ՆԱՏՕ-Իսրայել հարաբերություններն ընդլայնվում են
Այն դեպքում , երբ միջազգային հանրությունը դատապարտում է պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները , ՆԱՏՕ-ն համաձայնել է զարգացնել իր հարաբերությունները այս միլիտարիստական ռեժիմի հետ :
Իսրայելի ռեժիմը թույլտվություն է ստացել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբին կից մշտական ներկայացուցչություն բացել: Այդ մասին չորեքշաբթի օրը կառավարության նիստում հայտարարել է ռեժիմի վարչապետը :
Թեև Իսրայելը չի անդամակցում ՆԱՏՕ-ին , սակայն զորավարժությունների ժամանակ համագործակցում է այդ կառույցի հետ :
ՆԱՏՕ-ի այս քայլը տեղի է ունենում այնպիսի հանգամանքներում , երբ դաշինքի որոշ անդամ երկրներ դեմ են Իսրայելի հետ համագործակցությունների զարգացմանը , սակայն այդ ընդդիմությունները հայտնվել են գործնականում Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող ՆԱՏՕ-ն ղեկավարող ԱՄՆ-ի հովանավորությունների հակակշռի տակ : Արևմտյան երկրների կողմից Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող բազմակողմանի հովանավորությունների շրջանակում , ՆԱՏՕ-ի հետ այդ ռեժիմի համագործակցությունն ընդլայնվել է : Ռեժիմի պետայրերի հետ հանդիպումից հետո , ՆԱՏՕ-ի որոշ պատասխանատուներ հայտարարել են , որ Իսրայելը մոտեցել է ՆԱՏՕ-ի առաքելություններին : Իսրայելի ռեժիմի հետ հարաբերություններն ամրապնդելու մասին ՆԱՏՕ-ի ղեկավարների որոշումը վկայում է այն մասին , որ ԱՄՆ-ի հսկողության տակ գտնվող կազմակերպությունը պատրաստ է սատարել Իսրայելի ռեժիմին : ԱՄՆ-ը ևս վերջին տարներին ռեժիմի հետ ռազմական նոր համաձայնագրեր կնքելով , կարևորել է Իսրայելին տրամադրվող ռազմական օժանդակությունների ավելացման ծավալը :
Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող արևմուտքի աջակցությունը մեծ դեր է ունեցել տարածաշրջանում այդ ռեժիմի անմարդկային քաղաքականությունները հանդգնորեն շարունակելու գործում : Ի դեպ ՆԱՏՕ-ն այդպիսով քայլ է պահում ԱՄՆ-ի հետ ՝ տարածաշրջանային քաղաքականությունների հարցում : ԱՄՆ ռազմամոլական քաղաքականության հետևանքով , ՆԱՏՕ-ն , որ հիմնադրվել է պաշտպանական նպատակով , վերջին տարիներին վերածվել է միջամտող , պատերազմատենչ ու բռնագրավող դաշինքի: ՆԱՏՕ-ին սատարելով և նրան այսպես կոչված համաշխարհային ոստիկանություն դարձնելով , ԱՄՆ-ը նպատակ ունի այդ կառույցից օգտվել` աշխարհի տարբեր շրջաններում իր տարածամոլական քաղաքականություններն իրականացնելու համար : Գոտեպնդելով ՆԱՏՕ-ին , ԱՄՆ-ը միտում է թուլացնել ՄԱԿ-ին : Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայությունը , նախկին Հարավսլավիայի ներքին ճգնաժամում և Լիբիայում այդ կազմակերպության միջամտությունը , վկայում են միջազգային բեմերում ՆԱՏՕ-ի կասկածելի տեղաշարժերի ինտենսիվացման մասին : Ուստի Իսրայելի ռեժիմին աջակցելու հարցում արևմտյան պետությունների գործելակերպը և Միջին Արևելքում ՆԱՏՕ-ի տեղաշարժերի ծավալումն առավել անհրաժեշտ է դարձրել Իսրայելի ռեժիմի և արևմուտքի համատեղ դավերի նկատմամբ տարածաշրջանի երկրների զգոնությունը :