Մամուլի տեսություն 02.10.2021
Իրանական մեծ թվով լրատվամիջոցների գլխավոր վերնագրերն այսօր վերաբերվում էին երկրի հյուսիս-արևմտյան շրջանում բանակի ցամաքային ուժերի զորավարժությանը, ինչը լուրջ նախազգուացում էր հատկապես Սիոնիստական ռեժիմի հավակնոտ քաղաքականությանը:
Քեյհան օրաթերթ
Իրանի զինված ուժերը պատրաստ են պատժել սիոնիստներին
Դիմադրության առանքից կրած իրարահաջորդ պարտություններից և Իրանին թուլացնելու հարցում անհաջողությունից հետո, Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում ջանքեր է գործադրում, հարևան պետությունների միջև պառակտում սերմանելով և որոշ հարևան երկրներին ագահության դրդելով, առաջ տանել Իրանի նկատմամբ իր պարտված նախագծերը: Այս ընթացքում, տարածաշրջանի որոշ երկրների գիտակցաբար կամ անգիտակցաբար ենթարկվել են Սիոնիստական չարանենգ ռեժիմին: Իրանը, կարևորելով մուսուլմանների միասնության անհրաժեշտությունը, վերոնշյալ երկրների պատասխանատուներին նախազգուշացրել է չդառնալ Սիոսնիտական օկուպանտ ռեժիմի սադրիչ քայերի գերին:
Ինչպես հայտարարել են երկրի բանակի բարձրաստիճան պաշտոնատարներն Իրանի իր սահմանների մոտ չի հանդուրժելու Սիոնիստական մանկասպան ռեժիմի գունեղ ներկայությունը և թույլ չի տալու, որ իսլամական ժողովրդի ու համակարգի թշնամիները Իրանի սահմանակից երկրներին հրահրեն ԻԻՀ-ի դեմ:
Այս շրջանակում, ուրբաթ օրը մեկնարկել է Իրանի բանակի ցամաքային ուժերի «Ֆաթեհան է Խեյբար» զորավարժությունը: Զորավարժությունն ինչպես պարզ է դրա անունից, հղում է այն ուղերձը, որ Իրանի բանակը մատը ձգանին, պատրաստ է դիմակայել հրեաների սադրանքներին ու պատժել նրանց:
Էթեմադ օրաթեր
Ադրբեջանը կրակի հետ վտանգավոր խաղ է խաղում
Ներկա դրությամբ բոլոր նշաները խոսում են այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքում շարունակելու է իր ռազմական գործողությունները: Այնպես ինչպես Կովկասյան հարցերի փորձագետ Լորենս Բրուներն է վերլուծել. «Մեծ հավանականությամբ Իլհամ Ալիևի նպատակն է շարունակել Ղարաբաղի խնդիրը: Ադրբեջանը հետ է վերցնելու արևմտյան Զանգեզուրի սեփականության վերաբերյալ իր հայտարարությունը և դրա փոխարեն Երևանից պահանջելու ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվել Ղարաբաղից: Հայաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելուն զուգահեռ Բաքուն հուսով է, որ գործադրվող ճնշումները կկարողան Հայաստանին ստիպել առանց նախապայմանների հանձնվել: Հակառակ դեպքում, ինչպես է հայտարարել է Իլհամ Ալիևը, Ադրբեջանի քայլերը շարունակվելու են: Այն դեպքում երբ Ադրբեջանը ջանքեր է գործադրում ռազմական քայլերով Հայաստանին ստիպել հրաժարվել Ղարաբաղից, այս գործողությունները մեկ այլ դրական արդյունք են ուենանալու Ադրբեջանի համար, դառնալով ճնշման լծակ՝ Հայաստանին նվաստացնելու ճիշտ այն ժամանակ, երբ Երեևանի կարևորագույն դաշնակից Ռուսաստանը անկման հունով է առաջ ընթանում»:
Այս ռազմավարությունը և՛ վտանգավոր է և՛ սխալ: Ադրբեջանի կողմից այս կարգի կոչերն ընդունելի չեն ոչ Հայաստանի կառավարության, ոչ էլ ժողովրդի համար: Բացի այդ, այս պահանջները մերժվել են Մինսկի խմբի երեք երկրների կողմից և ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն Իլհամ Ալիևին բազմիցս հիշեցրել են , որ Ղարաբաղյան հակամարտությունը դեռ չլուծված խնդիր է և այս տարածաշրջանի ճակատագրի վերաբերյալ վերջին որոշումը պետք է ընդունվի ԵԱՀԿ-ի հսկողության ներքո:
Քեյհան
Լափի՛դ, Արդյոք ճանաչո՞ւմ ես Զուլֆեղար թուրը
Հինգշաբթի առավոտյան Մանամայի ու Թել Ավիվի միջև հարաբերությունների կարավորումից հետո, Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարը առաջին անգամ մեկնել է Բահրեյն: Այս ուղևորությունը տեղի է ունենում այն դեպքում, երբ Բահրեյնի ժողովուրդը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը:
«Արաբի փոստ»-ի հաղորդմամբ, Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարի այցին զուգահեռ, Բահրեյնում տեղի է ունեցել բողոքի ցույց՝Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանդեմ: Ըստ այս հաղորդման, ցուցարարները Բահրեյնի մայրաքաղաքի արվարձաններում վառել են մեքենաների անվադողեր, իսկ սոցիալական ցանցերի օգտատերերը տարբեր հեշթեգներով հակադրվել են Մանամա-Թել Ավիվ հարաբերությունների կարգավորմանը:
armenpress.am
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են մարտահրավերների հաղթահարմանն առնչվող հարցեր
Հանրապետության նախագահի նստավայրում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկվել են արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարմանը, կառավարության առաջնահերթություններին, 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:
armenpress.am
Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ծավալը կհասնի շուրջ 4 մլրդ դոլարի. Վարչապետն ընդունել է Ռոման Տրոցենկոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ զրուցակիցները քննարկել են ԶՊՄԿ-ի կողմից նախատեսվող նոր ներդրումային ծրագրերն ու նախագծերը:
«Ողջունում եմ Ձեզ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերման համար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է անցել ԶՊՄԿ-ի կապիտալի 15 տոկոսը: Հույս ունենք, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել՝ կիրականացվեն և կյանքի կկոչվեն, ինչը շատ կարևոր է ոչ միայն Ձեր ընկերության, այլ նաև մեր տնտեսության համար: Գտնում ենք, որ պայմանավորվածությունների իրականացումը կնպաստի Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և զարգացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Իր հերթին Ռոման Տրոցենկոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ մշտական ուշադրության համար, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ:
«Մենք ուրախ ենք ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, ինչը թույլ կտա կայունացնել կոմբինատի շուրջ իրավիճակը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացնել երկարաժամկետ լայնամասշտաբ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 4 մլրդ դոլարի: Դա թույլ կտա վերամշակել արտադրանքը, կառուցել նոր արտադրամասեր, որպեսզի Հայաստանն արտադրի պղինձ, այլ ոչ թե խտանյութ, ինչպես նաև՝ նոր ատոմային էլեկտրակայան: Ծրագրերի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և հնարավորություններ, ինչը կբացի զարգացման նոր ուղիներ»,-ասել է նա:
Վարչապետը նկատել է, որ պղնձաձուլարանի կառուցումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի ծավալների նոր պահանջարկի:
«Ծրագրերի հաջող իրականացումը շատ կարևոր է մեզ համար, և հույս ունենք, որ դրանք նոր ազդակ կհաղորդեն Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանը: Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է նման նախագծով և կօժանդակի դրա առավել արդյունավետ իրականացմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերումը, ինչը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը, կնպաստի մասնավոր հատված-պետություն համագործակցության ընդլայնմանը, ԶՊՄԿ-ի հետագա արդյունավետ գործունեությանը:
Զրուցակիցները կարևորել են ծրագրերի ժամանակին և հնարավորինս արագ իրականացումը և պայմանավորվել ակտիվորեն համագործակցել այդ ուղղությամբ:
news.am
Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հրավերով, հոկտեմբերի 3-4-ը պաշտոնական այց կկատարի Լիտվայի Հանրապետություն՝ Վիլնյուս և Կաունաս քաղաքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Վիլնյուսում Հայաստանի վարչապետը բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնի Լիտվայի վարչապետի հետ։ Բանակցությունների ավարտից հետո նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի մամուլի համատեղ ասուլիսը, որի շրջանակում երկու երկրների վարչապետները հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ, ծաղկեպսակ կզետեղի Լիտվայի անկախության համար զոհվածների հուշակոթողին։ Նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Վարչապետը կայցելի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, ինչպես նաև կծանոթանա լիտվական հաջողակ ընկերությունների փորձին։
Նիկոլ Փաշինյանը Կաունաս քաղաքում ներկա կգտնվի ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգին։