Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը գտնվում է ԱՄՆ-ի հովանու ներքո
Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամներն ԱՄՆ-ի աջակցությամբ Բաղդադից տեղափոխվել են Ալբանիա:
Իրաքյան աղբյուրների հաղորդման համաձայն՝ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման մի շարք անդամներ ,որոնք գտնվում էին ամերիկյան Liberty ճամբարում, որոշակի ժամանակացույցի համաձայն՝ Իրաքից վտարվել են: Ամերիկյան Liberty ճամբարը գտնվում է Բաղդադի օդանավակայանի մոտ: Ճամբարում տեղակայված անձանց մեծ մասը 50-ից բարձր տարիք ունեցող կանայք են,որոնք իրենց կյանքի երկրորդ տասնամյակին ներգրավվել են այդ ահաբեկչական խմբում և շեղված գաղափարների պատճառով նրանց արգելվել է ամուսնանալ: Ներկայումս նրանք չունեն ընտանիք ու երեխաներ:
Ալբանիայի պաշտոնյաների խոսքերով՝ տեղափոխումն իրականացվել է ԱՄՆ պետայրերի հետ չորս տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում : Ալբանիայի նախկին վարչապետ՝ Սալի Բերիշան ասել է.«ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերիի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա կատարած այցի գլխավոր նպատակներից մեկը Մոնաֆեղին խմբավորման անդամների տեղախումն էր Ալբանիա: Նախատեսված է Մոնաֆեղին խմբավորման 2700 անդամների տեղափոխել Ալբանիա: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ այս բարեփոխական փաթեթի վավերացումը շատ կարևոր քայլ է Ալբանիայի՝ ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ:
Անտարակույս Ալբանիան որպես աղքատ և բազում խնդիրներ ունեցող երկիր, ԱՄՆ-ին տված խոստումի պատճառով ապաստան է տվել ահաբեկիչներին: Ամերիկյան ԶԼՄ-ներն առաջին անգամ բացահայտել են ,որ Ալբանիայի կառավարությունը այդ քայլի դիմաց 20 միլիոն դոլար գումար է ստանալու ԱՄՆ-ից: Ալբանիան ԵՄ անդամ չէ և պարտավոր չէ հարգել այդ միության օրենքները, ուստի այդ երկրում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամների տեղակայումը և նրանց անմարդկային ու ոչ-ժողովրդավարական քայլերը ըստ երևույթի չեն խանգարում եվրոպացիներին ,ուստի դրանց նկատմամբ էլ ոչ մի պատասխանատվություն չեն կրում:
Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը 1980-ական թթ.-ի սկզբին Իրանի դեմ Իրաքի բաասական վարչակարգի պարտադրյալ պատերազմի հետ միաժամանակ, իր ուղին բաժանեց Իրանի ժողովրդից և Իսլամական հեղափոխության թշնամիների ուղղությամբ քայլելով իր իրական ինքնությունը բացահայտեց ու սկսեց ոճիրներ գործել:
Երբ այդ խմբավորման անդամները փախան Իրանից, Ֆրանսիայում որոշ ժամանակ մնալուց հետո մեկնեցին Իրաք: Այդ երկրի Դիալե նահանգում տեղակայեցին Աշրաֆի բազան ու Իրաքի բաասականների կողքին շարունակեցին իրենց ոճրագործություններն Իրանի ու Իրաքի ժողովուրդների դեմ:
Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամները Իրաքի հյուսիսի քրդերին հալածելու ժամանակ մեծ դեր ունեցան «Էնֆալ» կոչվող գործողություններում (1988-89):
Այդ ահաբեկչական խմբավորման կողմից իրանցի անմեղ քաղաքացիների սպանությունը, Իրաքի բաասական բռնապետի համար որպես վարձկան աշխատելը և լրտեսական դերակատարությունը դրանք երբեք չեն մոռացվի ,թեկուզ ահաբեկիչները տեղափոխվեն մեկ այլ երկիր:
ԱՄՆ-ն խաբեությամբ քողարկում է ահաբեկչությանը ցուցաբերված իր աջակցությունը, քանզի Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ոճրագործությունների թեկուզ ամենաչնչին մասն էլ բավական է,որ նրա նկատմամբ չափազանց լուրջ վերաբերմունք դրսևորվի: