությունը և Ամերիկայի պատմության ամենաերկար պատերազմն ունեցավ պարզ ավարտ: Պատերազմի սկսվելու, շարունակվելու, ծախսված գումարների և դրա հետևանքով գրանցված զոհերի մասին քննադատությունները կլշարունակվեն և անկասկած շատ գրքեր կգրվեն դրա մասին:
Էբթեքար օրաթերթ
Մերկելի կուսակցությունը 16 տարի անց կհանձնի՞ իշխանությունը: Սոցիալ -դեմոկրատական կուսակցությունը հաղթել է փոքր տարբերությամբ
Գերմանիայի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Սոցիալ -դեմոկրատական կուսակցությունը դաշնային ընտրություններում հաղթել է փոքր տարբերությամբ և կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը 16 տարի անց կհանձնի իշխանությունը: իշխող Պահպանողական դաշինքը հավաքել է ձայների 24,1 տոկոսը: Կանաչների կուսակցությունը գրանցել է իր պատմության լավագույն արդյունքը և երրորդն է ՝ 14,8 տոկոս ձայնով:
Քեյհան օրաթերթ
Իսրայելի ապագան մռայլ է. հրեաները պետք է լքեն օկուպացված Պաղեստինը
Այն բանից հետո, երբ վերջերս ԱՄՆ նախկին պաշտոնյան հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմը գոյության խնդիր ունի և կփլուզվի առաջիկա 20 տարվա ընթացքում, Իսրայելի «Շաբաք» հետախուզական կազմակերպության նախկին ծառայողը նմանատիպ հայտարարություն է արել:
Իսրայելի առաջին արտգործնախարար Մոշե Չարտի որդին ՝ Յակոբ Չարտը: Շարթը, ով նախկինում ծառայում էր Իսրայելի հետախուզական «Շաբաք» ակզմակերպությունում, հայտարարել է, «Իսրայելի ռեժիմը մեղքի հետ է ծնվել, և նրա ապագան մռայլ է»:
«Հաարեց» օրաթերթին տված հարցազրույցում նա նշել է, որ ինքը հակասիոնիստ է և հրեաներին կոչ է արել լքել օկուպացված Պաղեստինը: Նա ընդգծելո որ Իսրայելը գոյության խնդիր ունի և հավելել, որ հակամարտությունը սկսվեց այն ժամանակ, երբ սիոնիզմը հրեաներին հորդորեց տեղափոխվել օկուպացված Պաղեստին ՝ հրեա ժողովրդի համար մեկ հայրենիք ստեղծելու համար:
Ջավան օրաթերթ
ել Ավիվը այսօր առավել քան երբևէ զգում է, թե որքան մեկուսացած է
Սիոնիստական ռեժիմի վարչապետը լավ գիտի, որ տարածաշրջանում ԱՄՆ -ի ներկայության ամիսները հաշված են. Փոփոխություն, որը կստիպի հաշվել այս ռեժիմի տարիները:
Այս իրավիճակի ազդեցության տակ, իսրայելցիները բաց չեն թողնում Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնելու ոչ մի հնարավորություն: Ռեժիմի վարչապետ Նաֆթալի Բենեթը, երեկ երեկոյան ՄԱԿ -ում ունեցած ելությում, Իսրայելին «հրաշք» է անվանել, Իրանի անունը կրկնել է 22 անգամ նույնիսկ իր ամենամեծ դաշնակից ԱՄՆ-ից ավելի շատ, որպեսզի ցույց տա, որ Իրանից ռեժիմի վախի մակարդակն ավելի մեծ է, քան երբևէ:
«Ջավան» օրաթերթի հաղորդմամբ, Թել Ավիվը այսօր առավել քան երբևէ զգում է, թե որքան մեկուսացած է: Այս մասին Բենիամին Նեթանյահուն հայտարարել է վարչապետի պաշտոնավարման ավարտից մի քանի ամիս առաջ, իսկ այժմ սիոնիստ վարչապետ Նաֆթալի Բենեթը ՄԱԿ -ի ամբիոնից հայտարարում է. «Իսրայելը բառացիորեն շրջափակված է «Հեզբոլլահի», շիա աշխարհազորայինների, Իսլամական ջիհադի և ՀԱՄԱՍ -ի կողմից»:
armenpress.am
Պուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբ
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կլինի անմիջակա, թեեւ ռուսական պետության ղեկավարը շարունակում Է մյուս բոլոր միջոցառումներն անցկացնել տեսակապի ռեժիմով, պատմել Է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լրագրողների հետ զրույցում նա հաստատել Է, որ սեպտեմբերի 29-ին նշանակված այցին Էրդողանի նախապատրաստվելը շարունակվում Է: Նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել Է, որ Պուտինի մասնակցությամբ միջոցառումների անցկացումը տեսակապով նախազգուշական միջոց Է: Նրա խոսքով՝ ղեկավարները կքննարկեն մի քանի միջազգային հարցեր:
«Տարածաշրջանային խնդիրներ: Ես կարծում եմ, որ առաջին հերթին Սիրիան կլինի օրակարգում, իհարկե, Աֆղանստանը, Լիբիայի շուրջ կարծիքների ավանդական փոխանակում եւ այլ միջազգային հարցեր»,-ասել Է Պեսկովը:
Նա նաեւ նշել Է, որ նախագահները կքննարկեն նաեւ երկկողմ հարաբերությունների ընդհանուր գործեր, այդ թվում՝ տնտեսության բնագավառի համատեղ նախագծեր: Պեսկովը հերքել Է հաղորդագրություններն այն մասին, որ Էրդողանի հետ միասին սեպտեմբերի 29-ին Պուտինի հետ բանակցություններին կմասնակցի նրա իրանցի պաշտոնակից Իբրահիմ Ռայիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
ԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել
ԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը ձեռք բերելու պարագայում նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք մշտապես հորդորել են Թուրքիային հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգեր գնելուց, և հավելել, որ 2020թ. դեկտեմբերին ընդունված CAATSA օրենքի շրջանակում գործող պատժամիջոցներին կարող են ավելանալ այլ պատժամիջոցներ ևս:
armenpress.am
Վրաստանի իշխող կուսակցությունում կարծում են, որ Սահակաշվիլին չի կարողանա վերադառնալ հայրենիք
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով հայտարարել է, որ հայրենիք կվերադառնա տեղական իշխանության մարմինների ընտրություններին, իրականում չի կարող դա անել։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, կիրակի լրագրողներին հայտնել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն:
«Ես ձեզ երկու խոսքով կասեմ. նա (Սահակաշվիլին) չի համարձակվի վերադառնալ։ Նրա համար դժվար չի լինի դրա պատճառները գտնել։ Նա կարող է մեղադրել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, սակայն երկու խոսքով ասեմ, որ նա չի համարձակվի դա անել ։ Մենք գիտենք, որ նա դրա համար ոչ հնարավորություններ, ոչ ռեսուրսներ չունի»,- ասել է Կոբախիձեն ։
Սահակաշվիլին սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ պատրաստվում է հայրենիք վերադառնալ իշխանության տեղական մարմինների ընտրություններին, որոնք նշանակված են հոկտեմբերի 2-ին: Նա հավելել է, որ իր երթուղու և ժամանման հստակ ամսաթվի մասին ավելի ուշ կհայտնի հրապարակայնորեն: Նրա հայտարարությունից մի քանի օր անց «Օրենք և արդարություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թամար Չարկվիանին ստեղծել է «Համաժողովրդական շարժում», որի նպատակն է նախկին նախագահի վերադարձը։
Սահակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2004 թվականի հունվարից մինչև 2013 թվականի նոյեմբեր։ 2013-ին նա լքել է երկիրը նախագահական լիազորությունների ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ։ Դրանից անմիջապես հետո նրա դեմ չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով արդեն դատավճիռներ են կայացվել։ 2018 թվականի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով Սահակաշվիլիին երեք տարվա ազատազրկման է դատապարտել 2006 թվականին Վրաստանի միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով: 2018 թվականի հունիսի 28-ին դատարանը նրան վեց տարվա ազատազրկման է դատապարտել 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով: Այս պահին Սահակաշվիլին բնակվում է Կիևում և զբաղեցնում է Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը:
panarmenian.net
Վրաստանն առաջարկում է հարթակ ստեղծել ՀՀ և Ադրբեջանի պաշտոնյաների շփումների համար
Վրաստանի իշխանություններն առաջարկում են հարթակ ստեղծել իրենց երկրում Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների բարձր մակարդակի բանակցությունների համար։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նա հիշեցրել է, որ հունիսին Վրաստանը նպաստել է 15 հայ գերիների ազատ արձակմանը` Ադրբեջանին ականապատ քարտեզների փոխանցման դիմաց, գրում է Sputnik Georgia-ն։
«Շարունակելու համար այդ գործընթացն ավելի բարձր մակարդակում, մենք առաջարկում ենք շփում այդ հարթակի միջոցով մեր հարևան եղբայրական պետություններին՝ մեր ադրբեջանցի և հայ եղբայրներին։ Հարթակը նախատեսում ենք ստեղծել Թբիլիսիում, որպեսզի նախաձեռնությունը մշտական դառնա»,-ասել է նա։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանում առաջարկել էր «հարևանության խաղաղ նախաձեռնություն» ստեղծել՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման նպատակով։
panarmenian.net
ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ սահմանել ՌԴ 35 քաղաքացու, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանի դեմ
ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ սահմանել ՌԴ 35 քաղաքացու, այդ թվում՝ Russia Today լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ։
Պատժամիջոցների ենթակա անձանց թվում է նաև ՌԴ Առաջին հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը։ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին։
Ըստ Վաշինգտոնի, ցուցակում ընդգրկված անձինք առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումներին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ցուցակում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և այլոք։
panarmenian.net
Փոխքաղաքապետ․ Հայկական մեքենաները Գորիս-Կապանով անցնում են ռուս սահմանապահների և ՀՀ ԱԱԾ ուղեկցությամբ
Ներկա պահին Գորիս-Կապան ճանապարհին իրավիճակը հանգիստ է, սակայն հայկական մեքենաներն Որոտանի հատվածն անցնում են ռուս սահմանապահների և ՀՀ ԱԱԾ-ի ուղեկցությամբ։ Այդ մասին հաղորդել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը, գրում է «Փաստինֆոն»։
«Հայկական մեքենաները սպասում են, մի տեղ հավաքվում են, հետո ռուս խաղաղապահների և մեր ԱԱԾ-ի ուղեկցությամբ անցնում են այդ հատվածը, որպեսզի վաղը ինչ-որ նոր բան չստացվի, ապահովությունը լավ բան է»,-ասել է փոխքաղաքապետը:
Վերջինիս հաղորդմամբ՝ իրանական բեռնատարների կուտակումները Գորիս-Կապան ճանապարհին բավականին նվազել են, սակայն նա տեղյակ չէ՝ ադրբեջանցիները շարունակում են գումար պահանջել իրանցի վարորդներից, թե՝ ոչ:
Գորիս-Կապանի Որոտանի հատվածում ադրբեջանցիներն անցակետ են տեղադրել, որտեղ կանգնեցնում են իրանական բեռնատարները, նրանց փաստաթղթերը ստուգում, գումար են պահանջում իրանցի վարորդներից և նոր միայն թույլ տալիս անցնել այդ հատվածը: Վերջիններս սկսել են այլընտրանքային՝ Տաթևի ճանապարհից օգտվել։
Ադրբեջանցիները սանձարձակ քայլեր են անում նաև ճանապարհով երթևեկող հայ վարորդների նկատմամբ՝հարվածում են մեքենաներին, վարորդներին: