Մեկնաբանություն- Նոր սադրիչներ Լիբանանում
Լիբանանում իրավիճակը կրկին սրվել է: Խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման հետևանքով, զոհվել է առնվազն ութ մարդ, ևս 60 -ը վիրավորվել են: Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ուրբաթ օրը հանրային սուգ է հայտարարել՝ Բեյրութի բախումներում զոհվածների հիշատակին:
2020 թվականի օգոստոսի 4 -ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց մոտ 200 մարդ, ավելի քան 6 հազարը վիրավորվեցին: Բեյրութում տեղի ունեցած պայթյունից 14 ամիս անց, հինգշաբթի օրը, լիբանանցիները հանրահավաք անցկացրեցին ՝ բողոքելով դատավոր Թարիղ Բիթարի գործողությունների դեմ: Լիբանանցիները Բիթարին մեղադրում են քաղաքականացված գործողությունների մեջ «Հեզբոլլահը», «Ամալ» շարժումը և «Ալ-Մորդե» դաշինքն իրենց կողմնակիցներին կոչ են արել բողոքի ցույց կազմակերպել՝ դատավորին հեռացնելու համար: Դատավորը պայթյունի մեջ մեղադրել է «Հըզբոլլահի» և «Ամալ» շարժման որոշ նշանավոր առաջնորդների: «Հըզբոլլահի» և «Ամալ» շարժման հետ կապված պատգամավորներն ու նախարարներն ընդգծել են, որ դատավոր Բիթարը հարցը քաղաքականացրել է հօգուտ ԱՄՆ -ի և ԱՄՆ դեսպանատունը նրան աջակցում է:
Ցույցի ժամանակ, ընթացքում դիպուկահարները, ովքեր ըստ «Հեզբոլլահի» և «Ամալ» շարժման, կապված են Սամիր Ջիջայի կուսակցության հետ, կրակ են բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով զոհվել է ութ և վիրավորվել ավելի քան 60 մարդ: Լիբանանի նախագահ Միշել Աունը ոճրագործությունը բնութագրել է որպես երկրի որոշ քաղաքական հոսանքների կողմցի ուղղորդված քայլ և պատանդառություն: «Մենք թույլ չենք տա, որ տեղի ունեցածը կրկնվի և երբեք թույլ չենք տա որևէ մեկին պատանդ վերցնել երկիրը ՝ հանուն իր շահերի», - ասել է Միշել Աունը:
Բեյրութում ետղի ունեցած ոճրագործության և Լիբանանի ներքին զարգացումների միջև կա: Հանցագործությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լիբանանյան «Հեզբոլլահը» վառելիք է ներմուծում Իրանից` երկրի վառելիքի ճգնաժամը հաղթահարելու համար: Երբ Սեյեդ Հասան Նասրալլահն առաջ քաշեց այդ գաղափարը, ընդդիմությունը հակադրվեց այդ որոշմանը և փորձեց չեզոքացնել այս նախաձեռնության դրական հետևանքները: Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Ահմադ Դաստմալչյանն անդրադարձել է Բեյրութում լիբանանյան խաղաղ ցույցի մասնակիցների ուղղությամբ անհայտ անձանց կրակոցներին: Նա նշել է: «Լիբանանը որոշ ժամանակ տագնապի մեջ էր: Այս խռովությունների մեծ մասն ընդդիմադիր ուժերի կողմից են: Արտաքին ուժերի, հատկապես Արևմտյան Ասիայի ազդեցիկ ուժերի հետ միասին, նրանք չեն ցանկանում, որ Լիբանանը հանգիստ լինի և ունենա ուժեղ և կայուն կառավարություն: Այս քայլի նպատակն է անջրպետ ստեղծել ժողովրդի և Դիմադրության միջև»:
Հատկանշական է, որ Բեյրութում ԱՄՆ դեսպանի տեղաշարժերի մոնիտորինգը ցույց է տալիս, որ Լիբանանի անկարգությունների հետևում կանգնած է ԱՄՆ դեսպանատունը: ԱՄՆ դեսպանը կասկածելի հանդիպումներ է ունեցել լիբանանցի որոշ գործիչների, այդ թվում ՝ օգոստոսի 4 -ին Բեյրութի պայթյունի գործով դատավորի հետ: Օգոստոսի 4-ի պայթյունի գործով դատավոր Թարիղ Բիթարը երկու ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Բեյրութում ԱՄՆ դեսպան Դորտի Սիայի հետ: Հանդիպմանը հաջորդել է «Մարտի 8» կոալիցիայի երկու անդամների ՝ ֆինանսների նախկին նախարար Ալի Հասան Խալիլի և Լիբանանի խորհրդարանի ներկա պատգամավոր Ղազի Զեյթարի ձերբակալությունը: Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերի ամրապնդումը կանխելու համար, Միացյալ Նահանգները փորձում է ներքին անկարգություններ հրահրելով, մեղադրանքներ առաջադրել այս շարժման դեմ և աթուլացնել կառավարության դիրքերը: