Մեկնաբանություն. Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը պատասխանբել է Ալիևի հայտարարությանը
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն ի պատասխան Ադրբեջանի նախագահի անիրատեսական հակաիրանական հայտարարություններին, Թվիթերում գրել է. «Զգուշացեք սատանայի ծուղակներից, որոնց համար կարող եք թանկ վճարել»:
Ադրբեջանի նախագահը ԱՊՀ վիրտուալ գագաթնաժողովում հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության գալով, Հայաստանը մոտ 30 տարի օգտագործել է Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները՝ Եվրոպա թմրանյութերի մաքսանենգության համար: Շամխանին հավելել է. «Մեղադրանք հնչեցնելը մի երկրի դեմ, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես թմրանյութերի դեմ պայքարի հերոս, այլ ազդեցություն չունի, քան հայտարարություն անողի նկատմամբ անվստահության ձևավորումը»:
ԻԻՀ ԱԳՆ խխոսնակ Սաիդ Խաթիբզադեն, ի պատասխան Ալիևի հայտարարության, ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության առաջատար դերը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, Խաթիբզադեն նշել է . «Իրանը վերջին 4 տասնամյակների ընթացքում այս երևույթի դեմ պայքարի ճանապարհին ունեցել է հազարավոր նահատակներ և վիրավորների և դա այս ուղղությամբ ԻԻՀ շարունակական ջանքերի ընդամենը մի էջն է: Եվ այդ փաստը բազմիցս հաստատվել է որոնք միջազգային կառույցների կողմից»: .
նա հավելել է. «Չնայած տարբեր շփումներից Բաքվից ստացված դրական հաղորդագրություններին, Ադրբեջանօի կողմից նկատվում է անհիմն մեղադրանքներ հնչեցնելու միտում, որոնց իհարկե տրվելու է համարժեք պատասխան»:
Ադրբեջանի նախագահի հակաիրանական հայտարարությունները քննարկելով կարելի է անել երկու ենթադրություն: .
Նախ՝ Ադրբեջանի նախագահը, որոշ շրջանակների քարոզչական գործողությունների ազդեցության տակ, նման անհիմն և սադրիչ հայտարարություններ է արել, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ երկու հարևան երկրների հարաբերությունների վրա: . Մասնավորապես, այդ գործողությունների նպատակն է խաթարել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները:
Երկրորդ հերթին, հնարավոր է, որ այս մեղադրանքը ծրագրված գործընթաց է, որի հետևում կան քաղաքական նպատակներով, որոնք դրսևորվում են Իրանի սահմանների շուրջ տեղի ունեցող տեղաշարժերով, սադրիչ գործողություններով և տարածաշրջանում Իսրայելի ակտիվությամբ: Փաստն է, որ սիոնիստները փորձում են խաթարել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները:
Քաղաքական հարցերի փորձագետ Սեյեդ Մոստաֆա Խոշչեշմը, վերլուծելով Իրանի դեմ ուղղված Բաքվի պաշտոնյաների թշնամական դիրքորոշումը, նշում է, որ Բաքվի հակաիրանական հայտարարությունները Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ -ի կողմից հաշվարկված գործընթացի մաս են ակզմում, որի նպատակն է հարված հասցնել Իրանին:
Նրա կարծիքով. հաշվի առնելով Իրանի նկատմամբ Իսրայելի թշնամանքը, սիոնիստները փորձում են Բաքվի ներուժն օգտագործել այս ուղղությամբ: Այս հարցում Իսրայելի քաղաքականությունը կենտրոնացած է Իրանի հյուսիսարևմտյան, ինչպես նաև հարավային սահմաններին մոտենալու վրա ՝ Պարսից ծոցին սահմանակից երկրների հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում:
Ամեն դեպքում, նման քայլերի նպատակն Իրանի համար գաղտնիք չէ և ինչպես նշել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին. «Հարևանության սկզբունքներն ու պահանջները անտեսելը և կեղծ ու ոչ կառուցողական հայտարարություններ անելը բարեխղճության և խոհեմության նշան չէ»:
Ադրբեջանի նախագահի ելույթը վկայում է, որ Բաքվի իշխանությունները քաղաքական պատրանքների մեջ են, իսկ Իրանն անշուշտ դրանք անպատասխան չի թողնի: