Մեկնաբանություն – Բայդենի կառավարությունը համաձայնել է զենք վաճառել Սաուդյան Արաբիային
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i155060-Մեկնաբանություն_Բայդենի_կառավարությունը_համաձայնել_է_զենք_վաճառել_Սաուդյան_Արաբիային
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլարի «օդ-օդ» հրթիռների և հարակից սարքավորումների վաճառքի դիմումը: Վաշինգտոնը պնդում է, որ Սաուդյան Արաբիային հրթիռների վաճառքը կօգնի պաշտպանվել անօդաչու թռչող սարքեր հարվածներից, որոնք վտանգում են Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի զինվորնրեի անվտանգությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 05, 2021 16:15 Asia/Tehran
  • Մեկնաբանություն – Բայդենի կառավարությունը համաձայնել է զենք վաճառել Սաուդյան Արաբիային

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլարի «օդ-օդ» հրթիռների և հարակից սարքավորումների վաճառքի դիմումը: Վաշինգտոնը պնդում է, որ Սաուդյան Արաբիային հրթիռների վաճառքը կօգնի պաշտպանվել անօդաչու թռչող սարքեր հարվածներից, որոնք վտանգում են Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի զինվորնրեի անվտանգությունը:

 ԱՄՆ պաշտպանության անվտանգության համագործակցության գործակալությունը հինգշաբթի օրը Կոնգրեսին տեղեկացրել է, որ տեխնիկայի վաճառքը «կուժեղացնի ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ու ազգային անվտանգությունը»։

Փաստաթղթում Սաուդյան Արաբիան բնութագրվում է որպես «բարեկամ երկիր», որը «կարևոր ուժ է Արևմտյան Ասիայում տնտեսական և քաղաքական զարգացման համար»:

Սաուդյան Արաբիային ամերիկյան նոր զենքի վաճառքը հակասում է Եմենում պատերազմին վերջ տալու և սաուդցիներին հարձակողական զենքի մատակարարումը կանխելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոստմանը։

Զենքի գործարքն արդարացնելու համար Բայդենի կառավարությունը պնդում է, որ միայն ձգտում է օգնել Սաուդյան Արաբիային համալրել իր հրթիռային պաշարները՝ ընդգծելով, որ հրթիռները չեն օգտագործվի գետնի վրա գտնվող թիրախները խոցելու համար:

Չնայած Վաշինգտոնի և Ռիադի միջև հարաբերությունները վերանայելու և Սաուդյան վարչակարգի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու Բայդենի վարչակազմի խոստումներին,  ԱՄՆ երկարաժամկետ աշխարհաքաղաքական շահերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Վաշինգտոնին ստիպել են աստիճանաբար փոխել իր դիրքորոշումը Ռիադի նկատմամբ: Բայց այժմ պարզ է, որ չնայած այս խոստումներին,  Սաուդյան Արաբիայի որպես դաշնակցի նկատմամբ ԱՄՆ-ի ընդհանուր քաղաքականությունը   շարունակում է հիմնված լինել  ռազմական աջակցության, օգնության և համագործակցության վրա։

Չնայած Բայդենի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է զենքի առաքումը Սաուդյան Արաբիա, սակայն «սահմանափակումները» վերաբերում են միայն հարձակողական զենքին։ Այս պատճառով, և Սաուդյան Արաբիայի դեմ Եմենի հարձակումները շարունակելու պատրվակով, Բայդենի կառավարությունը շարունակում է հնարավորինս ուժեղացնել Սաուդյան ռեժիմը։ ԱՄՆ-ը հանգիստ նահանջում է սաուդցիների դեմ կոշտ դիրքորոշումից, մինչդեռ ավելի վաղ, Բայդենը սաուդցիներին զենքի վաճառքի դադարեցման մասին ասել էր«Միացյալ Նահանգները երբեք իր սկզբունքները դռան հետևում չի դնում՝ պարզապես նավթ գնելու և զենք վաճառելու համար»։

Այնուամենայնիվ, այս խոստումը կարծես թե սահմանափակվում է «օդ-երկիր» հարձակողական զենքի վաճառքի կասեցմամբ: Սաուդցիներն այժմ մտահոգված են  հրթիռային և Եմենի դիմադրության անօդաչու թռչող սարքերի հարձակումներից և իրենց   նավթային ու ռազմավարական օբյեկտները պաշտպանելու համար  ցանկանում են առաջադեմ զենք գնել ԱՄՆ-ից և, փաստորեն, վերականգնել հարաբերությունները Ռիադի և Վաշինգտոնի միջև: Բայդենի վարչակազմի դրական արձագանքը Ռիադի խնդրանքին ցույց է տալիս, որ Վաշինգտոնն ավելի քան վեց տարի անտեսել է պատերազմից տուժած Եմենում տեղի ունեցած ամենամեծ հումանիտար աղետներից մեկը, որը դարձել է Սաուդյան կոալիցիան  դաժան հարձակումների թիրախ և շարունակել է առաջնահերթություն տալ իր քաղաքական, անվտանգության և տնտեսական շահերին, ինչպես նաև Արևմտյան Ասիայում իր դաշնակիցների շահերին: