Երկու խոսք՝ Իրաքի վարչապետի դեմ ցուցադրական ահաբեկչության սցենարի մասին
Այն բանից հետո, երբ Իրաքի վարչապետի հատուկջոկատայինները Բաղդադում կրակ բացեցին խորհրդարանական ընտրությունները կեղծվելու դեմ բողոքող ցուցարարների վրա, Քազեմիի բնակարանի վրա, ԱԹՍ-ով հարձակումը կասկածեիլ է թվում և հավանական է, որ նպատակ կա այդպիսով երկրին նոր իրավիճակ պարտադրել:
Բաղդադի Կանաչ գոտում նստացույցը շարունակվում է ավելի քան երկու շաբաթ՝ ի նշան բողոքի Իրաքի խորհրդարանական ընտրությունների արդյունքների, որոնց հաշվարկներն իրականացնող սերվերները գնտվում էին ԱՄԷ-ում։
Իրաքի քաղաքական խմբերի մեծամասնությունը բողոքում է ընտրությունների արդյունքների դեմ՝ հաղորդելով համատարած ընտրակեղծիքների և ընտրություններում որոշակի խմբի օգտին առնվազն 3 միլիոն ձայնի ավելացման մասին, մինչդեռ գրանցված քվեաթերթիկները 3-միլիոնով պակաս են ընտրություններին մասնակիցների թվից։
Ցուցարարները պահանջում են ձայները հաշվարկել ձեռքով և հրապարակել արդյունքները՝ կասկածները փարատելու և ընտրությունների ճշգրտությունն ապահովելու համար, սակայն ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը և օտարերկրյա դիտորդները դեմ են արտահայտվել այդ պահանջին: Իսկ դա կասկածներ է առաջացրել հայտարարված արդյունքների ճշգրտության վերաբերյալ։ «Ալ-Էթջա»լրատվական ցանցի հաղորդմամբ, ուրբաթ օրը, Իրաքի վարչապետ Մուստաֆա Քազեմիի հատուկ ջոկատայինները կրակ են բացել Բաղդադի Կանաչ գոտում հավաքված ցուցարարների վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, տասնյակ ուրիշներ վիրավորվել են:
Կիրակի առավոտյան տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց՝ Բաղդադի Կանաչ գոտում ցուցարարների վրա կրակոցներից ուղիղ մեկ օր անց, լրատվամիջոցները հայտնել են, որ ԱԹՍ-ով հարձակում է իրականացել Քազեմիի տան վրա, որից նա չի տուժել: Լուր, որն իհարկե, չի կարելի տարանջատել այն սցենարից, որի առաջին փուլը նշանավորվեց էլեկտրոնային ընտրություններով, երկրորդ փուլը՝ ընտրություններում գրանցված կեղծիքի դեմ բողոքող ցուցարարների վրա հարձակմամբ, իսկ այժմ այն թևակոխել է երրորդ փուլը։ Թվում է, Իրաքում ԱՄՆ-ի ռազմական պարտությունից և իր զորուժն այդ երկրումթ ողնելու համար Բաղդադին համոզելու հարցումփձախողումից հետո, ԱՄՆ-ի կառավարությունն իր արաբ դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄԷ-ի համագործակցությամբ, կանգնած է այդ սցենարի ետնաբեմում, որպեսզի ռազմական ձախողումից հետո, քաղաքական միջոցով իրականացնի իր նպատակները: իսկ այս սցենարի նպատակն էր ուժը տրամադրել այն տարրերին, որոնք մի կողմից կշարունակեն ԱՄՆ-ի օկուպացիան և մյուս կողմից Դիմադրության առանցքին մոտենալու փոխարեն, կհակվեն դեպի արաբական ծայրահեղականություն:
Սակայն էլեկտրոնային ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաները խարխլեցին այդ սցենարը: Ուստի իրականացավ երկրորդ փուլը՝ ցուցարարների դեմ հարձակումը և երրորդ փուլը՝ Քազեմիի բնակարանի վրա ցուցադրական հարձակումը, որպեսզի կարելի լինի պնդել, որ այս հարձակման հետևում կանգնած են Հաշդ ալ-Շաաբիի ուժերը, Քազեմիին հերոսացրնել, և ցուցարարներին հեռացնել ասպարեզից:
Ուստի չի բացառվում, որ ԱԹՍ-ի հարվածը կարող է կազմակերպած լինել ԱՄՆ-ն: Բնականաբար, հարձակումը ծրագրված էր այնպես, որ Քազեմին չտուժի: Հարկ է նշել, որ որ Իրաքի «Հեզբոլլահի» գումարտակները մի հայտարարության մեջ ծաղրելով Քազեմիի տան վրա ԱԹՍ-ով հարձակումը, հայտարարել են, որ Իրաքում չկա մեկը, ով պատրաստ է կորցնել ԱԹՍ՝ նախկին վարչապետին թիրախավորելու համար:
Իհարկե, չի բացառվում նաև, որ այս ցուցադրական ու վերահսկված հարձակման թիկունքում կանգնած է ամերիկյան կողմը ,որպեսզի Քազեմիին արդարացնեն խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցուցարարների վրա հարձակվելուց և թույլ չտա, որ նա հեղինակազրկվի: