Մեկնաբանություն - Իրանի և Ադրբեջանի տնտեսական հարաբերություններում նոր էջ է բացվում
ԻԻՀ ԱԳ նախարարն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆովի գլխավորած Ադրբեջանի տնտեսական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների տնտեսական ներուժն առևտրի, տրանսպորտային, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում օգտագործելու անհրաժեշտությունը։
Հանդիպմանը Հոսեյն Ամիր Աբդոլլայանն անդրադարձել է տարածաշրջանային կայունության հարցում ԻԻՀ մշտական դիրքորոշմանը և ընդգծել տարածաշրջանում միջազգային սահմանների անփոփոխությունը։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆաևը գոհունակություն է հայտնել Իրանի նավթի, ճանապարհների և քաղաքաշինության նախարարների հետ իր կառուցողական հանդիպումների և երկու երկրների միջև նավթի, գազի և տրանսպորտի ոլորտներում պատմական պայմանավորվածությունների կապակցությամբ։
Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև վերջին շաբաթների ընթացքում մշտական խորհրդակցությունները ցույց են տալիս երկու հարևան երկրների լրջությունը՝ մի շարք վեճերի լուծման հարցում, ինչպես նաև վկայում տնտեսական ոլորտում երկու երկրի համագործակցության նոր էջի մասին:
Իրանը մշտապես կարևորել է հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը, Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը ցանկանում է համագործակցել հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի հետ։
«Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրների, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումն է, և հաշվի առնելով երկկողմ համագործակցության բազմաթիվ ոլորտներն ու հնարավորությունները և այդ հարաբերությունների դրական անցյալը, ապագայում ևս երկու երկրների հարաբերությունների զարգացման ականատեսը կլինենք»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում մշակութային, կրոնական և պատմական ասպեկտներից բացի, կան նաև տնտեսական համագործակցության հարմար կարողություններ։ Մինչ օրս մի քանի համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր են կնքվել երկու երկրների միջև առևտուրը հեշտացնելու համար: Այդ թվում կարելի է նշել առևտրի, ներդրումների խրախուսման և փոխադարձ աջակցության, ծովային առևտրի, մաքսային, տրանսպորտի և հյուպատոսային համաձայնագրերը:
Ներկայումս Իրանի և Ադրբեջանի աշխատանքային խմբերն աշխատում են առևտրային փաստաթղթի վրա, որը կարող է ճանապարհային քարտեզ լինել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար. Իրանն ու Ադրբեջանը համատեղ նախագծեր ունեն նաև էներգետիկայի և էլեկտրաէներգիայի ոլորտում, և կողմերի օրակարգում է նաև ավտոպահեստամասերի արտադրության ոլորտում տեխնիկական համագործակցության հարցը։
Հյուսիս-Հարավ միջանցքը նաև կարևորագույն նախագծերից է, որը երկու երկրներն էլ ցանկանում են ավարտել: Այս միջանցքը 7200 կմ երկարությամբ համակցված տրանսպորտային ցանց է, ներառյալ՝ ծովային, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, որոնք ապահովում են հաղորդակցության ամենակարճ ճանապարհը և Հնդկական օվկիանոսը Պարսից ծոցի միջոցով կապում են Կասպից ծովին, ապա Ադրբեջանին, Ռուսաստանին և Հյուսիսային Եվրոպային:
Իրանն ու Ադրբեջանը նաև լավ ներուժ ունեն էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակը բարձրացնելու համար և վերջին տարիներին միանման քաղաքականություն են վարել նավթի շուկայում։ Կանխատեսվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում երկու երկրների միջեւ կկնքվի Կասպից ծովի նավթահանքերի շահագործման պայմանագիրը։
Հետևաբար, մշակութային և պատմական ընդհանուր արմատները և տնտեսական համագործակցության ընդլայնման առատ կարողությունները լավ հնարավորություն են ընձեռում որպես երկու հարևան երկրներ՝ Իրանի և Ադրբեջանի համար հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ, ինչը կապահովի երկու ժողովուրդների շահերը, ինչպես նաև կամրապնդի խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում։ Այս առնչությամբ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ հաշվի առնելով երկու երկրների առևտուրն ընդլայնելու ցանկությունը, Իրանի հնարավորությունները և Ադրբեջանի կապերը, երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մակարդակը կարելի է բարձրացնել, և այդ ցանկությունն առկա է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մոտ: