Մեկնաբանություն. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը պատասխանել է Իսրայելի սպառնալիքներին
Վերջին օրերին Իսրայելի ռեժիմի պաշտոնյաների կողմից հնչեցվող հակաիրանական հայտարարությունները շատացել են։ Այս կապակցությամբ վերջին հայտարարությունը վերաբերվում էր Իրանի դեմ գործողություններ իրականացման նպատակով բյուջեի հատկացմանը:
Արձագանքելով այդ սպառնալիքներին, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Թվիթերի իր անձնական էջում գրել է. «Իրանի դեմ ոճրագործությունների համար 1,5 միլիարդ դոլարի բյուջե հատկացնելու փոխարեն, Սիոնիստական ռեժիմը պետք է կենտրոնանա տասնյակ հազարավոր միլիարդ դոլարների ֆինանսավորման վրա՝ Իրանի կոշտ պատասխանից հասցված վնասը վերականգնելու համար»:
Վերջին տասնամյակների ընթացքում, Սիոնիստական ռեժիմի ղեկավարները մշտապես սպառնացել են Իրանին, սակայն միևնույն ժամանակ գիտեն, որ ընդունակ չեն ուղղակիորեն դիմակայելու Իրանին, քանի որ ուղիղ առճակատման դեպքում կստանան պատասխան, որը կհանգեցնի այս ռեժիմի կործանմանը: հետևաբար, նրանք շարունակում են սպառնալիքի քաղաքականությունը:
Այս շրջանակում, ԱՄՆ կատարած վերջին այցի ժամանակ, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել է Իրանի դեմ ռեժիմի ռազմավարությունը: Վտանգավոր ռազմավարություն, որը սիոնիստ պաշտոնյաներն անվանել են «մահ հազարավոր վերքերով»: Այս ռազմավարությունը ներառում է տարբեր, ներառյալ՝ ռազմական և դիվանագիտական ոլորտներում Իրանի դեմ ուղղված բազմաթիվ փոքր գործողություններ, և ոչ թե լայնածավալ հարձակում:
Այս առումով անհրաժ-եշտ է անդրադառնալ երկու կետի.
Նախ՝ Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են, ինչը պատասխանատվություն է սահմանում ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի համար:
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին օրերս Անվտանգության խորհրդի գործող նախագահին ուղղված նամակում գրել է. «ՄԱԿ-ի հիմնադիր անդամներից մեկի դեմ Իսրայելի ռեժիմի կողմից հնչեցվող բացահայտ սպառնալիքները միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտում են»:
Երկրորդ հերթին, պետք է հաշվի առնել Իրանի դեմ Իսրայելի ռեժիմի հնարավոր ռազմական արկածախնդրության։ հետևանքները: Այս ընթացքում Սիոնսիտական ռեժիմին մտահոգումէ այնփ աստը, որ ԱՄՆ-ի հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունը հայտնվել է փակուղում: Ուստի, ԱՄՆ -ին այլ բան չի մնում, քան հարգել Իրանի ժողովրդի իրավունքները: Հետևաբար, եթե Իսրայելը կարծում է, թե կարող է կեղծ մեղադրանքներով վերադառնալ ոսկե շրջան, անշուշտ սխալվում է իր հաշվարկներում: Իրանի ռազմական ուժը փորձելը մեծ ռիսկ է պարունակում Իսրայելի համար, որը հավասարազոր է ռեժիմի գոյության ավարտին:
Իսլամական Հանրապետությունը բազմիցս ապացուցել է, որ չի հանդուրժի որևէ տեսակի ագրեսիա և ամենափոքր սխալին կպատասխանի ամենախիստ գործողությամբ։ ԻՀՊԿ հրթիռային հարձակումն Իրաքում ամերիկյան Այն ալ-Ասադ բազայի վրա, որը տեղի ունեցավ ի պատասխան գեներալներ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի և նրանց ուղեկիցների սպանության, Իրանի ուժի ընդհամենը մի օրինակն է:
«Noor News» կայքն այս կապակցությամբ վերլուծական հոդվածում գրում է.
«Իսրայելը քաջություն չունի ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, քանի որ այդ անմիտ քայլը ճանապարհ կհարթի ռեժիմի վրա լայնածավալ հարձակման և ամենակարճ ժամկետում նրա բոլոր ռազմական և տնտեսական ենթակառուցվածքների ու օբյեկտների ոչնչացման համար»:
Փաստն այն է, որ տարածաշրջանում իսրայելական ագրեսիային պատասխանը փոխել է հավասարումները և ցույց տվել, որ եթե Իսրայելը կարող էր ժամանակին ազատորեն ներխուժել որևէ երկիր և որևէ պատասխան չստանալ, ապա այդ ժամանակաշրջանն ավարտված է։