Թուրքիայի վարչապետն Էրդողանի ճնշման ներքո հրաժարական է ներկայացրել
Թուրքիայի վարչապետը պաշտոնապես հայտարարել է այդ երկրի ղեկավարող Արդարություն և զարգացման կուսակցության առաջնորդի, ինչպես նաև վարչապետի պաշտոններից հրաժարականի մասին:
Դավութօղլուն ի վերջո հանձնվեց նախագահին առավել լիազորություններ փոխանցելու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի պահանջի դիմաց և հրաժարվեց ղեկավարող կուսակցության առաջնորդի պաշտոնից:
Քաղաքական որոշ շրջանակներ Ահմեդ Դավութօղլուի որոշումը պայմանավորել են Էրդողանի հետ վերջինիս ներկուսակցական տարաձայնությունների սրմամբ: Այս տարաձայնություններից վերջինը պիտի համարել կուսակցության նահանգային պաշտոնատարների ընտրության հարցում վարչապետի լիազորությունների դադարեցման մասին Արդարություն և զարգացում կուսակցության վերջին որոշումը: Այդ քայլը հանգեցնում է վարչապետի դիրքի թուլացմանն ու նախագահի լիազորությունների ընդլայնմանը:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Էրդողանին մոտիկ կանգնած որոշ շրջանակներ, այդ երկրի վարչապետին մեղադրել էին նախագահ Էրդողանին դավաճանելու մեջ: Դրանից հետո Դավութօղլուն առաջին անգամ ու կողմնակիորեն ակնարկեց քաղաքականության ասպարեզից հեռանալու իր որոշմանը: Թուրքիայում Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության հասնելուց հետո նման քայլերն աննախադեպ չեն եղել և ավելի վաղ նման փորձ է ունեցել նաև Աբդոլլահ Գյուլը:
Դա ի տես այն բանի, որ մինչև Թուրքիայի նախագահի ու վարչապետի միջև տարաձայնություն ծագելը, շատերը ենթադրում էին, որ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո հավատարմության պատճառով վարչապետ կնշանակի Դավութօղլուին: Սակայն քաղաքական ասպարեզում Դավութօղլուի հեղինակությունը հետզհետե աճեց, այնպես որ շատերը սկսեցին նրան ներկայացնել որպես Էրդողանի ապագա մրցակից:
Այդ պատճառով էլ Էրդողանին մոտ կանգնած կուսակցական ղեկավարները որոշեցին սահմանափակել վարչապետի լիազորությունները և ներկայացնել Թուրքիայի նահանգներում կուսակցական պատասխանատուների նշանակման ուղղությամբ վարչապետի լիազորությունների դադարեցման նախագիծը:
Այժմ Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցությունից Ահմեդ Դավութօղլուի հրաժարականով ոչ միայն նվազել է կուսակցական որոշումների ընդունման հարցում նրա ազդեցությունն, այլև արդեն իսկ որոշ շրջանակներ սկսել են Թուրքիայի ապագա վարչապետի մասին գուշակություններ կատարել:
Դա ի տես այն բանի, որ նկատի առնելով Արդարություն և զարգացում կուսակցության շարքերում Էրդողանի ազդեցության հզորացումը, չնայած Թուրքիայում խորհրդարանական իշխանական համակարգի պահպանմանը, ապագայում վարչապետի պաշտոնը առավելապես խորհրդանշական բնույթ է կրելու:
Այդ պատճառով էլ Էրդողանի քննադատները նրան մեղադրում են Արդարություն և զարգացում կուսակցության 14-ամյա իշխանության շրջանում ավտորիտար հակումներ ցուցադրելու և իհարկե ընդդիմությանն ու քննադատներին հալածելու մեջ:
Վերջին զարգացումները վկայում են Էրդողանի ու Դավութօղլուի մեղրամսի շրջանն ավարտվելու մասին և ընդգծում են, որ երկրում իր իշխանության հիմքերն ամրապնդելու համար, Թուրքիայի նախագահը եղբայրության դաշինք չի կնքել Արդարություն և զարգացում կուսակցության պաշտոնատարներից որևէ մեկի հետ:
Ի դեպ, Թուրքիայի ներքին զարգացումներն իրենց ազդեցությունն են ունենալու այդ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության ու նաև տնտեսության վրա:
Արդարություն և զարգացում կուսակցության առաջնորդի պաշտոնից Դավութօղլուի հրաժարականի հավանականության մասին լուրերի հրապարակումից հետո, Թուրքիայի արժեթղթերի շուկայի ցուցանիշերի անկումը կարելի է այդ ուղղությամբ գնահատել: