Պուտինի արձագանքը՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի վերջին հոգեբանական պատերազմին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i155798-Պուտինի_արձագանքը_Ռուսաստանի_դեմ_Արևմուտքի_վերջին_հոգեբանական_պատերազմին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը «ֆոբիա ստեղծող» է անվանել այն պնդումները, թե Մոսկվան մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և հերքել է Մոսկվայի կապը Բելառուսիայի և Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամի հետ:Պուտինը հստակեցրել է.«ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի սահմանի մոտ վտանգավոր մարտահրավեր են, քանի որ այս կազմակերպությունն օգտագործում է իր ռազմավարական օդուժը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2021 07:23 Asia/Tehran
  • Պուտինի արձագանքը՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի  վերջին հոգեբանական պատերազմին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը «ֆոբիա ստեղծող» է անվանել այն պնդումները, թե Մոսկվան մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և հերքել է Մոսկվայի կապը Բելառուսիայի և Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամի հետ:Պուտինը հստակեցրել է.«ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի սահմանի մոտ վտանգավոր մարտահրավեր են, քանի որ այս կազմակերպությունն օգտագործում է իր ռազմավարական օդուժը»։

Ռուսաստանի նախագահի հավաստմամբ, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ներկայումս չհայտարարված զորավարժություններ  են անցկացնում Սև ծովի ջրերում, և ոչ միայն հզոր նավատորմ են ձևավորել , այլև այդ զորավարժություններում օգտագործում են ռազմավարական ավիացիոն ստորաբաժանումներ։Պուտինի կարծիքով, դա կհանգեցնի  Ռուսաստանի  պատասխան գործողություններին և Սև ծովում լարվածությունների  սրմանը:

Թվում է, թե այժմ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ի և Ռուսաստանի գլխավորությամբ, Ուկրաինայում և Սև ծովում միմյանց դիմաց են կանգնած։ Ուկրաինայի հարցով,  ԱՄՆ-ը հոգեբանական լայնածավալ պատերազմ է տանում Ռուսաստանի դեմ և փորձում է իր հետ համընթաց դարձնել իր  եվրոպացի դաշնակիցներին։

Վաշինգտոնը և Կիևը վերջերս  իրենց եվրոպացի դաշնակիցներին հայտարարել են, որ Ուկրաինայի հետ սահմանին զորքերի տեղաշարժը վկայում է այդ երկրի վրա հարձակվելու Մոսկվայի նպատակի մասին: Իհարկե, եվրոպացիները ևս ,Վաշինգտոնի հոգեբանական պատերազմին համահունչ՝ այս կապակցությամբ զգուշացրել են Մոսկվային:

Փաստորեն, Վաշինգտոնը, հայտարարելով, թե ռուսական ուժերի ներկայությունն Ուկրայինաի սահմաններին սպառնալիք է համարվում այդ երկրի համար, նոր   պատրվակ է փնտրում  տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար: Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները զգուշացրել է, որ Ուկրաինայի դեմ Մոսկվայի յուրաքանչյուր  ռազմական գործողություն լուրջ սխալ կլինի: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է ԱՄՆ-ի պնդումները, թե Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինա և ասել է.«Հենց ՆԱՏՕ-ն է մոտեցել  Ռուսաստանի սահմաններին, և Մոսկվան կձեռնարկի անհրաժեշտ պաշտպանական միջոցներ»։

Չնայած  Ուկրաինայի արևելյան և հյուսիսային շրջաններում, ինչպես նաև Ղրիմի թերակղզում Ռուսաստանի ռազմական ակտիվության զգալի աճին, չի թվում, որ Մոսկվան  նպատակ ունի  լայնածավալ ռազմական հարձակում իրականացնել  Ուկրաինայի դեմ: Ռուսաստանը նպատակ ունի  նախազգուշացնել Կիևին՝ արևելյան Ուկրաինայում  վերջին ռազմական քայլերի մասին՝ հաշվի առնելով Թուրքիայի արտադրած BT2 թևավոր ԱԹՍ-ների օգտագործումն ընդդիմության դիրքերի դեմ, և ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների ավելացումը՝ Վաշինգտոնի կողմից ավելի շատ ռազմական, սպառազինական  և քաղաքական աջակցության համար:

Այսպիսով Ռուսաստանը ցանկանում է Ուկրայինային զգուշացնել, որ եթէ հատի Մոսկւայի  կարմիր գծերը, կաստանա կոշտ  պատասխան: Քաղաքական հարցերի վերլուծաբան Աֆշար Սոլեյմանին ասում է.«Արևմուտքը երբեք  չի կարողացել և չի կարող խիստ պատասխանել Ռուսաստանին: Եվրոպացիներն ունեն այդ երկրի գազի կարիքը  և անցած յոթ տարիներին, երբ Ղրիմի թերակղզին կցվեց Ռուսաստանին, Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից որևե հակազդեցություն չդրսևորվեց և միայն պատժամիջոցներ սահմանվեցին Ռուսաստանիդ եմ: Ներկա իրավիճակում  ևս որևէ հստակ արձագանք չկա»:  

 Վերջին օրերին, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առճակատման հարցով մյուս խնդիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմածովային և օդային տեղաշարժերի զգալի աճն է Սև ծովում, հատկապես ԱՄՆ -ի ռազմավարական կործանիչների  թռիչքը այս ջրային տարածքում, ինչը  Ռուսաստանի դեմ ուժի ցուցադրության ապացույց է, ինչպես նաև նրա դեմ հնարավոր հարձակումների նպատակով զորավարժությունների անբցկացում:

Դա առաջացրել է Մոսկվայի բուռն արձագանքը, այդ թվում՝ Պուտինի: ԱՄՆ-ի՝ որպես ՆԱՏՕ-ի առաջնորդի նպատակը Սև ծովում իր ռազմական ներկայությունը մեծացնելուց հետևյալն է՝ ջրային այս տարածքում  ՆԱՏՕ-ի ներկայության ավելացումը և, ի վերջո, մշտական  դարձնելը , Ռուսաստանի վրա ճնշում բանեցնելն ու սահմանափակելը և Սև ծովում Մոսկվային մեկուսացնելը: 

Մյուս կողմից, Ռուսաստանն արդիականացնումէ իր սևծովյան նավատորմը՝ Սև ծովում արևմտյան նավերին դիմակայելու նպատակով և  ամրապնդում է իր օդային ու հրթիռային հնարավորությունները՝ Սև ծովի հյուսիսային մասում, հատկապես Ղրիմի թերակղզում։