Իրաքում ավարտվեցին հինգերորդ խորհրդարանական ընտրությունները
Հոկտեմբների 10-ին Իրաքում անցկացվեցիօն հինգերորդ խորհրդարանական ընտրություններըԼ
Իրաքում ընտրության իրավունք ունի մոտ 25 միլիոն քաղաքացի, որոնցից մոտ 21 միլիոնն ունի քվեարկության երկարաժամկետ, իսկ մյուս մասը՝ կարճաժամկետ քարտ: Իրաքի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին առաջադրվել է 789 անկախ թեկանածու, 959 -ը՝ կոալիցիայի կողմից և 1501 -ը ՝ կուսակցական ցուցակներով: Իրաքի խորհրդարանն ունի 329 պատգամավոր:
Ընտրություններն ուշադրության կենտրոնում էին անվտանգության, կեղծիքների և մասնակցության առումով:
Իրաքում այս պահին անվտանգության իրավիճակը շատ ավելի լավ է, քան նախորդ տարիներին: Այնուամենայնիվ, ընտրությունների առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերներից մեկը դրա անվտանգությունն էր ՝ հաշվի առնելով թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների ակտիվությունը, հատկապես Սիրիայի հետ սահմանամերձ տարածքներում: Ուստի, ընտրությունների անվտանգությունն ապահովվում էր անվտանգության 250 հազար աշխատակիցների և ոստիկանության կողմից: Ընտրություններն անցան անվտանգության բարձր պայմաններում, ինչն այս խորհրդարանական ընտրություններում Իրաքի հաջողություններից մեկն է:
Մյուս մտահոգությունը կապված էր հավանական կեղծիքների հետ: Մեծ թվով անկախ խմբեր և թեկնածուներ մտահոգություն էին հայտնել այդ կապակցությամբ: Իրաքի խորհրդարանի անդամ Նադի Շաքիրը հայտարարել էր. «Մտահոգություններ կան ընտրակեղծիքների վերաբերյալ: Խոշոր կուսակցություններն ունեն մեծ գումարներ, որոնցով նրանք կարող են ձայներ գնել»:
Որոշ խմբեր ընտրությունները կեղծելու փորձերը սկսվել են վաղուց: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի գրասենյակն օգոստոսի վերջին օրը հայտարարել էր, որ ընտրությունների անվտանգության բարձրագույն խորհրդի վրա ճնշում գործադրելու և ներկա ու նախկին քաղաքական ու խորհրդարանական գործիչներին ֆինանսավորելու միջոցով ընտրությունները կեղծելու փորձերը չեզոքացվել են:
Քանի որ ընտրակեղծիքիների վերաբերյալ մտահոգություններն աճում էին, Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քզեմին, անցյալ ամիս հայտարարեց, որ անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվել ընտրակեղծիքները կանխելու համար: Նա հայտարարեց, որ ընտրությունների համար անհրաժեշտ բոլոր միջոցները, հատկապես դրա անվտանգության ու թափանցիկության ապահովմանն ուղղված բոլոր գործողությունները նախապատրաստվել են ՄԱԿ -ի վերահսկողությամբ: Մտահոգությունները փարատելու համար, Իրականում Իրաքի կառավարությունը որդեգրել է միջազգային մոնիթորինգի ռազմավարությունը: Հաղորդվում է, որ ավելի քան 1000 միջազգային դիտորդներ հետել են Իրաքի խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Այնուամենայնիվ, նույնիսկ այս քայլը չի փարատել Իրաքի խորհրդարանական ընտրություններում կեղծիքների հնարավորության վերաբերյալ մտահոգությունները, և որոշ խմբեր դեռ լուրջ մտահոգություններ ունեն այս կապակցությամբ:
Ընտրությունների վերաբերյալ մեկ այլ կարևոր խնդիր է մասնակցության հարցը: Լուրջ մտահոգություններ կային, որ մասնակցությունը նույնքան ցածր կլինի, որքան նախորդ ընտրություններին, և որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելին չի մասնակցի ընտրություններին: Ըստ այդմ, այաթոլլահ Սիստանին մի հայտարարությամ ընդգծել էր ընտրություններին մարդկանց մասնակցության անհրաժեշտությունը: Որոշ հաղորդումների համաձայն, նրա հայտարարությունից հետո, ընտրություններին մասնակցելու ցանկությունը մեծացել է: