Իսլամական հեղափոխության Մեծարգո առաջնորդի ելույթը Մաբաասի տոնի առիթով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i15490-Իսլամական_հեղափոխության_Մեծարգո_առաջնորդի_ելույթը_Մաբաասի_տոնի_առիթով
«Խավարամտության հոսանքին դիմակայելը Իսլամական ժողովուրդների գլխավոր պարտականությունն է»,ասել է Իսլամական հեղափոխության Մեծարգո առաջնորդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2016 15:36 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության Մեծարգո առաջնորդի ելույթը Մաբաասի տոնի առիթով

«Խավարամտության հոսանքին դիմակայելը Իսլամական ժողովուրդների գլխավոր պարտականությունն է»,ասել է Իսլամական հեղափոխության Մեծարգո առաջնորդը:

Այսօր Իսլամի մեծ մարգարե՝ Մոհամմեդի մարգարեության նշանակվելու տոնի՝ Մաբաասի առիթով համակարգի պատասխանատուների , Թեհրանում իսլամական երկրների դեսպանների և նահատակների մի խումբ ընտանիքների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության Մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով ,որ խավարամտության հոսանքին դիմակայելը Իսլամական ժողովուրդների գլխավոր պարտականությունն է, նշել էԻրանի իսլամական հանրապետությունը ,որպես Հոգելույս Իմամ Խոմեյնիի սկսած ճանապարհին բեսաթի շարժման առաջատար, առանց վախենալու գերտերություններից շարունակելու է իր ուղին»:

Նշելով ,որ մարդկությունն ընդմիշտ բեսաթի ուսուցումների կարիքն ունի և խավարամտության հոսանքը բեսաթի դեմ ուղղված ճակատ է, մեծարգո առաջնորդն ասել էԽավարամտության հոսանքը միայն չի պատկանել մարգարեի ժամանակաշրջանին , այն այսօր էլ կա եւ ուղղված է մարգարեների կողմից առաջնորդված խոհերի ու գաղափարների դեմ։ այդ ճակատն այսօր տեխնոլոգիայի ու գիտության միջոցով երևան է գալիս նոր ձևերով:

Առանց գերտերություններից վախենալու , որպես բեսաթի շարժման առաջատար երկիր հանդես գալու Իրանի իսլամական հանրապետության վճռակամության մասին գերապատիվ առաջնորդի արտահայտությունը հիշեցնում է այն նպատակները, որոնք արդյունավորվել են Իսլամական հեղափոխության շնորհիվ և փլուզել են ԱՄՆ-ի տիրակալության ամրոցները: ԻԻՀ հենց սկզբից իր ճանապարհը բաժանեց անարդար ձևաչափերով առաջնորդվող ճանապարհներից և արևելքից ու արևմուտքից անկախ դիմակայեց խավարամիտ հոսանքներին: Այդ իսկ պատճառով այսօր« Իսլամաֆոբիան, Իրանաֆոբիան և շիաֆոբիան» դարձել են ԱՄՆ ու մյուս կախված պետությունների քաղաքականությունը: ԱՄՆ-ն քաջ գիտակցում է այդ մեծ շարժման ազդեցությունները, այդ թվում իսլամական զարթոնքը և իր ամբողջ հնարավորություններն ի գործ է դրել Իսրայելի համար ապահով անկյուն ստեղծելու համար: Հաշվի առնելով այդ փաստը, մեծարգո առաջնորդը նշել է ,որ աշխարհում տիրող սիոնիստական հոսանքը սատանաների սիստեմատիկ քայլերի պերճախոս վկայությունն է։ Նա հավելել էԱշխարհում տիրող ներկա իրավիճակը սիոնիստ դրամատերերի հսկայական ցանցի իշխանության արդյունքն է , որը նույնիսկ մեծ ազդեցություն ունի Միացյալ նահանգներում»:


Այն ինչ Իրանաֆոբիայի և իսլամաֆոբիայի շրջանակում ԱՄՆ-ի համար կարևորություն ունի , դա Իսրայելի անվտանգության ապահովումն է , ինչու չէ նաև Սիրիայում, Լիբանանում ու Պաղեստինում Դիմադրության օղակների թուլացման միջոցով Սիոնիստական ռեժիմի դիրքի ամրապնդումը: Այդ  պատճառով այն վտանգը,որ այսօր ուղղված է Իսլամ աշխարհի դեմ, Իսլամական զարթոնքի իրական արժեքների ու սկզբունքների և տարածաշրջանում ԱՄՆ-ի ու սպառնալիքների մասին անտեղյակ լինելն է: Այս դարաշրջանում ,երբ աշխարհի բռնահարված ժողովուրդների զարթոնքի շրջանն է ընդդեմ սատանայական համակարգերի, արևմուտքն անհանգստացած է իսլամական զարթոնքի և ժողովուրդների քաղաքական հասունության համար ,հետևաբար մտադիր է տարբեր եղանակներով ,ինչպես իսլամաֆոբիայի , և իրանաֆոբիայի միջոցով աշխարհի ու տարածաշրջանի ժողովուրդների մոտ աղավաղել իսլամական հանրապետության դիմագիծը: Սակայն այդ բոլոր տեղաշարժերով հանդերձ, Իրանն ընդգծելով աշխարհի բռնահարված ժողովուրդներին պաշտպանելու անհրաժեշտությունը, մարտահրավեր է նետել գերտերություններին: այդ առճակատումը փաստորեն անվերջանալի կռիվ է կայսերապաշտ ուժերի և խավարամտություն տարածողների դեմ: Քանի դեռ շարունակվում է խավարամտության ժամանակաշրջանը, պայքարն էլ շարունակվելու է:

Ինչպես ,որ մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին է ընդգծել .«ԻԻՀ-ը երբեք որևէ երկրի դեմ պատերազմի կամ ռազմական շարժման սկսողը չի եղել ,բայց իր դիրքորոշումը հայտարարել է ու կհայտարարի բարձրաձայն»: