Մամուլ 07.10.2021
Թեհրանի և Բաքվի միջև լարվածության աճին զուգահեռ, Ադրբեջանը քննարկում է Իսրայելի Arrow-3 պաշտպանական համակարգը գնելու հարցը:
Իրան օրաթերթ
Իրանական ռադիոտեղորոշիչ սարքը հագեցած է հակառակորդի կրակային դիրքերի ճշգրիտ հայտնաբերման ռադարով
Իրանի կրակային դիրքերը հայտնաբերող ռադարը, որը համեմատաբար քիչ հայտնի տեսակի ռադիոտեղորոշիչ համակարգ է, հաղթաթուղթ է Իրանի ցամաքային զորքերի համար՝ հակառակորդի կրակային դիրքերի ճշգրիտ հայտնաբերման հարցում:
Այս ռադարների հիմնական առաքելությունը թշնամու հրթիռների, ականանետերի և հրետանու և ցանկացած հրազենի, ինչպես նաև ականանետերի դիրքը: Այս ռադարների մյուս առաքելությունն իրանական ականանետերի ու հրետանու կրակն ուղորդելն է՝ ճշգրիտ հարված հասցնելու համար:
Նման ռադարների օգտագործումը ցամաքային մարտական ստորաբաժանումներին հնարավորություն է տալիս ճշգրիտ հայտնաբերել ականանետների, հրթիռների և հրետանային արկերի գտնվելու վայրը՝ հետևելով նրանց տեղաշարժին, ինչպես իրականացնել ճշգրիտ հարվածներ՝ նշված թիրախներին:
Համշահրի օրաթերթ
Բրիտանական դատարան. Դուբայի շեյխն իր նախկին կնոջը լրտեսել է իսրայելական ծրագրով
Բրիտանիայի Գերագույն դատարանը վճռել է, որ իր երկու երեխաների խնամակալությունը ստանձնելու նպատակով, «մշտական ահաբեկման և սպառնալիքների» շրջանակներում, Դուբայի շեյխը հրահանգել է լրտեսել իր նախկին կնոջն ու նրա փաստաբանների թիմին:
Լոնդոնյան Al-Quds Al-Arabi թերթի փոխանցմամբ ՝ Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը որոշել է, որ Դուբայի կառավարիչ և ԱՄԷ-ի վարչապետ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը Իսրայելին պատկանող «Պեգասուս» ծրագիրն օգտագործել է թագավոր Աբդուլլահ Երկրորդի քրոջ քույր Հիյա բին Ալ-Հուսեյնի, նրա հարազատների և փաստաբանների բջջային հեռախոսները լրտեսելու համար:
Էթեմադ օրաթերթ
Ադրբեջանը Իսրայելից գնում է հակահրթիռային պաշտպանության համակարգ
Թեհրանի և Բաքվի միջև լարվածության աճին զուգահեռ, Ադրբեջանը դիտարկում է Իսրայելի «Arrow-3» պաշտպանական համակարգը գնելու հարցը:
Ջամե Ջամ օրաթերթ
Թախթռավանչի. Դեղորայքի և տնտեսական ոլորտի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ահաբեկչություն է
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին դատապարտել է ահաբեկչության բոլոր ձևերը, ներառյալ՝ տնտեսական և դեղորայքի ոլորտների նկատմամբ, նշեով. «Պատժամիջոցները ուղղված են հասարակ մարդկանց դեմ և համարվում են ահաբեկչական գործողություն»:
armenpress.am
Ալիևն Ադրբեջանում ԵՄ առաքելության նոր ղեկավարի հետ հանդիպմանը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերություների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ադրբեջանում ԵՄ առաքելության նոր ղեկավար Փիթր Միխալկոյի հետ և հանդիպման ժամանակ անդրադարձել նաև Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:
«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության պայմանագիր կնքելու, սահմանների սահմանազատման, հաղորդակցությունների բացման ուղղությամբ, և այդ գործընթացը մասամբ սկսվել է», - ասել է Ալիևը:
Ալիևը հավելել է, որ եթե նման ցանկություն կա, ԵՄ -ն նույնպես կարող է ակտիվորեն մասնակցել այս գործընթացներին:
Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Փիթր Միխալկոն էլ նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի հետ կիսել իր փորձը սահմանների սահմանազատման և սահմանագծման ոլորտում:
«Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբից, մենք պատրաստ ենք նաև դեր խաղալ տարածաշրջանում վստահության և խաղաղության հաստատման գործում: Եթե կողմերը շահագրգռված լինեն, մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սահմանազատումը և սահմանագծումը », - նշել է ԵՄ դեսպանը:
Այսօր հարաբերությունների կարգավորումից խոսող Ալիևը սեպտեմբերի 27-ին թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում բացահայտ սպառնալիքներ էր հնչեցնում և պահանջում, որ Հայաստանը հատկացնի «Զանգեզուրի միջանցքը»:
«Մենք դեռևս համբերություն ենք դրսևորում: Չնայած՝ մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր համբերությունը սպառվում է: Հետեւաբար, մենք Հայաստանին հնարավորություն ենք տալիս կատարել նոյեմբերի 10 -ի հայտարարության բոլոր պայմանները եւ գործել պատասխանատվությամբ», - հարցազրույցում ասել էր Ալիևը:
armenpress.am
Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվն ավելի մեծ Է, քան ապաքինվածների
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 2410-ով: Մահացել Է 24 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 623 հազար 830 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել Է 1516 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 594 հազար 669 հիվանդ, մահացել Է 9134-ը: Մեկ օրում արվել Է 34 հազար 918 թեստ, այդ թվում 20 հազար 262-ը՝ հակագենի եւ 14 հազար 656-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 6,9 տոկոս, վերջին 14 օրում՝ 5,53 տոկոս, վերջին յոթ օրում՝ 5,31 տոկոս: Պատվաստումներ Է ստացել 1 մլն 836 հազար 443 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 9075 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 52 քաղաքացի, ստացիոնարներում՝ 4077, քովիդ-հյուրանոցներում՝ 623 մարդ: Վարակման 2410 նոր դեպքից Թբիլիսիում վերջին օրվա թնթացքում գրանցվել Է 700-ը:
Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 20001-ի, նրանցից 4077-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 965-ի վիճակը ծանր Է, նրանցից 255 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 15 հազար 301 մարդ բուժընթաց Է անցնում տանը, ինքնամեկուսացման պայմաններում գտնվում Է 15 հազար 613 քաղաքացի: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:
armenpress.am
Թուրքիայում կքննարկվի ՄԱԿ -ի առաքելություններում թուրք զինվորականների մանդատը երկարաձգելու մասին օրինագիծը
Չորեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել Մալիում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ -ի գործողություններում և առաքելություններում թուրք զինվորականների մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Թուրք զինվորականների ներդրումը հումանիտար և քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործում, որոնք սպառնալիք են ներկայացնում աֆրիկյան մայրցամաքում խաղաղության և կայունության համար, Անկարայի ակտիվ արտաքին քաղաքականության բնական շարունակությունն է», - նշվում է Թուրքիայի նախագահի կողմից ստորագրված փաստաթղթի մեջ:
Աֆրիկյան երկու երկրներում ՄԱԿ -ի առաքելություններին մասնակցելու առաջին նման մանդատը Թուրքիայի խորհրդարանի կողմից հաստատվել է 2016 թվականի օգոստոսի 2-ին:
Այս oրինագիծը նախատեսում է մանդատի երկարաձգում մեկ տարով` սկսած 2021 թվականի հոկտեմբերի 31-ից:
panarmenian.net
Եվրոպայում թույլատրել են օգտագործել BioNTech/Pfizer-ի և Moderna-ի 3-րդ դեղաչափը՝ թուլացած իմունիտետի դեպքում
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) հոկտեմբերի 5-ին թույլտվություն է տվել կորոնավիրուսի դեմ BioNTech/Pfizer-ի և Moderna-ի արտադրության պատվաստանյութերի 3-րդ դեղաչափ ներարկել թուլացած իմունիտետով մարդկանց։
Ըստ գործակալության հայտարարության, EMA-ն եզրակացության է եկել, որ Comirnaty (BioNTech/Pfizer) և Spikevax (Moderna) պատվաստանյութերը կարելի է նշանակել լրջորեն թուլացած իմունային համակարգով անձանց պատվաստանյութի 2–րդ դեղաչափի ներարկումից առնվազն 28 օր անց։
Նշվում է, որ այս հանձնարարականը հիմնված է այն տվյալների վրա, որ այդ պրեպարատների լրացուցիչ դեղաչափերն ավելացնում են կորոնավիրուսի դեմ հակամարմիններ արտադրելու ունակությունն այն անձանց օրգանիզմներում, ով օրգանների փոխպատվաստման վիրահատություն է տարել և թուլացած իմունիտետ ունի։
Միևնույն ժամանակ EMA-ում նշել են, որ չկան ուղիղ ապացույցներ, որ տվյալ պացիենտների մոտ հակամարմիններ արտադրելու կարողության հաշվին այդ մարդիկ պաշտպանվել են Covid-19-ից, սակայն, ինչպես ակնկալվում է, պատվաստանյութի լրացուցիչ դեղաչափը կավելացնի պաշտպանվածության մակարդակը գոնե որոշ պացիենտների դեպքում։
Նշվել է նաև, որ հարկավոր է տարբերակել պատվաստանյութի լրացուցիչ դեղաչափի տրամադրումը թուլացած իմունիտետով մարդկանց և այսպես կոչված բուստերային տարբերակը՝ երբ պատվաստանյութի 3-րդ դեղաչափը տրվում է նորմալ իմունիտետով մարդկանց։
Նշվել է, որ սրտային կամ այլ պաթոլոգիաներ բուստերային դեղաչափերից հայտնի չեն, սակայն այդ հարցը խիստ զննության տակ է։ EMA-ն նշել է, որ Եվրոպայի երկրներն իրենք պետք է որոշում կայացնեն պատվաստանյութի 3-րդ դեղաչափի կիրառման վերաբերյալ։
ԵՄ մի շարք երկրներում արդեն սկսել են կիրառել Covid-19-ի դեմ պատվաստանյութերի 3-րդ դեղաչափը։
panarmenian.net
Ալիև. ՀՀ հետ հաղորդակցությունը «մասնակիորեն սկսվել է» բացվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՀՀ հետ հաղորդակցությունները բացելու գործընթացը «մասնակիորեն սկսվել է»։ Այդ մասին նա ասել է Բաքվում՝ Ադրբեջանում ԵՄ նորանշանակ ներկայացուցիչ Պյոտր Միխալկոյի հետ հանդիպմանը։
Նա հավելել է, որ Ադրբեջանը ցանկանում է շրջել էջը և «հարաբերություններ հաստատել հարևան Հայաստանի հետ», գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի, սահմանազատման շուրջ, հաղորդակցությունների բացման՝ այդ գործընթացը մասնակիորեն սկսվել է։ Բայց ես կարծում եմ, որ եթե Եվրամիությունը ակտիվորեն մասնակցի, ես տեսնում եմ, որ նման ցանկություն կա, դա կարող է օգնել մեզ շատ ոլորտներում։ Ընդհանուր առմամբ իրավիճակը Հարավային Կովկասում կարող է բոլորվին նոր մասշտաբներ ստանալ, որոնք չկային 30 տարի։ Դա ևս կարող է կայունության, կանխատեսելիության և խաղաղության կարևոր գործոն լինել»,-ասել է Ալիևը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը՝ դեպի Նախիջևան ներքին ուղևորատար թռիչքներ իրականացնելու համար։ Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունը։ Ավիաընկերությունից ասել են, որ Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղու փոփոխությունը թույլ կտա կրճատել թռիչքի տևողությունը և նվազեցնել վառելիքի ծախսը։