ԱՄՆ-ի նոր հակաիրանական պատժամիջոցներն՝ այդ երկրի ընտրություններին միջամտելու պատրվակով
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների ցուցակում ներառել է Իրանի քաղաքացի հանդիսացող վեց անձանց և կազմակերպությունների անունները՝ այդ երկրի «նախագահական ընտրություններին միջամտելու» պատրվակով:
Հայտարարության մեջ ասված է. «ԱՄՆ-ն հայտնաբերել է կառավարության կողմից հովանավորվող անձանց իրականացվրած կիբեր ներթափանցման դեպքեր, այդ թվու՝մ նարնց ինքնությունը: Վերջիններս փորձել են խաթարել ընտրողների վստահությունը ԱՄՆ ընտրական գործընթացի նկատմամբ: Նրանք սոցցանցերում կեղծ տեղեկություններ են հրապարակել և սպառնալից նամակներ ու կեղծ տեսանյութեր հրապարակել»:
ԱՄՆ-ի այս քայլը վկայում է այն մասին, որ հակառակ Ջո Բայդենի պնդումների, այս երկիրը շարունակում է հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունը: Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսաքին, անդրադառնալով Բայդենի վարչակազմի կողմից Իրանի հետ ժամանակավոր համաձայնության հասնելու հնարավորության մասին որոշ տեղեկություններին, ասել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությունը չի փոխվել։
Իրանի վեց քաղաքացիների և մեկ ակզմակերպության նկատմամբ սահմանված պատժամիջոցների դեպքում մյուս հարցը վերաբերումէ դրանց համար բերվող արդարացմանը՝ միջամտություն ԱՄՆ նախագահական ընտրություններին: Իր քաղաքականությանը համահունչ, ԱՄՆ-ն փորձումէ մրցակից և ընդդիմադիր երկրներին մեղադրել իր նախագահական ընտրություններին միջամտելու մեջ: ԵՎ դա անում է մի երկիր, որն ինքը այլ երկրների ներքին գործերին, ներառյալ ընտրություններին ուղղակի կամ անուղղակի միջամտելու, գունավոր հեափոխությունների ու հեղաշրջումների կազմակերպման հարուստ պատմություն ունի:
Այս անգամ էլ Բայդենի կառավարությունը, մեղադրանքների միջոցով փորձում է պատրվակ գտնել Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու համար։ Իհարկե, Վաշինգտոնի կողմից նման մեղադրանքները միայն Իրանի հասցեին չեն: Նմանատիպ մեղադրանքներ վերջին տարիներին հնչել են նաև Ռուսաստանի և Չինաստանի հասցեին։
Հատկանշական է, որ պատմությանը վկայում է, որ Վաշինգտոնը տասնյակ անգամներ ուղղակի և անուղղակի միջամտել է այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի ընտրական գործընթացներին։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունների վերանայումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը, Լոնդոնի հետ միասին, անմիջական դերակատարություն է ունեցել 1953 թվականի այն ժամանակվա վարչապետ Մոհամմադ Մոսադեղի ազգային կառավարության դեմ հեղաշրջման իրականացման գործում: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ը քարոզչական և լրատվական պատերազմի համատեքստում բազմիցս խրախուսել է Իրանի ժողովրդին չմասնակցել ընտրություններին, կասկածի տակ դնել տարբեր ընտրությունների արդյունքները: Նման օրինակ էին 2009 թվականի նախագահական ընտրությունները, երբ ԱՄՆ-ն Իրանի ժողովրդին բացահայտորեն խրախուսում էր քաղաքացիական անհնազանդության և ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաներ անցկացնել:
Նույնիսկ հիմա է Վաշինգտոնը փորձում միջամտել Իրանի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև նվազեցնել հասարակության մասնակցությունն ընտրություններին:
Վերոնշյալն վկայումէ այն մասին, որ չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն ամենաշատ միջամտություններն է իրականացրել այլ երկրներում, սակայն Վաշինգտոնն իր մրցակից և ընդդիմադիր երկրներին մեղադրում է իր ներքին գործերին միջամտելու մեջ: