Մեկնաբանություն- Սոչիի համաձայնագրի ստորագրմամբ «Զանգեզուրի միջանցքի» հարցը փակվեց
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i157138-Մեկնաբանություն_Սոչիի_համաձայնագրի_ստորագրմամբ_Զանգեզուրի_միջանցքի_հարցը_փակվեց
Ռուսաստանի Սոչի քաղաքում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների արդյունքների մասին հայտարարությունը լայն արձագանք է գտել տարածաշրջանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2021 14:31 Asia/Tehran

Ռուսաստանի Սոչի քաղաքում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների արդյունքների մասին հայտարարությունը լայն արձագանք է գտել տարածաշրջանում։

Սոչիում երեք ժամ տևած բանակցությունների ընթացքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են համատեղ հանձնաժողով կյանքի կոչել՝  ադրբեջանա-հայկական սահմաններին կայունության  ու անվտանգության  հաստատման և երկու հարևան երկրների պետական ​​սահմանները ճշտելու նպատակով:

Սոչիի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ մասնակից երկրների ղեկավարները նաև ընդգծել են տարածաշրջանի տնտեսական ներուժի օբյեկտիվացման ճշգրիտ ծրագրերի անհապաղ իրագործման անհրաժեշտությունը և ռուս խաղաղապահների էական դերը տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման գործում: Նրանք բարձր են գնահատել տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային   լիարժեք ապաշրջափակումը՝  2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն:

Սոչչի հայտարարությունը հրապարակվելուց հետո, Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.«Սոչիի գագաթնաժողովում Իլհամ Ալիևի կառավարության նպատակները լիովին իրականացվել են, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը հենց սկզբից  այդ նպատակին է ձգտել»։

Այս առումով ուշագրավ է այն փաստը, որ չնայած վերջին ամիսներին Բաքվում թուրքամետ լրատվամիջոցների կողմից «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ լայնածավալ քարոզչությանը, Ադրբեջանի նախագահը Սոչիի գագաթնաժողովի ժամանակ չի խոսել այդ միջանցքով Նախիջևանին միանալու մասին:

Հաշվի առնելով այս իրողությունը և Ադրբեջանի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրությունը, թվում է, թե Իլհամ Ալիևի կառավարությունը երկու նպատակով է Սոչիի նիստում նահանջ կատարել: Ադրբեջանը հուսով է, որ ապագայում կկարողանա ազդել ՀՀ վարչապետի կամքի վրա և նրան  պարտադրել Զանգեզուրից ճանապարհ հանձնել Ադրբեջանին կամ էլ այնպես կլինի, որ Ռուսաստանը հակված կլինի իրագործել Բաքվի պահանջը:

Թվում է թե Իլհամ Ալիևը և Թուրքիայի պաշտոնյաները փորձում են ազդել Հայաստանի վրա՝ երկկողմ հարաբերությունների կարգավորումը շարունակելու և իրենց նպատակներին  հասնելու համար։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին դիրքորոշումը՝ Սյունիքի մարզում Ադրբեջանին հողեր չտրամադրելու վերաբերյալ, քիչ հավանական է թվում, որ Բաքվի իշխանությունները Փաշինյանի իշխանության օրոք հասնեն այդ նպատակին։

Այս առումով Ռուսաստանին հնարավորություն է տրվել նաև բանակցել ադրբեջանական և թուրքական կողմերի հետ՝ շփման գծում խաղաղապահների ներկայության պատրվակով։

Հաշվի առնելով վերոնշյալը Իլհամ Ալիևի կառավարության ընդդիմադիր համոզված են, որ ներկայիս նվաստացուցիչ ընթացքը Ադրբեջանի նախագահի սխալ քաղաքականության արդյունքն է և Բաքուն այժմ չունի Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոցներ: Միևնույն ժամանակ, նրանք նշում են, որ Հայաստանը կարող է օգտագործել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման  հարցը՝ որպես Ադրբեջանի   վրա ճնշման լծակ։

Իլհամ Ալիևի կառավարության ընդդիմադիր փորձագետների կարծիքով՝ Սոչիի հայտարարության տեքստում, որը պաշտոնապես ստորագրել է Ադրբեջանի նախագահը, խոսվել է ԼՂ-ի հակամարտության մասին և փաստորեն հաստատվել է այդ հակամարտության առկայությունը։ Փաստորեն, Ադրբեջանի Հանրապետությունը նահանջել է իր սկզբունքային դիրքորոշումից, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» ավարտված է։