Մամուլի տեսություն 30.09.2021
Իրանն ու Ռուսաստանը ընդլայնում են միջուկային խաղաղ համագործակցությունը:
Քեյհան օրթերթ
Իրան-Ռուսաստան խորհրդակցություններ՝ խաղաղ միջուկային համագործակցության զարգացման շուրջ
Իրանի փոխնախագահ և ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Մոհամմադ Էսլամին և Ռուսաստանի ատոմային էներգիայի պետական կազմակերպության նախագահ Ալեքսեյ Լիխաչևը քննարկել են խաղաղ միջուկային համագործակցության զարգացումը: Կողմերն ընդգծել ե, որ ջանքեր են տարվում խաղաղ միջուկային էներգիայի արտադրության ոլորտում երկրների միջև համագործակցության ուղղությամբ:
խորասան օրաթերթ
Ռումիի իրանական ինքնությունը վտանգված է
Այսօր իրանցի նշանավոր բանաստեղծ և միստիկ Ռումիի հիշատակի օրն է: Ռումիի մասին խոսելիս, որպես իրանցի ներկայացնելու ժամանակ, ի նկատի չի առնվում որ նա պատկանում է որոշակի աշխարհագրական տարածքի: Ռումիի իրանցի լինելը վկայում է մշակույթի մասին, որը տարածվել է Չինաստանի սահմաններից և Հնդկաստանի սիրտից մինչև Միջերկրական ծովի ափերը:
Էբթեքար օրաթերթ
Սաուդյան Արաբիայի միջուկային գործունեությունը պետք է վերահսկվի ՄԱԳԱՏԷ -ի կողմից
Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ռեզա Նաջաֆին, համաշխարհային միջուկային զինաթափման կոչ է արել, հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես մերժում է միջուկային զենքի պահպանումը, մշակումը, կիրևառումը և տարածումը համաշխարհային մակարդակով:
Ի պատասխան Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի անհիմն մեղադրանքների, հերքելով դրանք, նա ընդգծել է Միջուկային անվտանգության համապարփակ համաձայնագրի իրականացման միջոցով ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ Սաուդյան Արաբիայի միջուկային գործունեության թափանցիկության պահպանման և գործակալության պահանջները չկատարելու դեպքում, Սաուդյան Արաբիայի հետ ցանկացած միջազգային համագործակցություն դադարեցնելու անհրաժեշտությունը:
Քեյհան օրաթերթ
Բրիտանիայում վառելիքի ճգնաժամը շարունակվում է, բենզինի գները ռեկորդային աճ են արձանագրել
Այս շաբաթվա սկզբից հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայում վառելիք տեղափոխող բեռնատարների վարորդների պակասի հետևանքով երկրում առաջացել է վառելիքի պակասի: Բենզալցակայաններում գոյացել են երկար հերթեր, քանի որ քաղաքացիները վախենում են, որ վառելիքը կարող է սպառվել: Այս կապակցությամբ հասարակական բողոքների արդյուքնում, կիրակի օրը Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանթ Շեփսը բենզինի հերթերում կանգնած քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ անկարգություններից:
Վառելիքի գների բարձրացումն ավելի է զայրացրել բրիտանացիներին: Կիրակի օրը մեկ լիտր բենզինի միջին գինը հասել է 1.36 ֆունտի (1.86 դոլար), ինչը 2013 թվականի սեպտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակն է:
armenpress.am
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն կստեղծի նոր լաբորատորիա
Կառավարությունն «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, տարածքը հետ վերցնելու և ամրացնելու մասին որոշում ընդունեց:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ որոշման հիմնավորման՝ Երևան քաղաքի Այգեձորի 67 հասցեում գտնվող տարածքը, որի մի մասը գտնվում է «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ հաշվեկշռում («Էներգակարգաբերում» մասնաճյուղի վարչաարտադրական շենքում), իսկ մյուս մասը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է պատկանում, կհանձնվի ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին՝ լաբորատորիա ստեղծելու նպատակով:
armenpress.am
Եվրոպայում գազի գինը վերստին նորացրեց ռեկորդը
Սեպտեմբերի 30-ին կայացած սակարկություններում Եվոպայում գազի գինը շարունակել Է նորացնել ռեկորդները եւ գերազանցել Է 1 070 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց: Այդ մասին են վկայում ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրերի արժեքը հասել Է 1072,96 դոլարի հազար խորանարդ մետրի դիմաց:
Օրվա սկզբից գազի գնի ընդհանուր աճը կազմում Է շուրջ 2,6 տոկոս: Ավելի վաղ Եվրոպայում գազի գինը պատմության մեջ աաջին անգամ գերազանցել Է 1 000 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց: «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը ավելի վաղ հայտարարել Է, որ Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստարաններ գազի մղման ետ ընկնելը եւ գազի աճող պահանջարկը հանգեցրել են այն բանին, որ Եվրոպայում վառելիքի այդ տեսակի գները սահմանել են ռեկորդներ եւ մոտ ժամանակներս կարող են գերազանցել դրանց մեծությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Հանրապետության հրապարակում կհնչեն ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի երգերը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Հանրապետության հրապարակում կհնչեն ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի երգերը:
«Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։ Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաեւ՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր։ Այսօր եւ վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Հայկ Մարությանը:
Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա արդեն շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի հիվանդության դեմ:
Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987-ին ավարտել է Երևանի Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա-96» երգի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։
1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։
2003 թվականին առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
2007 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։
2007, 2010 և 2011 թվականներին արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Երաժշտություն է գրել նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդը», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։
2011-ին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ Ունի մեկ որդի:
panarmenian.net
ԱՆ․ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից
Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն առողջապահության նախարարի՝ օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից։ Այդ մասին ասվում է Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ այս հարցի շուրջ Արդարադատության և Առողջապահության նախարարությունների համապատասխան մասնագետները բազմիցս ունեցել են ներքին քննարկումներ․ և մոտեցումը մեկն է եղել՝ պահանջը կիրառել հոկտեմբերի 14-ից։
Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու բոլոր տնտեսվարողների` աշխատակիցների պարտադիր 14-օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանների ներկայացման պահանջը։
panarmenian.net
Միրզոյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ներթափանցմամբ ստեղծված իրավիճակը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն քննարկել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։
Սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել Միրզոյանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիային, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի, երկրի խորհրդարանի և անձամբ՝ նախագահ Մակրոնի մեծ ուշադրությունը հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձի, ադրբեջանական վերահսկողության ներքո անցած Արցախի տարածքներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին:
Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը՝ հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման նպատակով։
Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Անն Լույոն կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները առաջնահերթորեն քննարկել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման նպատակով կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև կրթական ու մշակութային բնագավառներում կապերի ամրապնդման հետագա հեռանկարները:
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Երկուստեք կարևորվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։