Մեկնաբանություն-Իրանի և Հայաստանի մասնակցությամբ, կձևավորվի Ասիական մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիա
Ասիական մշակութային ժառանգության երկխոսության համաժողովի մասնակիցները, որն անցկացվում է Պեկինում՝ քաղաքակրթությունների երկխոսությունն ամրապնդելու և Ասիայի ապագան ձևավորելու նպատակով, պայմանավորվել են ստեղծել Ասիական մշակութային ժառանգության պաշտպանության ասոցիացիա:
Միության անդամ են ասիական տասը երկրներ, այդ թվում՝ Իրանը, Չինաստանը, Հայաստանը, Պակիստանը, Ղրղզստանը, Հյուսիսային Կորեան, Կամբոջան, ԱՄԷ-ն, Եմենը և Սիրիան։
Մշակութային փորձագետների կարծիքով՝ ասիական մշակութային ժառանգության պահպանման շուրջ երկխոսությունը երկրների միջև առկա ամենամեծ բացերից մեկն էր, որը լրացվում է այս հնագույն մայրցամաքի կառավարությունների ջանքերով։ Ասիական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված համագործակցությունը կարևոր է, քանի որ պատմական նվաճումների համատեքստում մեզ հասած ամենամեծ հոգևոր ժառանգությունը, ինչպիսիք են հուշարձաններն ու մշակութային հուշարձանները, գտնվում է Ասիայում, և դրանք պաշտպանելու համար երկրներին անհրաժեշտ է համագործակցություն՝ հատկապես շինությունների վերականգնման, մշակութային ժառանգության արժեքների գնահատման և քարտեզագրման, ստորջրյա մշակութային ժառանգության պահպանան և հենաբանության ոլորտներում:
Այս կապակցությամբ Չինաստանի մշակութային ժառանգության ակզմակերպության տնօրեն Լի Չոնը կարծում է, որ այսօր աշխարհը բազմաբևեռ է, իսկ մշակույթները՝ բազմազան։ Այնուամենայնիվ, Ասիան դեռևս մարդկային քաղաքակրթության բնօրրանն է: Տարատեսակ մշակութային ժառանգությունը ասիացիների և մարդկության գանձարանն է, և մեր ինքնության հիմքը: Իրականում մշակութային ժառանգությունը կամուրջ է, որը կապում է ժողովուրդներին և ազգերին և պետք է պաշտպանվի:
Տարբեր երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման ոլորտներից մեկը մշակութային ոլորտն է, մշակութային ընդհանրությունները, ներառյալ՝ լեզուն, հոգևոր ընդհանրությունները, պատմական կառույցները, որոնք ժամանակին աշխարհագրական առումով պատկանել են տարբեր երկրների և պատմական ընդհանուր ժառանգությունը: Դաա ներառում է նաև Ասիայի մշակությը և նույնիսկ Մետաքսի ճանապարհն է, որը կրկին դառնում է երկրների միջև առևտրային հաղորդակցության և համերաշխության ամրապնդման միջոց։ Կան բազմաթիվ քարավանատներ, պատմական հուշարձանների հետ միասին, որոնք ասիական երկրների ընդհանուր մշակույթի մաս են կազմում: Եվ այս ժառանգության պահպանումն ամրապնդում է երկրների միջև կապը:
Մշակութային հարցերով իրանցի փորձագետ Մոհամմադ Հոսեյն Թալեբյանի կարծիքով. «Մշակութային ժառանգությունը երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման լավագույն և ամենաուժեղ հնարավորությունն է, որն ավելի է մերձեցնում ոչ միայն կառավարություններին, այլև ազգերին: Քանի որ ասիական երկրների մեծ մասն ունի մեծ քաղաքակրթություններ, համագործակցության զարգացումը մեծացնում է այդ երկրների միջև առկա փոխվստայությունն ու միասնությունը՝ իրենց արժեքավոր մշակութային ժառանգությունը ներկայացնելու և պաշտպանելու հարցում»։
Ասիական երկրները պետք է ավելի շատ համագործակցեն տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով իրենց մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման հարցում: Մյուս կողմից, նման համագործակցությունը կարող է հանգեցնել նաև Ասիայի զբոսաշրջության ոլորտի բարգավաճմանը և զարգացմանը: Հավաքական համագործակցության շրջանակներում, հին մայրցամաքի երկրները արդյունավետ քայլ են կատարում հարաբերությունների խորացման և համատեղ մշակութային համագործակցության ամրապնդման, մշակութային ժառանգության պաշտպանության և կայուն զարգացման ընդլայնման ուղղությամբ։