Իրանը պատրաստ է միջնորդել ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինը ԼՂ-ի շփման գծերում վերջին բախումների կապակցությամբ Իրանի դիրքորոշման մասին ասել է. «ԻԻՀ-ն դեմ է տարածաշրջանում բոլոր բախումներին ու հակամարտություններին»:
Մոհսեն Փաք Այինը «Սփեյս» հեռուստակայանին տված մասնավոր հարցազրույցում ասել է. «Կողմերի դիմումով, Թեհրանը պատրաստ կլինի օժանդակել ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը»:
Փորձագետները համոզված են, որ ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար Թեհրանի հայտնած պատրաստակամությունը վկայում է Իրանի համար այս երկարատև հակամարտության կարգավորման նշանակության մասին : Միևնույն ժամանակ այն պայմաններում, երբ երկու կողմերի միջև բախումների վերսկսման հավանականությունը լուրջ է և կողմերը շարունակաբար խախտում են հրադադարը, ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Թեհրանի հայտնած պատրաստակամությունը վկայում է Թեհրանի բարիացակամության մասին: Փորձագետներն ասում են, որ եթե Թեհրանը մասնակից դառնա ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթաին, անկասկած կկարողանա սեղմ ժամկետներում վերջ տալ այս երկարատև հակամարտությանը: Հատկապես որ ԻԻՀ-ն կառուցողական ու դրական հարաբերություններ ունի հակամարտության երկու կողմերի հետ և այս հակամարտությանը վերջ տալու համար կողմերից ակնկալիքներ չունի:
ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, անցած ավելի քան երկու տասնամյակներում ապացուցել են, որ ԼՂ-ի հակամարտությանը վերջ տալու հարցում ձախողելով հանդերձ օրակարգում ներառել են իրենց շահամոլական հատուկ նպատակները:
Հատկանշական է, որ Ադրբեջանի պետական պաշտոնատարներն ու նաև քաղաքական ու անվտանգության ոլորտի բազմաթիվ փորձագետներ դրական են արձագանքել այդ հայտարարությանը: Օրինակ քաղաքական, անվտանգության ու ռազմական հարցերի փորձագետ Սալահեդդին Աքբարն ասել է. «Եթե Ալիևի կառավարությունը որդեգրի ճիշտ ու տրամաբանական քաղաքականություն, կկարողանա ձեռք բերել Իրանի լիարժեք հովանավորությունը»:
Քաղաքագետ Արասթուն Օրուջլուն ասել է. «Բաքուն պիտի ընդլայնի Իրանի հետ երկկողմ համագործակցությունները, քանզի ԻԻՀ Ադրբեջանի մեծ հարևանն է և ներկա պայմաններում ԼՂ-ի հարցում այդ երկրի դիրքորշումը մեծ նշանակություն ունի: Երկու կողմերի դիրքորոշումները վկայում են, որ ԻԻՀ-ն կարող է կառավարել ԼՂ-ի խաղաղության բանակցությունները և դրական քայլ վերցնել դրան վերջ տալու ուղղությամբ»:
Ընդհանուր առմամբ ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը սատարելու համար Թեհրանի հայտնած պատրաստակամությունն, այն պայմաններում, երբ հակամարտող կողմերը գտնվում են բախումների վերսկսման սեմին, կրակի վրա լցված ջուր է լինելու և կարող է մեծ չափերով մեղմել լարվածությունները: