Կայացել է Իտալիայի ու Գերմանիայի ղեկավարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i15595-Կայացել_է_Իտալիայի_ու_Գերմանիայի_ղեկավարների_հանդիպումը
Հինգշաբթի օրը Հռումում կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իտալիայի վարչապետ Մեթյու Ռենցիի հ հանդիպելումը: Հանդիպման ժամանակ կողմերն իրենց հակառակությունն են հայտնել Շենգենյան սահմանները փակելու Ավստրիայի քաղաքականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2016 15:07 Asia/Tehran
  • Կայացել է Իտալիայի ու Գերմանիայի ղեկավարների հանդիպումը

Հինգշաբթի օրը Հռումում կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իտալիայի վարչապետ Մեթյու Ռենցիի հ հանդիպելումը: Հանդիպման ժամանակ կողմերն իրենց հակառակությունն են հայտնել Շենգենյան սահմանները փակելու Ավստրիայի քաղաքականությանը:

Նրանք քննադատել են փախստականների հոսքը կանխելու նպատակով Իտալիայի ու Ավստրիայի միջև գտնվող «Բրեներ»-ի սահմանային անցակետում ստուգումների խստացման կապակցությամբ Վիեննայի ընդունած որոշումը և ընդգծել էմիգրատների հարցը սահմանները փակելուց բացի այլ միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը:

Գերմանիայի կանցլերն այս կապակցությամբ նշել է. «Մենք չենք կարող միմյանց լքել: Մենք պետք է արդար համագործակցություն ծավալենք ու հովանովորություն ցուցաբերենք ԵՄ արտաքին սահմանները համարվող երկրներին, այդ թվում Իտալիային, Հունաստանին, Մալթային ու Կիպրոսին»: Իտալիայի վարչապետը, քննադատելով Իտալիայի ու Ավստրիայի միջև սահմանային գլխավոր անցակետում վերահսկողությունները խստացնելու ուղղությամբ Ավստրիայի ընդունած որոշումը, նշել է, որ նույնիսկ արտակարգ իրավիճակների դեպքում այդ որոշումը սխալ է: Ռենցին ասել է, որ «Բրեներ»-ի սահմանային անցակետի նշանակությունը սոսկ սահմանային անցակետից ավելի կարևոր է և կրում է խորհրդանշական բնույթ:

Ավստրիայի պաշտպանության նախարար Հայնս Փիթեր Դոսքոզիլն ավելի վաղ ասել էր, որ իր երկիրը փախստականների մուտքը կանխելու շրջագնակներում 2016 թվականի հունիսի 1-ից խստացնելու է Իտալիայի հետ իր սահմանային տարածքում ստուգումները: Ավստրիաի կառավարությունը նաև փակել է Սլովակիայի, Հունգարիայի, Սլովենիայի ու Իտալիայի հետ այդ երկրի սահմանները:

Թվում է, որ փախստականների հանդեպ վերաբերմունքի կապակցությամբ ԵՄ-ի անդամ երկրների տարաձայնությունները հասել են գագաթնակետին: Հատկապես որ Եվրահանձնաժողովը հինգշաբթի օրը ներկայացրել է փախստականներին ավտոմատ ու արդար կերպով ԵՄ-ի տարբեր երկրներում բաժանելու նախագիծը, որպեսզի այդպիսով մեղմի Դուբլինի պայմանագրի շրջագծում ԵՄ սահմաններում գտնվող երկրների վրա ծանրացող բեռը:

Միևնույն ժամանակ փախտականների մուտքը կանխելու համար ֆիզիկական սահմանափակություններ գործադրելու որոշ երկրների ու հատկապես Ավստրիայի միակողմանի քայլերը, զայրույթ ու դժգոհանք են պատճառել ԵՄ-ի անդամ որոշ երկրներին ու հատկապես Իտալիային, որը գտնվելով ԵՄ արտաքին սահմաններում, շարունակաբար դիմագրավում է փախստականների մեծաքանակ մուտքի ճգնաժամը, ինչը տաք եղանակը սկսվելով առավել սուր տեսք է ստանալու:

«Բրեներ»-ի սահմանային անցակետը փակելու և սահմանափակություններ գործադրելու Ավստրիայի քայլը թեև կանխելու է Իտալիայից փախստականների մուտքը Ավստրիա, սակայն բացասական ազդեցություն է գործելու Իտալիայի ու Ավստրիայի առևտրա-տնտեսական հարաբերությունների վրա: Միևնույն ժամանակ, Ավստրիայի քայլը հիմնականում ոտնահարում է ԵՄ-ի սկզբունքները և համարվում է քայլ, որը չի վավերացվել Եվրոհանձնաժողովում կամ ԵԽ-ում:

Այսպիսով զարմանալի չպիտի թվա եթե Անգելա Մերկելը, որպես ԵՄ գլխավոր երկրի ղեկավար, որն ի դեպ մինչ օրս ընդունել է մեծ թվով փախստականներ, հակառակի այս որոշմանն ու քննադատի այն:

Այդուհանդերձ փաստերը վկայում են, որ փախստականների ճգնաժամը սրվելով կարելի է ակնկալել, որ ԵՄ-ի անդամ որոշ ու հատկապես արևելյան երկրներ դիմեն այնպիսի քայլերի, որոնց միջոցով կկարողանան դիմակայել փախստականների հոսքին: Իսկ դա առավել սրելու է եվրոպական այս կառույցում գոյություն ունեցող տարաձայնությունները: