Մեկնաբանություն- Վիեննայի բանակցությունների ճանապարհին առկա խոչընդոտներն ԻԻՀ ԱԳ նախարարի տեսանկյունից
Իրանը լուրջ է տրամադրված այս բանակցությունների արդյունքում լավ համաձայնության հասնելու հարցում: Սակայն ԱՄՆ-ի հակասական պահվածքը բանակցությունների գլխավոր խոչընդոտներից է
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի օրն իր շվեյցարացի գործընկեր Իգնացիո Կասիսի հետ հեռախոսազրույցում ընդգծել է. «Միացյալ Նահանգները մի կողմից շահագրգռված է վերադառնալ ՀԳՀԾ, կողմից՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում երկու անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ»:
Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները կմեկնարկեն նոյեմբերի 29-ին՝ Վիեննայում: Սակայն ՀԳՀԾ-ի եվրոպացի անդամները և ԱՄՆ-ը բարդացնում են բանակցությունները՝ անտեսելով Իրանի իրավունքները և փորձելով ՀԳՀԾ-ն կապել այլ հարցերի հետ:
բանակցությունների ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու համար, կողմերը պետք է ցույց տանա, որ պատարստ են բարեխղճորեն մասնակցել ՀԳՀԾ-ի վերականգնմանն ուղղված ջանքերին: Նոյեմբերի 23-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գրոսիի Թեհրան կատարած այցն Իրանի հնարավորություն է տվել անել այդ քայլը: Չնայած Գրոսսիի այցը տեղի ունեցավ ստեղծված բացասական մթնոլորտում, դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Կառավարիչների խորհրդի նիստում դժվար թե Իրանի դեմ որևէ քայլ ձեռնարկվի, քանի որ նրանք չեն ցանկանում վնասել բանակցություններին։
ԱՄՆ-ն այն կողմն է, որը 2018թ դուրս է եկել ՀԳՀԾ-ից և այժմ փորձում է վերադառնալ համաձայնություն՝առանց Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները չեղարկելու։
Միջազգային հարցերով փորձագետ Մոհամմադ Ղադերին նշում է, որ հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանմամբ, Վաշինգտոնը ձգտում է հղել այն ուղերձը, որ դեռևս մտադիր է ճնշում գործադրել Իրանի վրա և Թեհրանին ստիպել ընդունել իր պահանջները: ԱՄՆ-ի այս քայլը ոչ կառուցողական է և ակնհայտորեն հակասում է ամերիկացիների այն պնդումներին, թե իրենք պատրաստ են բանակցություններ սկսել։
Փորձը ցույց է տվել, որ ցանկացած ճնշում, որը գործադրվում է Իրանին ստիպելու վերադառնալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը, առանց երաշխավորելու համաձայնագրով սահմանված Թեհրանի շահերը, չի կարող արդյունավետ լինել: Փորձագետենրը կարծում են, որ Վիեննայի բանակցությունների առաջընթացը մեծապես կախված կլինի ԱՄՆ-ի հակասական վարքագիծը շտկելուց, և հաջող բանակցությունների համար քիչ ժամանակ կմնա։
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է։ «Իրանը երաշխիքներ է ուզում, որ ԱՄՆ կառավարությունը այլևս դուրս չի գա ՀԳՀԾ-ից»:
ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի վերադարձի ուրջ ինտենսիվ և զգայուն բանակցությունների վեց փուլից հետո, դրանց մասնակցած երկրների դիվանագետներն ու պաշտոնյաները կարծում են, 2015 թվականին կնքված պայմանագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան փոխադարձ համաձայնության հասնելն անխուսափելի է, սակայն սկզբնական համաձայնագրի պայմաններին վերադառնալը հեշտ չի թվում:
Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ԻԻՀ ԱԳ նախարարի այն խոսքերը, որ բանակցությունների հիմնական խոչընդոտն ԱՄՆ-ի հակասական պահվածքն է, ընդգծում են, որ խնդիրը հնարավոր է լուծել քաղաքական որոշումների միջոցով։